Արոնյանն առաջին մրցախաղում ջախջախեց Մամեդյարովին - VNews
Բաժիններ

Արոնյանն առաջին մրցախաղում ջախջախեց Մամեդյարովին

pele paris mbappe 1 - Արոնյանն առաջին մրցախաղում ջախջախեց Մամեդյարովին

Aimchess US Rapid արագ շախմատի առցանց մրցաշարում կայացան քառորդ եզրափակչի առաջին մրցախաղերը:
Լևոն Արոնյանը գերազանց ելույթ ունեցավ՝ արագ շախմատի 4 պարտիայից բաղկացած առաջին մրցախաղում 3-1 հաշվով ջախջախելով ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին:

Մրցակիցների առաջին պարտիան 56-րդ քայլին ավարտվեց սպիտակներով խաղացող Արոնյանի հաղթանակով: Հաջորդ պարտիայում Մամեդյարովը սպիտակներով 34-րդ քայլին ռևանշի հասավ, սակայն 3-րդ պարտիայում Արոնյանը կրկին սպիտակ խաղաքարերով 69-րդ քայլին պարտության մատնեց մրցակցին՝ հաշվի մեջ դարձյալ առաջ անցնելով:

Իսկ ավարտական՝ 4-րդ պարտիայում արդեն սևերով Արոնյանը մրցակցին ստիպեց մատի սպառնալիքի տակ հանձնվել 52-րդ քայլին:

Վաղը կկայանա մրցակիցների 2-րդ մրցախաղը: Նույնիսկ ոչ-ոքի արդյունքի դեպքում Արոնյանը կիսաեզրափակչի ուղեգիր կնվաճի:

Քառորդ եզրափակչի մյուս մրցախաղերում Մագնուս Կառլսենը 2,5-0,5 հաշվով հաղթեց Յան-Քշիշտոֆ Դուդային, նույնպիսի արդյունքով Ալիռեզա Ֆիրուջան առավելության հասավ Ուեսլի Սոյի նկատմամբ: Իսկ Վլադիսլավ Արտեմևի և Լենիեր Դոմինգեսի մրցախաղում գրանցվեց ոչ-ոքի՝ 2-2:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Հայ շախմատիստներից լավագույնը Տիգրան Պետրոսյանի արդյունքն է

Տիգրան Պետրոսյանը գլխավոր մրցանակի հավակնորդների թվում է

Սամվել Տեր-Սահակյանը կրկին ստանձնեց միանձնյա առաջատարի դերը

Մրցաշարում երկիշխանություն հաստատվեց

Սամվել Տեր-Սահակյանը միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը

Սամվել Տեր-Սահակյանն ու Դավիթ Շահինյանը շարունակեցին հաղթարշավը

Հայաստանցի 9 շախմատիստներ առաջատարների շարքում են

Արոնյանը եզրափակեց լավագույն եռյակը և 40 հազար դոլար պարգևավճար ստացավ

Արոնյանը վստահ հաղթանակ տոնեց աշխարհի չեմպիոնի նկատմամբ

Արոնյանը հաղթեց ու մոտեցավ առաջատար եռյակին

Արոնյանը կրկին պարտվեց

Հայաստանի հավաքականը դուրս մնաց հետագա պայքարից

Առաջին մրցախաղում հայ շախմատիստուհիները հաղթեցին ուկրաինուհիներին

Լևոն Արոնյանը շարունակում է անկայուն ելույթները

Հայտնի է Հայաստանի հավաքականի մրցակիցը քառորդ եզրափակչում

Լևոն Արոնյանը երկրորդ հաղթանակը տոնեց