Արոնյանը կմասնակցի Champions Chess Tour-ի եզրափակիչ մրցաշարին - VNews
Բաժիններ

Արոնյանը կմասնակցի Champions Chess Tour-ի եզրափակիչ մրցաշարին

Screenshot 2 31 - Արոնյանը կմասնակցի Champions Chess Tour-ի եզրափակիչ մրցաշարին

Սեպտեմբերի 25-ին կմեկնարկի շախմատի Champions Chess Tour մրցաշարի եզրափակիչ փուլը, որը կանցկացվի առցանց: Մրցաշարի 10 մասնակիցները, որոնց թվում է նաև Լևոն Արոնյանը, մրցումները կսկսեն Champions Chess Tour-ի նախորդ 9 փուլերի ընդհանուր արդյունքների հիման վրա վաստակած բոնուսային միավորներով:

Լևոն Արոնյանն ընդհանուր հաշվարկով ընթանում է 3-րդ հորիզոնականում, ուստի նրա հաշվին բոնուսային 8 միավոր է գրանցված: Առջևում 16,5 միավորով Մագնուս Կառլսենն է, որին հաջորդում է 12,5 միավոր ունեցող Ուեսլի Սոն:

Մրցակարգի համաձայն յուրաքանչյուր տուրում մրցակիցները արագ շախմատի 4 պարտիայից բաղկացած մրցախաղ կանցկացնեն, որի հաղթողը կստանա 3 միավոր, պարտվողը՝ 0:

Հավասար արդյունքի դեպքում կանցկացվի 2 պարտիայից բաղկացած լրացուցիչ մրցախաղ, իսկ անհրաժեշտության դեպքում հաղթողը կորոշվի «արմագեդոնում»: Այդ դեպքում հաղթողին կտրվի 2, պարտվողին՝ 1 միավոր:

Մրցաշարի մրցանակային ընդհանուր հիմնադրամը 100 հազար դոլար է, որից 30 հազարը կստանա հաղթողը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Արոնյանը եզրափակեց լավագույն եռյակը և 40 հազար դոլար պարգևավճար ստացավ

Արոնյանը վստահ հաղթանակ տոնեց աշխարհի չեմպիոնի նկատմամբ

Արոնյանը հաղթեց ու մոտեցավ առաջատար եռյակին

Արոնյանը կրկին պարտվեց

Լևոն Արոնյանը շարունակում է անկայուն ելույթները

Լևոն Արոնյանը երկրորդ հաղթանակը տոնեց

Լևոն Արոնյանը երկրորդ պարտությունը կրեց

Լևոն Արոնյանն առաջին հաղթանակը տոնեց

Արոնյանը պարտությամբ սկսեց Champions Chess Tour-ի եզրափակիչ փուլը

Արոնյանը բավարարվեց 7500 դոլար պարգևավճարով

Արոնյանը պարտվեց Գարրի Կասպարովին

Մեկնարկն այնքան էլ հաջող չէր Արոնյանի համար

Արոնյանը պարտվեց Կառլսենին ու կպայքարի 3-րդ տեղի համար

Ոչ-ոքի՝ աշխարհի գործող չեմպիոնի հետ կիսաեզրափակիչ առաջին մրցախաղում

Արոնյանը կրկին հաղթեց Մամեդյարովին և կիսաեզրափակչի ուղեգիր նվաճեց

Արոնյանն առաջին մրցախաղում ջախջախեց Մամեդյարովին