Արոնյանը պարտվեց Նակամուրային և լքեց մրցաշարը - VNews
Բաժիններ

Արոնյանը պարտվեց Նակամուրային և լքեց մրցաշարը

Լևոն Արոնյանը դուրս մնաց արագ շախմատի Magnus Carlsen Chess Tour առցանց մրցաշարից՝ քառորդ եզրափակչի 2-րդ մրցախաղում էլ 1-3 հաշվով զիջելով Հիկարու Նակամուրային: Լևոնը պարտություններ կրեց 1-ին և 4-րդ պարտիաներում, մյուս երկուսում գրանցվեց ոչ-ոքի:

Հիշեցնենք, որ մրցակիցների միջև մայիսի 23-ին կայացած առաջին մրցախաղում Արոնյանը պարտվել էր 2-3 հաշվով, ընդ որում դիմակայության ելքը որոշվել էր արմագեդոնում:

Կիսաեզրափակչում Նակամուրան կմրցի Յու Յանյի-Դին Լիժեն մրցախաղի հաղթողի հետ: Առաջին մրցախաղը 3-2 հաշվով շահել էր Յու Յանյին, երկրորդում Դին Լիժենը 2,5-1,5 հաշվով ռևանշի հասավ մրցակցի նկատմամբ: Մայիսի 27-ին կկայանա մրցակիցների վճռորոշ՝  3-րդ մրցախաղը:

Քառորդ եզրափակչի առաջին մրցախաղերում Մագնուս Կառլսենը 2,5-1,5 հաշվով հաղթեց Ուեսլի Սոյին, իսկ Դանիիլ Դուբովը 3-0 հաշվով պարտության մատնեց Սերգեյ Կարյակինին:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Արոնյան. «Վերադառնում եմ կյանք ու վերսկսում աշխատանքը»

Լևոն Արոնյանը պարտվեց Մագնուս Կառլսենին

Լևոն Արոնյանը կիսաեզրափակիչ մրցախաղում զիջում է Մագնուս Կառլսենին

Արոնյանը հաղթահարեց Գրիշչուկի արգելքը. առջևում Կառլսենի հետ կիսաեզրափակիչ մրցախաղն է

Լևոն Արոնյանն առջևում է Ալեքսանդր Գրիշչուկի հետ մրցախաղում

Լևոն Արոնյանը կմասնակցի ևս մեկ առցանց մրցաշարի

Լևոն Արոնյանը պարտվեց Հիկարու Նակամուրային առաջին մրցախաղում

Լևոն Արոնյանը եզրափակեց լավագույն ութնյակը

Արոնյանը հավակնում է փլեյ-օֆֆի ուղեգրին

Արոնյանը մեկնարկում 50 տոկոսանոց արդյունք գրանցեց

Լևոն Արոնյանը կմրցի ևս մեկ առցանց մրցաշարում

Ազգերի գավաթ. Պատվավոր մրցանակը բաժին հասավ Չինաստանի հավաքականին

Ազգերի գավաթ. Արոնյանի պարտությունը ճակատագրական եղավ Եվրոպայի հավաքականի համար

Ազգերի գավաթ. Եվրոպայի հավաքականը կրկին պարտվեց չինացիներին

Ազգերի գավաթ. Լևոն Արոնյանը 3-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց

Ազգերի գավաթ. Արոնյանի հաղթանակները նպաստեցին Եվրոպայի հավաքականի առաջընթացին