Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
Opera Euro Rapid արագ շախմատի առցանց մրցաշարում կայացան քառորդ եզրափակչի 2-րդ մրցախաղերը:
Ցավոք, Լևոն Արոնյանին չհաջողվեց ռևանշի հասնել Մաքսիմ Վաշիե-Լագրավի նկատմամբ առաջին մրցախաղում կրած պարտության դիմաց:
Առաջին պարտիայում Արոնյանը սպիտակներով 60-րդ քայլին պարտություն կրեց: Մրցակիցների 2-րդ պարտիան ոչ-ոքի ավարտ ունեցավ: Իսկ ահա 3-րդ պարտիայում Լևոնը սպիտակներով 37-րդ քայլին վերջապես հաղթեց ու վերականգնեց հաշվի հավասարակշռությունը՝ 1,5-1,5:
Ամեն ինչ պետք է որոշեր վերջին՝ 4-րդ պարտիան: Արոնյանին միայն հաղթանակ էր անհրաժեշտ մրցախաղը շահելու և կիսաեզրափակչի ուղեգիրը կայծակնային շախմատի լրացուցիչ մրցախաղում վիճարկելու համար: Սակայն վճռորոշ պարտիան ավարտվեց ոչ-ոքի:
Այսպիսով, Արոնյանի և Մաքսիմ Վաշիե-Լագրավի 2-րդ մրցախաղում գրանցվեց ոչ-ոքի՝ 2-2: Ֆրանսիացի շախմատիստն առաջին մրցախաղում տոնած հաղթանակի շնորհիվ մտավ կիսաեզրափակիչ: Իսկ Արոնյանը որպես սփոփանք 5000 դոլար պարգևավճար կստանա:
Կիսաեզրափակչում պայքարը կշարունակի նաև Ուեսլի Սոն, որը 2-րդ մրցախաղում էլ հաղթեց Յան-Կրժիժտոֆ Դուդային: Դանիլ Դուբովը 2,5-0,5 հաշվով ռևանշի հասավ Մագնուս Կառլսենից նույնպիսի արդյունքով կրած պարտության դիմաց: Նրանց մրցավեճի ելքը վճռվեց «արմագեդոնում»: Աշխարհի չեմպիոնը հաղթեց 2-1 հաշվով և կիսաեզրափակչի ուղեգիր նվաճեց:
Անիշ Գիրիի և Թեյմուր Ռաջաբովի 2-րդ մրցախաղում էլ ոչ-ոքի գրանցվեց: Ուղեգրի բախտը վճռվեց կայծակնային շախմատի լրացուցիչ մրցախաղում, որում հաջողությունն ուղեկցեց Ռաջաբովին՝ 1,5-0,5:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո