Արոնյանը հաղթահարեց Գրիշչուկի արգելքը. առջևում Կառլսենի հետ կիսաեզրափակիչ մրցախաղն է - VNews
Բաժիններ

Արոնյանը հաղթահարեց Գրիշչուկի արգելքը. առջևում Կառլսենի հետ կիսաեզրափակիչ մրցախաղն է

Լևոն Արոնյանը հաջողությամբ հաղթահարեց արագ շախմատի Clutch Chess Champions Showdown մրցաշարի առաջին փուլի արգելքը՝ Ալեքսանդր Գրիշչուկի հետ 12 պարտիայից բաղկացած քառորդ եզրափակչի մրցախաղը շահելով 10-8 հաշվով: Վաղը կայանալիք կիսաեզրափակիչ մրցախաղում Լևոնը կմրցի աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ: Վերջինս քառորդ եզրափակչում 11,5- 6,5 հաշվով հաղթեց Ջեֆրի Սյունին:

Հիշեցնենք, որ առաջին 6 պարտիաներից հետո Լևոն Արոնյանը առջևում էր 5-3 հաշվով: Ավարտական 6 պարտիաներում դրամատիկ պայքար ընթացավ: 7-րդ պարտիան ավարտվեց ոչ-ոքի, հաջորդ պարտիայում Գրիշչուկը հաղթեց, իսկ 9-րդում Արոնյանը ռևանշի հասավ, որից հետո մրցակիցները հաշտություն կնքեցին:

Մրցախաղի ելքը պետք է վճռեին ավարտական 2 պարտիաները, որոնցում հաղթանակը գնահատվելու էր 3-ական միավորով: Գրիշչուկին հաջողվեց շահել 11-րդ պարտիան և հաշվի մեջ առաջ անցնել՝ 8-7: Ի պատիվ Արոնյանի, հայ գրոսմայստերը կարողացավ վճռորոշ պարտիայում հասնել հաղթանակի և 10-8 հաշվով շահել Գրիշչուկի հետ մրցախաղը: Կիսաեզրափակչի մյուս զույգը կազմել են Ֆաբիանո Կարուանան և Ուեսլի Սոն: Կարուանան 10,5-7,5 հաշվով պարտության մատնեց Լենիեր Դոմինգեսին, իսկ Սոն մեծ առավելությամբ հաղթեց Մաքսիմ Վաշիե-Լագրավին՝ 13-5:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Արոնյանն արժանացավ 27500 դոլար պարգևավճարի

Հաղթական մեկնարկից հետո Արոնյանը վատթարացրեց ցուցանիշները

Արագ շախմատի մրցաշարում Արոնյանը բաժանեց 5-7-րդ տեղերը

Լևոն Արոնյանը զիջեց առաջատարի դիրքը

Լևոն Արոնյանն առաջատարներից մեկն է

Միակ պարտությունն Արոնյանին զրկեց գլխավոր մրցանակից

3 անընդմեջ հաղթանակների շնորհիվ Արոնյանը գլխավորեց աղյուսակը

Արոնյանն առայժմ խաղաղասիրաբար է տրամադրված

«Երազում եմ, որ կգա ժամանակը, երբ կկարողանամ ազատ քայլել Բաքվում». Լևոն Արոնյանի ուշագրավ մտքերը

Հայաստան-Հնդկաստան մրցախաղն ավարտվեց սկանդալով

Հայաստանի հավաքականը քառորդ եզրափակչում է

Հայտնի է 1/8 եզրափակչում Հայաստանի հավաքականի մրցակիցը

Հայաստանի հավաքականը պայքարը կշարունակի 1/8 եզրափակչից

Հայաստանի հավաքականը զրկվեց քառորդ եզրափակչի ուղեգրից

Հայտնի են Հայաստանի հավաքականի մրցակիցներն արագ շախմատի առցանց օլիմպիադայում

Արոնյան. «Վերադառնում եմ կյանք ու վերսկսում աշխատանքը»