Արոնյանը շարունակեց ոչ-ոքիների շարքը - VNews
Բաժիններ

Արոնյանը շարունակեց ոչ-ոքիների շարքը

Screenshot 1 1 - Արոնյանը շարունակեց ոչ-ոքիների շարքը

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող դասական շախմատի Superbet Chess Classic մրցաշարում կայացան 5-րդ տուրի մրցախաղերը:

Լևոն Արոնյանը շարունակելով ոչ-ոքիների շարքը, սպիտակներով 46-րդ քայլին հաշտություն կնքեց Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ:

Տուրն առատ էր ոչ-ոքիներով: Միավորը բաժանեցին նաև Բոգդան-Դանիել Դյակն ու Ուեսլի Սոն, Ֆաբիանո Կարուանան ու Անիշ Գիրին, Թեյմուր Ռաջաբովն ու Ալեքսանդր Գրիշչուկը:

Միակ հաղթանակը տոնեց Շահրիյար Մամեդյարովը, որի մրցակիցը Կոնստանտին Լուպուլեսկուն էր: Այդ հաղթանակի շնորհիվ Մամեդյարովը 3 միավորով Ալեքսանդր Գրիշչուկի և Ուեսլի Սոյի հետ գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Արոնյանը 2,5 միավորով բաժանում է 4-7-րդ հորիզոնականները:

Վաղը մրցաշարի մասնակիցները կհանգստանան: Իսկ հունիսի 11-ին կայանալիք 6-րդ տուրում Արոնյանը սևերով կմրցի Շահրիյար Մամեդյարովի հետ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Գերազանց ելույթների շնորհիվ Արոնյանը բարձրացավ 2-րդ հորիզոնական

Անհաջող մեկնարկից հետո Արոնյանը շտկեց մրցաշարային վիճակը

Լևոն Արոնյանը կմասնակցի Champions Chess Tour-ի 8-րդ փուլին

Հայկ Մարտիրոսյանն ու Էլինա Դանիելյանը հաջորդ փուլի ուղեգիր նվաճեցին

Արոնյանը չի մասնակցի ՖԻԴԵ-ի աշխարհի առաջնությանը

Արոնյանին տեխնիկական պարտություն է տրվել Աշխարհի գավաթում․ հայտնի է պատճառը

Հայ շախմատիստները հաղթանակով մեկնարկեցին աշխարհի գավաթի խաղարկությունում

Կառլսենը ռևանշի հասավ Արոնյանի նկատմամբ

Լևոն Արոնյանը նվաճեց գլխավոր մրցանակը

Արոնյանը գլխավոր մրցանակը նվաճելու լուրջ հայտ ներկայացրեց

Արոնյանը վստահ ռևանշի հասավ Կառլսենի նկատմամբ և եզրափակչի ուղեգիր նվաճեց

Կիսաեզրափակիչ առաջին մրցախաղում Արոնյանը պարտվեց աշխարհի չեմպիոնին

Կիսաեզրափակչում Արոնյանը կմրցի աշխարհի գործող չեմպիոնի հետ

Կիսաեզրափակչի ուղեգրի հարցը կվճռվի երկրորդ մրցախաղում

Արոնյանը դարձավ նախնական փուլի հաղթող

Լևոն Արոնյանը պահպանեց առաջատարի դիրքը