fbpx

Արոնյանը հաշտություն կնքեց առաջատարի հետ

Ջիբրալթարում ընթացող շախմատային փառատոնի 8-րդ տուրում ուշադրության կենտրոնում Լևոն Արոնյանի և մրցաշարի միանձնյա առաջատար, ռուսաստանցի գրոսմայստեր Վլադիսլավ Արտեմևի մրցախաղն էր, որում 41-րդ քայլին գրանցվեց ոչ-ոքի:

Մրցաշարի ավարտից երկու տուր առաջ Արոնյանը 6 միավորով 11 շախմատիստների հետ հետապնդում է առաջատար եռյակին: 6,5 միավորով աղյուսակը գլխավորում են Դավիթ Նավարան, Վլադիսլավ Արտեմևը և Կիրիլ Ալեքսեենկոն: 9-րդ տուրում Լևոնը սևերով կխաղա խորվաթ գրոսմայստեր Իվան Սարիչի հետ:

2-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց Հրանտ Մելքումյանը՝ առավելության հասնելով իսպանացի Ռենյեր Վասկես Իգարսայի նկատմամբ: Հրանտն ունի 5,5 միավոր:

Էլինա Դանիելյանը պարտվեց նորվեգացի ՖԻԴԵ-ի վարպետ Օլավ Ռիստինգին: Էլինայի հաշվին 3 միավոր է գրանցված: Իսկ ահա Վարուժան Հակոբյանը դադարեցրեց իր ելույթները մրցաշարում:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Եվրոպայի առաջնություն. Հայ շախմատիստների հաղթական օրը

Եվրոպայի առաջնություն. Հրանտ Մելքումյանն ու Սամվել Տեր-Սահակյանը հետապնդում են առաջատարներին

Եվրոպայի առաջնություն. Հրանտ Մելքումյանն ու Սամվել Տեր-Սահակյանը շարունակեցին հաղթարշավը

Եվրոպայի առաջնություն. Հայ շախմատիստները հաջող են մեկնարկել

Հայաստանի հավաքականը չարդարացրեց սպասելիքները

Էլինա Դանիելյանը Հայաստանի հավաքականին փրկեց հերթական պարտությունից

Հայ շախմատիստուհիները հերթական պարտությունը կրեցին

Հայ շախմատիստուհիները զիջեցին ռուսներին

«Շիրակի» դարպասը Գյումրիում «կախարդված» է, «Փյունիկի» պատմության ամենատարեց լեգեոնականը

ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակ. Արոնյանը դուրս է մնացել տասնյակից

Որքան են վաստակել առաջատար շախմատիստները 2018 թվականին. Արոնյանն այդ ցանկում 7-րդն է

Հայ շախմատիստների ցուցանիշները ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում

Հայ շախմատիստներից լավագույնը Հրանտ Մելքումյանի ելույթն էր

Արոնյանն ու Մելքումյանը հավակնում են դրամական մրցանակների

Արոնյանը նախընտրեց հանգիստը և զիջեց առաջատարի դիրքը

Ջիբրալթարի փառատոն․ Լևոն Արոնյանն առաջատարների խմբում է