Արոնյանը կմասնակցի Champions Chess Tour-ի հերթական փուլին - VNews
Բաժիններ

Արոնյանը կմասնակցի Champions Chess Tour-ի հերթական փուլին

aronyan - Արոնյանը կմասնակցի Champions Chess Tour-ի հերթական փուլին

Վաղը կմեկնարկի Champions Chess Tour-ի 7-րդ փուլի Goldmoney Asian Rapid արագ շախմատի առցանց մրցաշարը, որի 16 մասնակիցների թվում է նաև Լևոն Արոնյանը:

Մրցաշարը կանցկացվի երկու փուլով: Նախնական փուլում շախմատիստները մեկ շրջանով անցկացվելիք մրցախաղերում կորոշեն 8 ուժեղագույններին, որոնք հետագայում զույգեր կազմելով նոկաուտ համակարգով ի հայտ կբերեն հաղթողին: Վերջինիս 100 հազար դոլար ընդհանուր մրցանակային հիմնադրամից բաժին կհասնի 30 հազարը:

Մրցումների առաջին օրը կկայանան 1-5-րդ տուրերի մրցախաղերը: Արոնյանը հաջորդաբար կմրցի Բաշկարան Ադհիբանի, Պյոտր Սվիդլերի, Դեն Լիժենի, Սալեհ Սալեմի և Դոմարաջու Գուկեշի հետ:

Champions Chess Tour-ի նախորդ 6 փուլերի ընդհանուր արդյունքներով 271 միավորով առաջատարն աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենն է, որը այդ մրցաշարերում 155 հազար դոլար պարգևավճար է ստացել: Հաջորդ տեղերում են Ուեսլի Սոն (203 միավոր, 130 հազար դոլար) և Թեյմուր Ռաջաբովը (133 միավոր, 98,5 հազար դոլար):

Լևոն Արոնյանը 81 միավորով ընթանում է 7-րդ հորիզոնականում: Նա ընդհանուր առմամբ 66500 դոլար պարգևավճար է ստացել:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Արոնյանը կմասնակցի Champions Chess Tour-ի եզրափակիչ մրցաշարին

Արոնյանը բավարարվեց 7500 դոլար պարգևավճարով

Արոնյանը պարտվեց Գարրի Կասպարովին

Մեկնարկն այնքան էլ հաջող չէր Արոնյանի համար

Արոնյանը պարտվեց Կառլսենին ու կպայքարի 3-րդ տեղի համար

Ոչ-ոքի՝ աշխարհի գործող չեմպիոնի հետ կիսաեզրափակիչ առաջին մրցախաղում

Արոնյանը կրկին հաղթեց Մամեդյարովին և կիսաեզրափակչի ուղեգիր նվաճեց

Արոնյանն առաջին մրցախաղում ջախջախեց Մամեդյարովին

Արոնյանը պայքարը կշարունակի քառորդ եզրափակչում

Արոնյանն առաջատար եռյակում է

Լևոն Արոնյանը Aimchess US Rapid մրցաշարի միանձնյա առաջատարն է

Արոնյանը բավարարվեց 6,5 հազար դոլար պարգևավճարով

Ոչ-ոքի՝ 3-րդ տեղի համար առաջին մրցախաղում

Արոնյանը պարտվեց «արմագեդոնում» և կպայքարի 3-րդ տեղի համար

Կիսաեզրափակիչ առաջին մրցախաղում Արոնյանը պարտվեց Լե Քուանգին

Արոնյանը կրկին հաղթեց Մամեդյարովին և մտավ կիսաեզրափակիչ