Արոնյանը հավակնում է փլեյ-օֆֆի ուղեգրին - VNews
Բաժիններ

Արոնյանը հավակնում է փլեյ-օֆֆի ուղեգրին

Արոնյանը հավակնում է փլեյ օֆֆի ուղեգրին - Արոնյանը հավակնում է փլեյ-օֆֆի ուղեգրին
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 09:54

-

-

Արագ շախմատի Magnus Carlsen Chess Tour  առցանց մրցաշարում այսօր կայացան 5-8-րդ տուրերի հանդիպումները: Շրջանաձև մրցակարգով անցկացվող մրցաշարի նախնական փուլում 12 շախմատիստները պայքարում են լավագույն ութնյակում տեղ զբաղեցնելու համար, ինչը հնարավորություն կընձեռի նոկաուտ համակարգով շարունակելու պայքարը գլխավոր մրցանակի համար:

Մրցումների 2-րդ օրը Լևոն Արոնյանը պարտությամբ մեկնարկեց՝ սևերով 61-րդ քայլին զիջելով Հիկարու Նակամուրային: 6-րդ տուրում Լևոնը սպիտակներով 47-րդ քայլին հաղթեց  Յու Յանյիին:

Հաջորդ երկու տուրերում հայ շախմատիստը հաշտություն կնքեց Վեյ Յիի և Յան-Քշիշտոֆ Դուդայի հետ:

8 տուրից հետո Լևոն Արոնյանը 4 միավորով ընթանում է 5-րդ տեղում: 5,5-ական միավորով մրցաշարային աղյուսակը գլխավորում են Հիկարու Նակամուրան և Սերգեյ Կարյակինը: Մագնուս Կառլսենը և Ուեսլի Սոն 4,5-ական միավորով հետապնդում են առաջատարներին:

Վաղը տեղի կունենան ավարտական 3 տուրերի մրցախաղերը, որոնց արդյունքներով էլ վերջնականապես կորոշվեն հետագա պայքարը շարունակող 8 լավագույն շախմատիստները: Արոնյանը հաջորդաբար կմրցի Ուեսլի Սոյի, Սերգեյ Կարյակինի և Դանիիլ Դուբովի հետ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Հայտնի է՝ երբ Արոնյանը կհամալրի ԱՄՆ հավաքականի կազմը

Արոնյանը պարտվեց Մամեդյարովին՝ բավարարվելով 6500 դոլարով

Ոչ-ոքի՝ Արոնյան-Մամեդյարով առաջին մրցախաղում

Արոնյանը պարտվեց Կառլսենին և կպայքարի 3-րդ տեղի համար

Ոչ-ոքի՝ Արոնյան-Կառլսեն կիսաեզրափակիչ առաջին մրցախաղում

Լևոն Արոնյանը կրկին հաղթեց ու կիսաեզրափակիչի ուղեգիր նվաճեց

Լևոն Արոնյանը հաղթեց քառորդ եզրափակիչ առաջին մրցախաղում

Լևոն Արոնյանը պայքարը կշարունակի քառորդ եզրափակիչում

Արոնյանը եզրափակում է լավագույն ութնյակը

Արոնյանը մեկնարկեց 4 անընդմեջ ոչ-ոքիով՝ հաղթելով 5-րդ տուրում

Սուսաննա Գաբոյանի «թագուհով քայլը»՝ ով դիմանում է, նա էլ չեմպիոն է դառնում

Արոնյանը լքեց մրցաշարը՝ բավարարվելով 10 հազար դոլար պարգևավճարով

Արոնյանը պարտվեց աշխարհի չեմպիոնին քառորդ եզրափակիչ առաջին մրցախաղում

Արոնյանը պայքարը կշարունակի քառորդ եզրափակչում

Արոնյանը վատթարացրեց մրցաշարային վիճակը

Ինչու և ինչպես. Լևոն Արոնյանի երկրորդ կյանքը (տեսանյութ)