fbpx
Բաժիններ

Գրան Պրի. Արոնյանը կրկին հաշտություն կնքեց

Ժնևում ընթացող շախմատի Գրան Պրիի խաղարկության 5-րդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակներով հաշտություն կնքեց ռուսաստանցի Պյոտր Սվիդլերի հետ: Դա հայ գրոսմայստերի 3-րդ անընդմեջ ոչ-ոքին էր:

5 տուրից հետո Արոնյանը 3 միավորով Շահրիյար Մամեդյարովի, Պենտալա Հարիկրիշնայի և Պյոտր Սվիդլերի հետ հետապնդում է առաջատարներին: Նրանք երկուսն են՝  Ալեքսանդր Գրիշչուկն ու Թեյմուր Ռաջաբովը, որոնք վաստակել են 3,5-ական միավոր: Գրիշչուկը հաղթեց Պավել Էլյանովին և հավասարվեց  Ռաջաբովին, ով հաշտություն կնքեց իր հայրենակից Շահրիյար Մամեդյարովի հետ:

Բացի Գրիշչուկից, հաղթանակներ տարան նաև Էռնեստո Ինարկիևն ու Ռիխարդ Ռապորտը, որոնք խաղում էին համապատասխանաբար Սալեհ Սալեմի և Հոու Յիֆանի հետ:

Տուրի մյուս պարտիաներում Պենտալա Հարիկրիշնան ու Յան Նեպոմնյաշչնին, Մայքլ Ադամսն ու Լի Չաոն, Դմիտրի Յակովենկոն ու Բորիս Գելֆանդը, Անիշ Գիրին ու Ալեքսանդր Ռյազանցևը հաշտություն կնքեցին:

Վաղը մրցաշարի մասնակիցները կհանգստանան, իսկ հաջորդ օրը կկայանա 6-րդ տուրը: Արոնյանը սպիտակներով կմրցի Պենտալա Հարիկրիշնայի հետ:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Սինգֆիլդի գավաթ. Ոչ-ոքիների համաճարակ Սենթ Լուիսում

Սինգֆիլդի գավաթ. Լևոն Արոնյանը մեկնարկեց ոչ-ոքիով

Grand Chess Tour. Լևոն Արոնյանը նվաճեց գլխավոր մրցանակը 

Grand Chess Tour. Արոնյանը զիջեց առաջատարի դիրքը

Grand Chess Tour. Լևոն Արոնյանը՝ արագ շախմատի մրցաշարի հաղթող

Grand Chess Tour. Արոնյանը պահպանեց առաջատարի դիրքը

Grand Chess Tour. Արոնյանը մեկնարկից ստանձնեց առաջատարի դերը

Լևոն Արոնյանը կմասնակցի Grand Chess Tour-ի հերթական փուլերին

Լևոն Արոնյանը վարկանիշային աղյուսակում զգալի առաջընթաց է գրանցել

6 հայ շախմատիստ կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը

Գրան Պրի. Արոնյան-Յանյին մրցախաղի ելքը վճռվեց արմագեդոնում

Գրան Պրի. Արոնյանն ու Յանյին լրացուցիչ մրցախաղ կանցկացնեն

Գրան Պրի. Արոնյանը մեկնարկեց ոչ-ոքիով

Grand Chess Tour. Արոնյանը մնաց անպարտելի՝ զբաղեցնելով 4-րդ տեղը

Grand Chess Tour. Արոնյանի օգտին 9-րդ ոչ-ոքին գրանցվեց

Grand Chess Tour. Արոնյանը հաշտություն կնքեց Կառլսենի հետ