Արոնյանը շահեց Նեպոմնյաշչնու հետ անցկացրած առաջին մրցախաղը - VNews
Բաժիններ

Արոնյանը շահեց Նեպոմնյաշչնու հետ անցկացրած առաջին մրցախաղը

nor 7 scaled - Արոնյանը շահեց Նեպոմնյաշչնու հետ անցկացրած առաջին մրցախաղը
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 14:59

-

-

Լևոն Արոնյանը հաջող հանդես եկավ արագ շախմատի Skilling Open առցանց մրցաշարի քառորդ եզրափակիչ առաջին մրցախաղում՝ 2,5-1,5 հաշվով պարտության մատնելով Յան Նեպոմնյաշչնուն:

Արագ շախմատի 4 պարտիայից բաղկացած մրցախաղն Արոնյանը սկսեց ոչ-ոքիով, իսկ 2-րդ պարտիայում պարտություն կրեց: Սակայն հաջորդ երկու պարտիաներում հայ գրոսմայստերը հաջող խաղաց և հաղթանակներ տոնելով, շահեց մրցախաղը: Այսօր կկայանա քառորդ եզրափակիչ 2-րդ մրցախաղը, որի արդյունքով էլ կորոշվի կիսաեզրափակչի մասնակիցը:

Քառորդ եզրափակիչ մյուս մրցախաղերում Մագնուս Կառլսենը 2,5-1,5 հաշվով պարտության մատնեց Անիշ Գիրիին, նույնպիսի արդյունքով Մաքսիմ Վաշիե-Լագրավը հաղթեց Հիկարու Նակամուրային: Ուեսլի Սոյի նկատմամբ հաղթանակ տոնելու համար Թեյմուր Ռաջաբովին բավարար էր 3 պարտիան՝ 2,5-0,5:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Արոնյանը եզրափակեց լավագույն եռյակը և 40 հազար դոլար պարգևավճար ստացավ

Արոնյանը վստահ հաղթանակ տոնեց աշխարհի չեմպիոնի նկատմամբ

Արոնյանը հաղթեց ու մոտեցավ առաջատար եռյակին

Արոնյանը կրկին պարտվեց

Լևոն Արոնյանը շարունակում է անկայուն ելույթները

Լևոն Արոնյանը երկրորդ հաղթանակը տոնեց

Լևոն Արոնյանը երկրորդ պարտությունը կրեց

Լևոն Արոնյանն առաջին հաղթանակը տոնեց

Արոնյանը պարտությամբ սկսեց Champions Chess Tour-ի եզրափակիչ փուլը

Արոնյանը կմասնակցի Champions Chess Tour-ի եզրափակիչ մրցաշարին

Արոնյանը բավարարվեց 7500 դոլար պարգևավճարով

Արոնյանը պարտվեց Գարրի Կասպարովին

Մեկնարկն այնքան էլ հաջող չէր Արոնյանի համար

Մագնուս Կառլսենը նվաճեց գլխավոր մրցանակը

Արոնյանը պարտվեց Կառլսենին ու կպայքարի 3-րդ տեղի համար

Ոչ-ոքի՝ աշխարհի գործող չեմպիոնի հետ կիսաեզրափակիչ առաջին մրցախաղում