fbpx

Արոնյանը նախընտրեց հանգիստը և զիջեց առաջատարի դիրքը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Լևոն Արոնյանը նախընտրել էր Ջիբրալթարում ընթացող շախմատային փառատոնի 7-րդ տուրում հանգստանալ: Մրցակարգի համաձայն նրա հաշվին կես միավոր գրանցվեց: Դա ռուսաստանցի Վլադիսլավ Արտեմևին հնարավորություն ընձեռեց 6 միավորով ստանձնելու միանձնյա առաջատարի դերը:

Իսկ Արոնյանը 5,5 միավորով 11 շախմատիստների հետ առաջատարին հետապնդողների խմբում է: Ի դեպ, 8-րդ տուրում Լևոնը սպիտակներով մրցելու է հենց Արտեմևի հետ ու հաղթանակի դեպքում կվերականգնի առաջատարի իր կորցրած դիրքը:

7-րդ տուրում հայ շախմատիստներից միակ հաղթանակը տոնեց Հրանտ Մելքումյանը՝ առավելության հասնելով լեհ Ռադոսլավ Բարսկու նկատմամբ: Հրանտն ունի 4,5 միավոր:

Վարուժան Հակոբյանը պարտվեց հնդիկ Ռաունակ Սադհվանին: Նա վաստակել է 3,5 միավոր: 3 միավոր ունի Էլինա Դանիելյանը, ով հաշտություն կնքեց ռուսաստանցի Յուրի Գորյաչկինի հետ: Մրցաշարի ավարտին մնացել է 3 տուր:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Եվրոպայի առաջնություն. Հայ շախմատիստների հաղթական օրը

Եվրոպայի առաջնություն. Հրանտ Մելքումյանն ու Սամվել Տեր-Սահակյանը հետապնդում են առաջատարներին

Եվրոպայի առաջնություն. Հրանտ Մելքումյանն ու Սամվել Տեր-Սահակյանը շարունակեցին հաղթարշավը

Եվրոպայի առաջնություն. Հայ շախմատիստները հաջող են մեկնարկել

Հայաստանի հավաքականը չարդարացրեց սպասելիքները

Էլինա Դանիելյանը Հայաստանի հավաքականին փրկեց հերթական պարտությունից

Հայ շախմատիստուհիները հերթական պարտությունը կրեցին

Հայ շախմատիստուհիները զիջեցին ռուսներին

ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակ. Արոնյանը դուրս է մնացել տասնյակից

Որքան են վաստակել առաջատար շախմատիստները 2018 թվականին. Արոնյանն այդ ցանկում 7-րդն է

Հայ շախմատիստների ցուցանիշները ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում

Հայ շախմատիստներից լավագույնը Հրանտ Մելքումյանի ելույթն էր

Արոնյանն ու Մելքումյանը հավակնում են դրամական մրցանակների

Արոնյանը հաշտություն կնքեց առաջատարի հետ

Ջիբրալթարի փառատոն․ Լևոն Արոնյանն առաջատարների խմբում է

Հայ շախմատիստների հաղթական օրը