Արոնյանը պարտվեց «արմագեդոնում» և կպայքարի 3-րդ տեղի համար - VNews
Բաժիններ

Արոնյանը պարտվեց «արմագեդոնում» և կպայքարի 3-րդ տեղի համար

Aronyan - Արոնյանը պարտվեց «արմագեդոնում» և կպայքարի 3-րդ տեղի համար

Chessable Masters արագ շախմատի առցանց մրցաշարում կայացան կիսաեզրափակչի երկրորդ մրցախաղերը:

Լևոն Արոնյանին չափազանց բարդ իրավիճակում հաջողվեց երկրորդ մրցախաղում հաղթել վիետնամցի գրոսմայստեր Լե Քուանգին, որին երեկ պարտվել էր 1-3 հաշվով:

Առաջին պարտիան, որում սևերով խաղում էր Արոնյանը, 38-րդ քայլին ավարտվեց ոչ-ոքի: Հաջորդ պարտիայում վիետնամցի շախմատիստը սևերով 36-րդ քայլին հաղթանակ տարավ:

Պայքարը շարունակելու համար Արոնյանին անհրաժեշտ էր նախ 3-րդ պարտիայում անպայման հաղթել ու հավասարեցնել երկրորդ մրցախաղի հաշիվը: Եվ դա հայ գրոսմայստերին հաջողվեց: 74-րդ քայլին պարտիան ավարտվեց սև խաղաքարերով խաղացող Արոնյանի հաղթանակով:

Մրցախաղի ելքը պետք է վճռեր ավարտական՝ 4–րդ պարտիան, որում ևս Արոնյանին հաղթանակ էր անհրաժեշտ: Այս անգամ էլ Լևոնն իր բարձրության վրա գտնվեց ու կարողացավ 94-րդ քայլին սպիտակներով անչափ կարևոր հաղթանակ տոնել, որի շնորհիվ 2-րդ մրցախաղը շահեց 2,5-1,5 հաշվով:

Եվ այսպես, եզրափակչի ուղեգրի բախտը վճռվեց  կայծակնային շախմատի լրացուցիչ մրցախաղում: Մրցակարգով նախատեսված 2 պարտիաներն էլ ավարտվեցին ոչ-ոքի: Ուստի ամեն ինչ վճռվեց «արմագեդոնում», որում ոչ-ոքիի դեպքում հաղթանակը տրվելու էր սև խաղաքարերով խաղացող Արոնյանին: Ցավոք, Արոնյանը պարտվեց:

Այսպիսով, Լևոն Արոնյանը 3-րդ տեղի համար պայքարում կհանդիպի Վլադիսլավ Արտեմևի հետ: Իսկ գլխավոր մրցանակը կվիճարկեն Լե Քուանգը և Ուեսլի Սոն: Վերջինս 2-րդ մրցախաղը Վլադիսլավ Արտեմևի հետ ավարտեց ոչ-ոքի: Հիշեցնենք, որ առաջին մրցախաղում Սոն հաղթել էր 2,5-1,5 հաշվով:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Արոնյանը եզրափակեց լավագույն եռյակը և 40 հազար դոլար պարգևավճար ստացավ

Արոնյանը վստահ հաղթանակ տոնեց աշխարհի չեմպիոնի նկատմամբ

Արոնյանը հաղթեց ու մոտեցավ առաջատար եռյակին

Արոնյանը կրկին պարտվեց

Լևոն Արոնյանը շարունակում է անկայուն ելույթները

Լևոն Արոնյանը երկրորդ հաղթանակը տոնեց

Լևոն Արոնյանը երկրորդ պարտությունը կրեց

Լևոն Արոնյանն առաջին հաղթանակը տոնեց

Արոնյանը պարտությամբ սկսեց Champions Chess Tour-ի եզրափակիչ փուլը

Արոնյանը կմասնակցի Champions Chess Tour-ի եզրափակիչ մրցաշարին

Արոնյանը բավարարվեց 7500 դոլար պարգևավճարով

Արոնյանը պարտվեց Գարրի Կասպարովին

Մեկնարկն այնքան էլ հաջող չէր Արոնյանի համար

Արոնյանը պարտվեց Կառլսենին ու կպայքարի 3-րդ տեղի համար

Ոչ-ոքի՝ աշխարհի գործող չեմպիոնի հետ կիսաեզրափակիչ առաջին մրցախաղում

Արոնյանը կրկին հաղթեց Մամեդյարովին և կիսաեզրափակչի ուղեգիր նվաճեց