Արոնյան. «Ես այլևս չեմ կարող լռել, քանի որ իմ երկիրը հարձակումների է ենթարկվում Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից» - VNews
Բաժիններ

Արոնյան. «Ես այլևս չեմ կարող լռել, քանի որ իմ երկիրը հարձակումների է ենթարկվում Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից»

Հայաստանի առաջատար շախմատիստ, գրոսմայստեր Լևոն Արոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրառման միջոցով անդրադարձել է Արցախի սահմանին տեղի ունեցող մարտերին ու դատապարտել թուրք-ադրբեջանական կողմին:

«Սիրելի ընկերներ, հարկ եմ համարում պարզաբանել իմ դիրքորոշումն ու կիսել զգացմունքներս ձեզ հետ: Տեսեք, ես մինչ այժմ երբեք չեմ անդրադարձել Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի թեմային: Ես մեծ հարգանք ունեմ ադրբեջանցի շախմատիստների, երաժիշտների և բոլոր մարդկանց հանդեպ: Ես խորապես համոզված եմ, որ մենք՝ մարզիկներս պետք է միավորվենք ու միավորենք մեր ազգերը:

Իմ՝ լռությունս խախտելու պատճառն այն փաստն է, որ իմ երկիրը հարձակման է ենթարկվում Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից: Ինձ համար այս ամենն անհավատալի է, որովհետև գրեթե բոլոր քաղաքակիրթ երկրներն ընդունել են 1915-ից 1918-ին կատարված ցեղասպանության փաստը, որի պատճառով մեկուկես միլիոն հայ զոհվեց:

Որպես օրինակ վերցնենք 1960 թվականին տեղի ունեցած Իսրաել-Պաղեստինյան պատերազմը, երբ Գերմանիան զորքեր ուղարկեց՝ Իսրաելի դեմ կռվելու, իսկ Գերմանիայի նախագահը բարձրաձայն հայտարարեց, որ հրեա ժողովուրդը պետք է դասեր առնի: Մի՞թե սա սյուրռեալիստական չէ: Առավելագույնը, ինչ ես կարող եմ անել հիմա՝ երկրիս զգուշություն հորդորելն ու ժողովրդին աջակցությունս հայտնելն է:

Չեմ ցանկանում խորանալ այս ճակատամարտի ակունքների և մանրամասների մեջ: 1980-ականներին Սումգայիթի ջարդերի հետևանքով մոտ 250 հազար հայ ստիպված եղավ ամեն ինչ թողնել ու փախստական դառնալ, ինչին հետևեցին նաև այլ մարտեր երկու երկրների միջև: Ես մի բան գիտեմ. երբ Հայաստանի ու Ադրբեջանի խելացի ներկայացուցիչները հանդիպեն, կկարողանան հարգել ու հասկանալ միմյանց, ոչ թե կլինի այն պատկերը, որ ունենք հիմա:

Եվ խնդրում եմ, ինձ մի ասեք, որ հնարավոր չէ բանակցային ճանապարհով լուծել խնդիրները: Երբ գալիս եք քննարկման, ու ձեր միակ ասելիքն այն է, որ հանձնվեք, թողեք ձեր ժողովրդին, ու մենք կմտածենք՝ ինչ անել, դա բանակցություն չէ, այլ շանտաժ: Յուրաքանչյուր երկխոսություն պետք է հիմնվի փոխադարձ հարգանքի վրա, հակառակ դեպքում՝ մենախոսություն կստացվի:

Ես անասելի ցավ եմ ապրում, երբ տեսնում եմ իրենց կյանքը նոր սկսած երիտասարդ զինվորներին զոհվելիս պատերազմի պատճառով: Միշտ էլ նույնն է. ինձ թվում է՝ ես եմ մահանում այդ պատերազմում, բայց ես գոնե ճանապարհ եմ անցել ու որոշակի հաջողությունների հասել: Ցավում եմ բոլորի ծնողների համար: Գիտեմ, որ այս աշխարհից կհեռանամ հպարտությամբ, եթե ես, ընկերներս ու երեխաներս պաշտպանենք մեր երկիրը: Դա մեր պարտքն է, ու մենք այդ պարտքն ունենք մեզնից առաջ հերոսներին, որոնք փրկել են մեր ժողովրդին՝ պահպանել մեր հայրենիքը:

Թող Աստված խաղաղություն ու բարեկեցություն բերի բոլորիս», – գրել է Արոնյանը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Արոնյանը դուրս մնաց գլխավոր մրցանակի համար պայքարից

Արոնյանը շահեց Նեպոմնյաշչնու հետ անցկացրած առաջին մրցախաղը

Լևոն Արոնյանը պայքարը կշարունակի քառորդ եզրափակչում

Արոնյանը նվազեցրեց լավագույն ութնյակում տեղ զբաղեցնելու իր հնարավորությունները

Հաղթական մեկնարկը շարունակություն չունեցավ

Արոնյան․ «Պետք է ինքներս մեզ ապացուցենք՝ պայծառ ապագան, որ կորցրեցինք՝ հանձինս երիտասարդ մարտիկների, մեզ չի կոտրելու, այլ միավորելու է»

Լևոն Արոնյանը կմասնակցի արագ շախմատի առցանց մրցաշարին

Speed Chess Championship. Լևոն Արոնյանը քառորդ եզրափակչում է

Արոնյան. «Աղոթում եմ ու հավատում, որ սա կլինի պատմության մեջ մեր վերջին անհաջողությունը»

Լևոն Արոնյան. «Մատ տեռորին» նախաձեռնության ամբողջ հասույթը փոխանցեցինք Համահայկական հիմնադրամին»

«Մատ տեռորին»․ Լևոն Արոնյանը հրավիրում է մասնակցել բարեգործական միջոցառման

Լևոն Արոնյանն ու Հայկ Մարտիրոսյանը կմասնակցեն շախմատի առցանց մրցաշարին

Լևոն Արոնյան. «Եթե պետք լինի, ես կմիանամ Հայոց բանակին»

Altibox Norway Chess. Արոնյանը հաղթեց Կառլսենին և եզրափակեց լավագույն եռյակը

Altibox Norway Chess. Արոնյանը հաղթեց «արմագեդոնում»

Altibox Norway Chess. Արոնյանը կրկին պարտվեց «արմագեդոնում»