Արոնյանը պայքարը կշարունակի քառորդ եզրափակչում - VNews
Բաժիններ

Արոնյանը պայքարը կշարունակի քառորդ եզրափակչում

Screenshot 2 5 - Արոնյանը պայքարը կշարունակի քառորդ եզրափակչում
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 21:20

-

-

Վերջնագիծը հատեց Champions Chess Tour-ի 4-րդ փուլի՝ արագ շախմատի Magnus Carlsen Invitational առցանց մրցաշարի նախնական փուլը, որի արդյունքներով որոշվեցին պայքարը շարունակող 8 ուժեղագույն շախմատիստները:

Հուրախություն հայ շախմատասերների, նրանց թվում է Լևոն Արոնյանը, որը մրցումների 3-րդ օրը հաջող հանդես եկավ ու կարողացավ տեղ զբաղեցնել ուժեղագույն ութնյակում:

11-13-րդ տուրերում Արոնյանը հաջորդաբար հաշտություն կնքեց Մաքսիմ Վաշիե-Լագրավի, Ալիռեզա Ֆիրուջայի և Մագնուս Կառլսենի հետ: 14-րդ տուրում Լևոնն անչափ կարևոր հաղթանակ տոնեց Դավիդ Անտոնի նկատմամբ, իսկ նախնական փուլն ավարտեց Նիլս Գրանդելիուսի հետ գրանցած ոչ-ոքիով:

Այսպիսով, նախնական փուլի 15 մրցախաղերում վաստակած 8 միավորով Արոնյանը եզրափակեց լավագույն ութնյակը: Քառորդ եզրափակչում նա կմրցի Մագնուս Կառլսենի հետ, որը 10,5 միավորով ճանաչվեց նախնական փուլի հաղթող:

Կառլսենից կես միավորով հետ մնաց Անիշ Գիրին: Լավագույն ութնյակում են նաև Ուեսլի Սոն՝ 9,5 միավոր, Հիկարու Նակամուրան՝ 9, Յան Նեպոմնյաշչնին, Ալիռեզա Ֆիրուջան և Մաքսիմ Վաշիե-Լագրավը՝ 8,5-ական:

Քառորդ եզրափակչի մյուս մրցախաղերում կհանդիպեն Անիշ Գիրին և Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Ուեսլի Սոն և Ալիռեզա Ֆիրուջան, Հիկարու Նակամուրան և Յան Նեպոմնյաշչնին:

Քառորդ եզրափակչում մրցակիցները միմյանց հետ արագ շախմատի 4-ական պարտիայից բաղկացած երկու մրցախաղ կանցկացնեն: Հավասար արդյունքի դեպքում կիսաեզրափակչի ուղեգրի տերը կորոշվի կայծակնային շախմատի 2 պարտիայից բաղկացած լրացուցիչ մրցախաղում, իսկ հարկ եղած դեպքում մրցակցության ելքը կվճռվի «արմագեդոնում»:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Հայտնի է՝ երբ Արոնյանը կհամալրի ԱՄՆ հավաքականի կազմը

Արոնյանը պարտվեց Մամեդյարովին՝ բավարարվելով 6500 դոլարով

Ոչ-ոքի՝ Արոնյան-Մամեդյարով առաջին մրցախաղում

Արոնյանը պարտվեց Կառլսենին և կպայքարի 3-րդ տեղի համար

Ոչ-ոքի՝ Արոնյան-Կառլսեն կիսաեզրափակիչ առաջին մրցախաղում

Լևոն Արոնյանը կրկին հաղթեց ու կիսաեզրափակիչի ուղեգիր նվաճեց

Լևոն Արոնյանը հաղթեց քառորդ եզրափակիչ առաջին մրցախաղում

Լևոն Արոնյանը պայքարը կշարունակի քառորդ եզրափակիչում

Արոնյանը եզրափակում է լավագույն ութնյակը

Արոնյանը մեկնարկեց 4 անընդմեջ ոչ-ոքիով՝ հաղթելով 5-րդ տուրում

Սուսաննա Գաբոյանի «թագուհով քայլը»՝ ով դիմանում է, նա էլ չեմպիոն է դառնում

Արոնյանը լքեց մրցաշարը՝ բավարարվելով 10 հազար դոլար պարգևավճարով

Արոնյանը պարտվեց աշխարհի չեմպիոնին քառորդ եզրափակիչ առաջին մրցախաղում

Արոնյանը վատթարացրեց մրցաշարային վիճակը

Ինչու և ինչպես. Լևոն Արոնյանի երկրորդ կյանքը (տեսանյութ)

Արոնյանը կես միավորով է հետ մնում առաջատարից