Արոնյանը պայքարը կշարունակի քառորդ եզրափակչում - VNews
Բաժիններ

Արոնյանը պայքարը կշարունակի քառորդ եզրափակչում

27B6032D 5F43 4E78 8144 DB2E43FE5D2F - Արոնյանը պայքարը կշարունակի քառորդ եզրափակչում

11-15-րդ տուրերի մրցախաղերով ավարտվեց Aimchess US Rapid արագ շախմատի առցանց մրցաշարի նախնական փուլը, որն անվանեց քառորդ եզրափակչի զույգերին:

Լևոն Արոնյանը վստահ հանդես եկավ նաև մրցումների 3-րդ օրը՝ ապահովելով հետագա մասնակցությունը մրցաշարում:
11-րդ տուրում Լևոնը հաշտություն կնքեց Յան-Քշիշտոֆ Դուդայի հետ, ապա հաջորդ մրցախաղում հաղթեց Յորդեն վան Ֆորեստին: 13-րդ տուրում ուշադրության կենտրոնում Արոնյանի և Մագնուս Կառլսենի մրցավեճն էր, որում գրանցվեց ոչ-ոքի: Նույնպիսի ելք ունեցավ նաև Ուեսլի Սոյի հետ կայացած հաջորդ պարտիան:

Իսկ ահա ավարտական՝ 15-րդ տուրում Լևոնը պարտվեց Սանթոշ Վիդիթին՝ կրելով մրցաշարում 2-րդ պարտությունը: Հիշեցնենք, որ առաջին պարտությունն Արոնյանը կրել էր 8-րդ տուրում Վլադիսլավ Արտեմևից, որը 10,5 միավորով դարձավ նախնական փուլի հաղթող:

Այսպիսով, նախնական փուլում Արոնյանը վաստակած 9,5 միավորով զբաղեցրեց 3–րդ տեղը: Քառորդ եզրափակչում Արոնյանը կմրցի 9 միավորով 6–րդ տեղը գրաված Շահրիյար Մամեդյարովի հետ:
Քառորդ եզրափակչի մյուս զույգերը կազմել են Վլադիսլավ Արտեմևն ու Լենիեր Դոմինգեսը, Մագնուս Կառլսենն ու Յան-Քշիշտոֆ Դուդան, Ալիռեզա Ֆիրուջան ու Ուեսլի Սոն:

Հիշեցնենք, որ քառորդ եզրափակչում մրցակիցները միմյանց հետ արագ շախմատի 4-ական պարտիայից բաղկացած երկու մրցախաղ կանցկացնեն:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Արման Միքայելյանը գլխավոր մրցանակի հավակնորդների թվում է

Արման Միքայելյանը եզրափակում է լավագույն եռյակը

Դավիթ Շահինյանը կես միավոր է զիջում առաջատարներին

4 հայ շախմատիստներ առաջատարներին հետապնդողների շարքում են

Էրիկ Գասպարյանը շարունակեց հաղթարշավը

Արման Միքայելյանը 4-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց

Հայ պատանիներից 4-ն առաջատարների խմբում են

Հայ շախմատիստներից միայն Արման Միքայելյանը շարունակեց հաղթարշավը

Հայ շախմատիստներից լավագույնը Տիգրան Պետրոսյանի արդյունքն է

Տիգրան Պետրոսյանը գլխավոր մրցանակի հավակնորդների թվում է

Սամվել Տեր-Սահակյանը կրկին ստանձնեց միանձնյա առաջատարի դերը

Մրցաշարում երկիշխանություն հաստատվեց

Սամվել Տեր-Սահակյանը միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը

Սամվել Տեր-Սահակյանն ու Դավիթ Շահինյանը շարունակեցին հաղթարշավը

Հայաստանցի 9 շախմատիստներ առաջատարների շարքում են

Արոնյանը եզրափակեց լավագույն եռյակը և 40 հազար դոլար պարգևավճար ստացավ