Արոնյանն առայժմ խաղաղասիրաբար է տրամադրված - VNews
Բաժիններ

Արոնյանն առայժմ խաղաղասիրաբար է տրամադրված

Լևոն Արոնյանը 3 անընդմեջ ոչ-ոքիով մեկնարկեց արագ շախմատի Champions Showdown առցանց մրցաշարում, որին մասնակցում են 10 գրոսմայստերներ: Արոնյանը հաշտություն կնքեց Ֆաբիանո Կարուանայի, Հիկարու Նակամուրայի և Ուեսլի Սոյի հետ:

Այսօր կայանալիք 4-6-րդ տուրերում Արոնյանը հաջորդաբար կհանդիպի Ալիռեզա Ֆիրուջայի, Պյոտր Սվիդլերի և Պերես Լեյնիեր Դոմինգեսի հետ: Մրցումների ավարտական օրը հայ գրոսմայստերի մրցակիցները կլինեն Գարի Կասպարովը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը և Մագնուս Կառլսենը:

3 տուրից հետո Արոնյանը 1,5 միավորով ընթանում է 6-րդ տեղում: 2,5-ական միավորով աղյուսակը գլխավորում են Մագնուս Կառլսենն ու Պերես Լեյնիեր Դոմինգեսը, որոնց  հետապնդում է 2 միավոր վաստակած Ուեսլի Սոն:

Մրցաշարի մրցանակային ընդհանուր հիմնադրամը 150 հազար դոլար է, որը կբաշխվի 10 մասնակիցների միջև: Հաղթողը կստանա 37500 դոլար, 2-րդ և 3-րդ մրցանակակիրները կպարգևատրվեն համապատասխանաբար 25 և 20 հազարական դոլարով:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Լևոն Արոնյան. «Եթե պետք լինի, ես կմիանամ Հայոց բանակին»

Altibox Norway Chess. Արոնյանը հաղթեց Կառլսենին և եզրափակեց լավագույն եռյակը

Altibox Norway Chess. Արոնյանը հաղթեց «արմագեդոնում»

Altibox Norway Chess. Արոնյանը կրկին պարտվեց «արմագեդոնում»

Altibox Norway Chess. Արոնյանն «արմագեդոնում» կրկին պարտվեց Ֆիրուջային

Altibox Norway Chess. Կարուանան ռևանշի հասավ Արոնյանի նկատմամբ

Altibox Norway Chess. Լևոն Արոնյանը կրկին ստանձնեց առաջատարի դերը

Altibox Norway Chess. Արոնյանը զիջեց առաջատարի դիրքը

Altibox Norway Chess. Արոնյանը Կարուանայի հետ գլխավորեց աղյուսակը

Altibox Norway Chess. Արոնյանն առաջին հաղթանակը տոնեց

Արոնյան. «Ես այլևս չեմ կարող լռել, քանի որ իմ երկիրը հարձակումների է ենթարկվում Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից»

Արոնյանն արժանացավ 27500 դոլար պարգևավճարի

Հաղթական մեկնարկից հետո Արոնյանը վատթարացրեց ցուցանիշները

Արագ շախմատի մրցաշարում Արոնյանը բաժանեց 5-7-րդ տեղերը

Լևոն Արոնյանը զիջեց առաջատարի դիրքը

Լևոն Արոնյանն առաջատարներից մեկն է