Արոնյանը դուրս մնաց գլխավոր մրցանակի համար պայքարից - VNews
Բաժիններ

Արոնյանը դուրս մնաց գլխավոր մրցանակի համար պայքարից

Արագ շախմատի Skilling Open առցանց մրցաշարի քառորդ եզրափակիչ Արոնյան-Նեպոմնյաշչնի մրցավեճի ելքը վճռվեց կայծակնային շախմատի լրացուցիչ մրցախաղում:

Քառորդ եզրափակիչ առաջին մրցախաղում 2,5-1,5 հաշվով պարտության մատնելով Յան
Նեպոմնյաշչնուն, երկրորդ մրցախաղում Արոնյանը 1-3 հաշվով զիջեց մրցակցին: Յան Նեպոմնյաշչնին հաղթեց 1-ին և 4-րդ պարտիաներում, իսկ 2-րդ և 3-րդ պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի:

Մրցակարգի համաձայն, հաղթողին որոշելու համար Արոնյանն ու Նեպոմնյաշչնին կայծակնային շախմատի 2 պարտիայից բաղկացած լրացուցիչ մրցախաղ անցկացրին: Ցավոք, Արոնյանը երկու պարտիաներում էլ պարտվեց ու դուրս մնաց հետագա պայքարից:

Կիսաեզրափակչում Յան Նեպոմնյաշչնին կմրցի Մագնուս Կառլսենի հետ, որը 2-րդ մրցախաղում էլ կրկին 2,5-1,5 հաշվով պարտության մատնեց Անիշ Գիրիին:

Կիսաեզրափակիչ մյուս զույգը կազմել են Հիկարու Նակամուրան և Ուեսլի Սոն, որոնք 2-րդ մրցախաղերում ռևանշի հասնելով համապատասխանաբար Մաքսիմ Վաշիե-Լագրավի ու Թեյմուր Ռաջաբովի նկատմամբ, նրանց հաղթեցին «արմագեդոնում»:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Արոնյանը ստացել է ՀՖԿՍՊԻ պատվավոր պրոֆեսորի կոչումի վկայական

Լա՞վ գիտեք Լեվոն Արոնյանին. VNews-ի Quiz-ը

«Եկա, տեսա, հաղթեցի, գնացի». Ինչ հաղթանակներ է թողել Լևոն Արոնյանը Հայաստանին

ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակ. Լևոն Արոնյանն առաջադիմել է 1 տեղով

«Արոնյանը չի փոխել ազգությունը». ՖԻԴԵ-ի արձագանքը՝ Արոնյանի որոշմանը

«Սա մեծ կորուստ է». Լպուտյանը՝ Արոնյանի որոշման մասին

Լևոն Արոնյանը հեռացավ Հայաստանի հավաքականից. նա կխաղա ԱՄՆ-ի կազմում

Արոնյանը պարտվեց ու բավարարվեց 5000 դոլարով

Լևոն Արոնյանը պարտվեց քառորդ եզրափակչի առաջին մրցախաղում

«Լևոնը հազարապատիկ բարձր վարձատրությամբ բազմաթիվ առաջարկներ է ստացել և ստանում». Արոնյանի մայր

Արոնյանը քառորդ եզրափակչում կհանդիպի ուժեղ մրցակցի

Լևոն Արոնյանի ընկերուհի. «Ժողովրդի մի մասը, ապատեղեկատվությամբ ուղղորդված, ուրանում է ազգի նվիրյալներին»

Լևոն Արոնյանը բարելավեց դիրքերը

Հաղթական մեկնարկը շարունակություն չունեցավ

Լևոն Արոնյանը կմասնակցի արագ շախմատի առցանց մրցաշարին

Լևոն Արոնյանը հեռանո՞ւմ է Հայաստանի հավաքականից