Արոնյանը վստահ հաղթանակ տոնեց աշխարհի չեմպիոնի նկատմամբ - VNews
Բաժիններ

Արոնյանը վստահ հաղթանակ տոնեց աշխարհի չեմպիոնի նկատմամբ

nor 8 scaled - Արոնյանը վստահ հաղթանակ տոնեց աշխարհի չեմպիոնի նկատմամբ

Շախմատի Champions Chess Tour առցանց մրցաշարի եզրափակիչ փուլի նախավերջին՝ 8-րդ տուրում ուշադրության կենտրոնում Լևոն Արոնյանի և աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենի մրցախաղն էր: Վերջինս դեռևս նախորդ տուրում անհասանելի էր դարձել մրցակիցների համար՝ ապահովելով 1-ին հորիզոնականը:

Արոնյանը շատ վստահ անցկացրեց մրցախաղը և 3-1 հաշվով հաղթանակ տարավ: Հայ շախմատիստի համար հաղթական էին 1-ին և 4-րդ պարտիաները: Մյուս երկու պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի:

Այսպիսով, Արոնյանը վերջին տուրից առաջ 21 միավորով ընթանում է 4-րդ հորիզոնականում: 9-րդ տուրում Լևոնը կխաղա Շահրիյար Մամեդյարովի հետ, որը 1,5-2,5 հաշվով պարտվեց Թեյմուր Ռաջաբովին:

Վերջինս 24 միավորով 2-րդ տեղում է: Ժամկետից շուտ մրցաշարի հաղթող դարձած Կառլսենի օգտին գրանցված է 28,5 միավոր:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեկնարկային տուրում Կառլսենն ու Նեպոմնյաշչնին խաղաղությամբ բաժանվեցին

Ում կժպտա շախմատային կաիսան. Մագնուս Կառլսեն-Յան Նեպոմնյաշչնի աշխարհի առաջնության մրցախաղին ընդառաջ

Արոնյան. «Ուզում եմ հաղթանակս նվիրել Հայաստանին»

Հայ շախմատիստուհիները զբաղեցրին 11-րդ հորիզոնականը

Միակ պարտությունը Հայաստանի տղամարդկանց հավաքականին զրկեց մրցանակային տեղից

Լևոն Արոնյանը՝ կայծակնային շախմատի մրցաշարի հաղթող

Էլինա Դանիելյանն իր թիմին փրկեց պարտությունից

Հայ շախմատիստները չեմպիոնի տիտղոսի հավակնորդների թվում են

Կայծակնային շախմատի մրցաշարում Արոնյանն ընթանում է 2-րդ տեղում

Արագ շախմատի մրցաշարում Արոնյանը 2-րդն էր

Արոնյանը զիջեց առաջատարի դիրքը

Լևոն Արոնյանը գերազանց է մեկնարկել

Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթանակ պարգևեց Հայաստանի հավաքականին

Լիլիթ Մկրտչյանի հաղթանակը հավաքականին չփրկեց պարտությունից

Ոչ-ոքի՝ գերմանացիների հետ մրցախաղում

Գաբրիել Սարգսյանը հաղթանակ պարգևեց հավաքականին