Արոնյանը երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց - VNews
Բաժիններ

Արոնյանը երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց

Screenshot 1 3 - Արոնյանը երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց

Բուխարեստում ավարտին է մոտենում դասական շախմատի Superbet Chess Classic մրցաշարը: Այսօր կայացան նախավերջին՝  8-րդ տուրի մրցախաղերը:

Մրցաշարի վերջնագծում Լևոն Արոնյանը վերջապես սկսեց հաջող ելույթներ ունենալ: Նախորդ տուրում նա առաջին հաղթանակն էր տոնել՝ պարտության մատնելով առաջատարներից մեկին՝ Ալեքսանդր Գրիշչուկին: Հայ գրոսմայստերի համար հաղթական էր նաև 8-րդ տուրը, որում սևերով 62-րդ քայլին առավելության հասավ Բոգդան-Դանիել Դյակի նկատմամբ:

Այդ հաղթանակի շնորհիվ Արոնյանը վաստակեց 4,5 միավոր և Ուեսլի Սոյի ու  Ալեքսանդր Գրիշչուկի հետ բաժանում է 2-4-րդ հորիզոնականները: Սոն հաշտություն կնքեց Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ, Գրիշչուկը ոչ-ոքի խաղաց Ֆաբիանո Կարուանայի հետ: Միավորը բաժանեցին նաև Շահրիյար Մամեդյարովն ու Անիշ Գիրին, Թեյմուր Ռաջաբովն ու Կոնստանտին Լուպուլեսկուն:

Ավարտական տուրից առաջ 5,5 միավորով աղյուսակը գլխավորում է Շահրիյար Մամեդյարովը: Վաղը կայանալիք 9-րդ տուրում Արոնյանը սպիտակներով կմրցի Թեյմուր Ռաջաբովի հետ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Լևոն Արոնյանը կմասնակցի Champions Chess Tour-ի 8-րդ փուլին

Հայկ Մարտիրոսյանն ու Էլինա Դանիելյանը հաջորդ փուլի ուղեգիր նվաճեցին

Արոնյանը չի մասնակցի ՖԻԴԵ-ի աշխարհի առաջնությանը

Արոնյանին տեխնիկական պարտություն է տրվել Աշխարհի գավաթում․ հայտնի է պատճառը

Հայ շախմատիստները հաղթանակով մեկնարկեցին աշխարհի գավաթի խաղարկությունում

Կառլսենը ռևանշի հասավ Արոնյանի նկատմամբ

Լևոն Արոնյանը նվաճեց գլխավոր մրցանակը

Արոնյանը գլխավոր մրցանակը նվաճելու լուրջ հայտ ներկայացրեց

Արոնյանը վստահ ռևանշի հասավ Կառլսենի նկատմամբ և եզրափակչի ուղեգիր նվաճեց

Կիսաեզրափակիչ առաջին մրցախաղում Արոնյանը պարտվեց աշխարհի չեմպիոնին

Կիսաեզրափակչում Արոնյանը կմրցի աշխարհի գործող չեմպիոնի հետ

Կիսաեզրափակչի ուղեգրի հարցը կվճռվի երկրորդ մրցախաղում

Արոնյանը դարձավ նախնական փուլի հաղթող

Լևոն Արոնյանը պահպանեց առաջատարի դիրքը

Լևոն Արոնյանն առաջատարների թվում է

Արոնյանը կմասնակցի Champions Chess Tour-ի հերթական փուլին