Արոնյանը պարտվեց աշխարհի չեմպիոնին քառորդ եզրափակիչ առաջին մրցախաղում - VNews
Բաժիններ

Արոնյանը պարտվեց աշխարհի չեմպիոնին քառորդ եզրափակիչ առաջին մրցախաղում

Screenshot 5 - Արոնյանը պարտվեց աշխարհի չեմպիոնին քառորդ եզրափակիչ առաջին մրցախաղում
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 21:41

-

-

Կայացան արագ շախմատի Magnus Carlsen Invitational առցանց մրցաշարի քառորդ եզրափակիչ առաջին մրցախաղերը: Լևոն Արոնյանն աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ առաջին մրցախաղում անհաջող հանդես եկավ՝ պարտվելով 0,5-2,5 հաշվով:

Առաջին երկու պարտիաներում Կառլսենը հաղթանակներ տոնեց, իսկ 3-րդ պարտիան ավարտվեց ոչ-ոքի: Քանի որ վերջին՝ 4-րդ պարտիայի արդյունքն այլևս չէր կարող ազդել մրցախաղի վերջնական ելքի վրա, ուստի այն չանցկացվեց:

Կիսաեզրափակչի ուղեգրի հարցը կվճռվի մրցակիցների միջև վաղը կայանալիք երկրորդ մրցախաղում: Արոնյանին հաղթանակ է անհրաժեշտ ցանկացած հաշվով: Եթե դա նրան հաջողվի, ապա կանցկացվի կայծակնային շախմատի երկու պարտիայից բաղկացած լրացուցիչ մրցախաղ: Հավասար արդյունքի դեպքում կիսաեզրափակչի ուղեգրի տերը հայտնի կդառնա «արմագեդոնում»:

Քառորդ եզրափակիչ մյուս մրցախաղերում Ուեսլի Սոն 2,5-0,5 հաշվով հաղթեց Ալիռեզա Ֆիրուջային: Անիշ Գիրիի և Մաքսիմ Վաշիե-Լագրավի, Հիկարու Նակամուրայի և Յան Նեպոմնյաշչնու մրցախաղերն ավարտվեցին ոչ-ոքի՝ 2-2:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Հայտնի է՝ երբ Արոնյանը կհամալրի ԱՄՆ հավաքականի կազմը

Մագնուս Կառլսենը՝ New In Chess Classic մրցաշարի հաղթող

Արոնյանը պարտվեց Մամեդյարովին՝ բավարարվելով 6500 դոլարով

Նրանց պատմությունը սկսվում է մանկությունից․ շախմատային թագը կվիճարկեն Նեպոմնյաշչին ու Կառլսենը

Ոչ-ոքի՝ Արոնյան-Մամեդյարով առաջին մրցախաղում

Արոնյանը պարտվեց Կառլսենին և կպայքարի 3-րդ տեղի համար

Ոչ-ոքի՝ Արոնյան-Կառլսեն կիսաեզրափակիչ առաջին մրցախաղում

Լևոն Արոնյանը կրկին հաղթեց ու կիսաեզրափակիչի ուղեգիր նվաճեց

Լևոն Արոնյանը հաղթեց քառորդ եզրափակիչ առաջին մրցախաղում

Չնայած պարտությանը, Նեպոմնյաշչնին արժանացավ գլխավոր մրցանակին

Լևոն Արոնյանը պայքարը կշարունակի քառորդ եզրափակիչում

Յան Նեպոմնյաշչնին աշխարհի չեմպիոնի տիտղոսը կվիճարկի Մագնուս Կառլսենի հետ

Արոնյանը եզրափակում է լավագույն ութնյակը

Արոնյանը մեկնարկեց 4 անընդմեջ ոչ-ոքիով՝ հաղթելով 5-րդ տուրում

Հավակնորդների մրցաշարը վերսկսվեց

Սուսաննա Գաբոյանի «թագուհով քայլը»՝ ով դիմանում է, նա էլ չեմպիոն է դառնում