Արոնյանը կրկին պարտվեց - VNews
Բաժիններ

Արոնյանը կրկին պարտվեց

ar2 - Արոնյանը կրկին պարտվեց

Մեկօրյա հանգստից հետո շախմատի Champions Chess Tour առցանց մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցները կրկին նստեցին խաղասեղանների շուրջ՝ անցկացնելով 6-րդ տուրի մրցախաղերը:

Առայժմ անկայուն ելույթներ ունեցող Լևոն Արոնյանը 2-րդ անընդմեջ պարտությունը կրեց՝ 1,5-2,5 հաշվով զիջելով Յան-Քշիշտոֆ Դուդային: Մրցախաղի ելքը վճռեց առաջին պարտիայում մրցակցի տոնած հաղթանակը: Մյուս 3 պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի:

Արոնյանը 15 միավորով նահանջեց 4-րդ հորիզոնական: Նրան շրջանցեց Թեյմուր Ռաջաբովը, որը հաղթելով Ուեսլի Սոյին, վաստակեց 18 միավոր: Սոն 21,5 միավորով 2-րդ տեղում է:

Իսկ աղյուսակը շարունակում է գլխավորել Մագնուս Կառլսենը, որը լրացուցիչ մրցախաղում հաղթեց Անիշ Գիրիին՝ 3,5-2,5: Կառլսենն ունի 28,5 միավոր:

Վլադիսլավ Արտեմևն էլ կրկին լրացուցիչ մրցախաղում 3,5-2,5 հաշվով պարտության մատնեց Մաքսիմ Վաշիե-Լագրավին: Իսկ Հիկարու Նակամուրայի և Շահրիյար Մամեդյարովի մրցախաղի ելքը որոշվեց «արմագեդոնում»՝ 4-3:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Արոնյան. «Ուզում եմ հաղթանակս նվիրել Հայաստանին»

Հայ շախմատիստուհիները զբաղեցրին 11-րդ հորիզոնականը

Միակ պարտությունը Հայաստանի տղամարդկանց հավաքականին զրկեց մրցանակային տեղից

Լևոն Արոնյանը՝ կայծակնային շախմատի մրցաշարի հաղթող

Էլինա Դանիելյանն իր թիմին փրկեց պարտությունից

Հայ շախմատիստները չեմպիոնի տիտղոսի հավակնորդների թվում են

Կայծակնային շախմատի մրցաշարում Արոնյանն ընթանում է 2-րդ տեղում

Արագ շախմատի մրցաշարում Արոնյանը 2-րդն էր

Արոնյանը զիջեց առաջատարի դիրքը

Լևոն Արոնյանը գերազանց է մեկնարկել

Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթանակ պարգևեց Հայաստանի հավաքականին

Լիլիթ Մկրտչյանի հաղթանակը հավաքականին չփրկեց պարտությունից

Ոչ-ոքի՝ գերմանացիների հետ մրցախաղում

Գաբրիել Սարգսյանը հաղթանակ պարգևեց հավաքականին

Հայաստանի կանանց հավաքականը շարունակեց հաղթարշավը

Ոչ-ոքի՝ նորվեգացիների հետ մրցախաղում