Արոնյանը լքեց մրցաշարը՝ բավարարվելով 10 հազար դոլար պարգևավճարով - VNews
Բաժիններ

Արոնյանը լքեց մրցաշարը՝ բավարարվելով 10 հազար դոլար պարգևավճարով

Screenshot 1 8 - Արոնյանը լքեց մրցաշարը՝ բավարարվելով 10 հազար դոլար պարգևավճարով
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 20:22

-

-

Արագ շախմատի Magnus Carlsen Invitational առցանց մրցաշարում կայացան քառորդ եզրափակիչ 2-րդ մրցախաղերը, որոնք ի հայտ բերեցին կիսաեզրափակչի մասնակիցներին:

Ցավոք, Լևոն Արոնյանին չհաջողվեց ռևանշի հասնել աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենի նկատմամբ առաջին մրցախաղում կրած պարտության դիմաց: Երկրորդ մրցախաղում էլ Լևոնը զիջեց 1-2 հաշվով ու լքեց մրցաշարը՝ բավարարվելով 10 հազար դոլար պարգևավճարով:

Այս անգամ էլ մրցախաղի առաջին պարտիայում Մագնուս Կառլսենը հաղթեց: Հաջորդ երկու պարտիաներում մրցակիցները հաշտություն կնքեցին, որից հետո հաշիվը դարձավ 2-1՝ հօգուտ Կառլսենի: 4-րդ պարտիայի անցկացումն այլևս իմաստ չուներ, քանի որ մրցակցության ելքն արդեն վճռված էր:

Մրցաշարում պայքարը կշարունակեն նաև Յան Նեպոմնյաշչնին, Ուեսլի Սոն և Անիշ Գիրին: Նեպոմնյաշչնին 2,5-0,5 հաշվով հաղթեց Հիկարու Նակամուրային (առաջին մրցախաղն ավարտվել էր ոչ-ոքի՝ 2-2), Սոն կրկին 2,5-0,5 հաշվով առավելության հասավ Ալիռեզա Ֆիրուջայի նկատմամբ, Գիրին էլ 3-1 հաշվով պարտության մատնեց Մաքսիմ Վաշիե-Լագրավին (առաջին մրցախաղն ավարտվել էր ոչ-ոքի՝ 2-2):

Կիսաեզրափակչում կմրցեն Մագնուս Կառլսեն- Յան Նեպոմնյաշչնի, Ուեսլի Սո-Անիշ Գիրի զույգերը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Հայտնի է՝ երբ Արոնյանը կհամալրի ԱՄՆ հավաքականի կազմը

Մագնուս Կառլսենը՝ New In Chess Classic մրցաշարի հաղթող

Արոնյանը պարտվեց Մամեդյարովին՝ բավարարվելով 6500 դոլարով

Նրանց պատմությունը սկսվում է մանկությունից․ շախմատային թագը կվիճարկեն Նեպոմնյաշչին ու Կառլսենը

Ոչ-ոքի՝ Արոնյան-Մամեդյարով առաջին մրցախաղում

Արոնյանը պարտվեց Կառլսենին և կպայքարի 3-րդ տեղի համար

Ոչ-ոքի՝ Արոնյան-Կառլսեն կիսաեզրափակիչ առաջին մրցախաղում

Լևոն Արոնյանը կրկին հաղթեց ու կիսաեզրափակիչի ուղեգիր նվաճեց

Լևոն Արոնյանը հաղթեց քառորդ եզրափակիչ առաջին մրցախաղում

Չնայած պարտությանը, Նեպոմնյաշչնին արժանացավ գլխավոր մրցանակին

Լևոն Արոնյանը պայքարը կշարունակի քառորդ եզրափակիչում

Յան Նեպոմնյաշչնին աշխարհի չեմպիոնի տիտղոսը կվիճարկի Մագնուս Կառլսենի հետ

Արոնյանը եզրափակում է լավագույն ութնյակը

Արոնյանը մեկնարկեց 4 անընդմեջ ոչ-ոքիով՝ հաղթելով 5-րդ տուրում

Հավակնորդների մրցաշարը վերսկսվեց

Սուսաննա Գաբոյանի «թագուհով քայլը»՝ ով դիմանում է, նա էլ չեմպիոն է դառնում