Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
Վերջնագիծը հատեց Opera Euro Rapid արագ շախմատի առցանց մրցաշարի նախնական փուլը, որի արդյունքներով որոշվեցին քառորդ եզրափակչի զույգերը:
Լևոն Արոնյանը հաջող խաղաց նաև մրցումների 3-րդ օրը կայացած 5 մրցախաղերում՝ նվաճելով քառորդ եզրափակչի ուղեգիր:
Հայ գրոսմայստերը հաղթեց Յան Նեպոմնյաշչնուն, հաշտություն կնքեց Անիշ Գիրիի, Հիկարու Նակամուրայի, Գուջրաթի Վիդիթի և Թեյմուր Ռաջաբովի հետ ու 8,5 միավորով զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը: Քառորդ եզրափակչում Արոնյանը կմրցի 8,5 միավորով 5-րդ տեղը գրաված Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ:
Նախնական փուլում լավագույն արդյունքը ցույց տվեցին աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենն ու Անիշ Գիրին, որոնք վաստակեցին 9,5-ական միավոր: Նրանց կես միավոր զիջեց Ուեսլի Սոն:
Քառորդ եզրափակչում կմրցեն նաև Կառլսենն ու Դուբովը, Գիրին և Ռաջաբովը, Սոն և Դուդան: Մրցակիցները արագ շախմատի 4-ական պարտիայից բաղկացած երկու մրցախաղ կանցկացնեն միմյանց հետ: Հավասար արդյունքի դեպքում հաղթողը կորոշվի կայծակնային շախմատի 2 պարտիայից բաղկացած լրացուցիչ մրցախաղում, իսկ հարկ եղած դեպքում հաջորդ փուլի ուղեգրի բախտը կվճռվի «արմագեդոնում»:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո