Արոնյանը դարձավ նախնական փուլի հաղթող - VNews
Բաժիններ

Արոնյանը դարձավ նախնական փուլի հաղթող

Screenshot 2 10 - Արոնյանը դարձավ նախնական փուլի հաղթող

Ավարտվեց Champions Chess Tour-ի 7-րդ փուլի Goldmoney Asian Rapid արագ շախմատի առցանց մրցաշարի նախնական փուլը, որն ի հայտ բերեց քառորդ եզրափակչի մասնակիցներին:

Այս մրցաշարում գերազանց հանդես եկող Լևոն Արոնյանը մրցումների 3-րդ օրն էլ վստահ հանդես եկավ: Ինչպես նախորդ օրը, այս անգամ էլ Լևոնը սկսեց երկու անընդմեջ հաղթանակով՝ պարտության մատնելով Ալիռեզա Ֆիրուջային և Դանիիլ Դուբովին: Իսկ ավարտական 3 պարտիաներում հայ շախմատիստը հաշտություն կնքեց Հոու Յիֆանի, Վլադիսլավ Արտեմևի և Ուեսլի Սոյի հետ:

Անցկացրած 15 մրցախաղերում վաստակած 10,5 միավորով Արոնյանը նախնական փուլն ավարտեց 1-ին հորիզոնականում: Մրցակարգի համաձայն, քառորդ եզրափակչում Արոնյանը կմրցի 8 միավորով 8-րդ տեղը զբաղեցրած հնդիկ շախմատիստ Էրիգայսի Արջունի հետ:

10 միավորով 2-րդ տեղը զբաղեցրեց Վլադիսլավ Արտեմևը, 9,5 միավորով լավագույն եռյակը եզրափակեց Դին Լիժենը: Քառորդ եզրափակչում միմյանց հետ կմրցեն նաև Վլադիսլավ Արտեմևն ու Անիշ Գիրին, Դին Լիժենն ու Յան-Քշիշտոֆ Դուդան, Մագնուս Կառլսենը և Ուեսլի Սոն:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Լևոն Արոնյանը երկրորդ պարտությունը կրեց

Լևոն Արոնյանն առաջին հաղթանակը տոնեց

Արոնյանը պարտությամբ սկսեց Champions Chess Tour-ի եզրափակիչ փուլը

Արոնյանը կմասնակցի Champions Chess Tour-ի եզրափակիչ մրցաշարին

Արոնյանը բավարարվեց 7500 դոլար պարգևավճարով

Արոնյանը պարտվեց Գարրի Կասպարովին

Մեկնարկն այնքան էլ հաջող չէր Արոնյանի համար

Արոնյանը պարտվեց Կառլսենին ու կպայքարի 3-րդ տեղի համար

Ոչ-ոքի՝ աշխարհի գործող չեմպիոնի հետ կիսաեզրափակիչ առաջին մրցախաղում

Արոնյանը կրկին հաղթեց Մամեդյարովին և կիսաեզրափակչի ուղեգիր նվաճեց

Արոնյանն առաջին մրցախաղում ջախջախեց Մամեդյարովին

Արոնյանը պայքարը կշարունակի քառորդ եզրափակչում

Արոնյանն առաջատար եռյակում է

Լևոն Արոնյանը Aimchess US Rapid մրցաշարի միանձնյա առաջատարն է

Արոնյանը բավարարվեց 6,5 հազար դոլար պարգևավճարով

Ոչ-ոքի՝ 3-րդ տեղի համար առաջին մրցախաղում