Արոնյանը եզրափակում է լավագույն ութնյակը - VNews
Բաժիններ

Արոնյանը եզրափակում է լավագույն ութնյակը

levon aronyan scaled - Արոնյանը եզրափակում է լավագույն ութնյակը

Champions Chess Tour-ի 5-րդ փուլի New In Chess Classic արագ շախմատի առցանց մրցաշարում կայացան 6-10-րդ տուրերի մրցախաղերը:

Մրցումների 2-րդ օրը Լևոն Արոնյանը կրկին սկսեց ոչ-ոքիներով՝ հաջորդաբար հաշտություն կնքելով Յոհան-Սեբաստիան Քրիստիանսենի, Մագնուս Կառլսենի և Հիկարու Նակամուրայի հետ:

Իսկ ահա 9-րդ տուրում Լևոնը մրցաշարում առաջին պարտությունը կրեց՝ զիջելով Ալիռեզա Ֆիրուջային: Հաջորդ մրցախաղում Արոնյանը հաղթեց Յան-Կրժիժտոֆ Դուդային:

10 տուրից հետո 7 միավորով առաջատարը Մագնուս Կառլսենն է, որից կեսական միավորով հետ են մնում Ալիռեզա Ֆիրուջան և Հիկարու Նակամուրան: Արոնյանը 5,5 միավորով 8-րդ տեղում է:

Այսօր կկայանան նախնական փուլի վերջին 5 տուրերի մրցախաղերը, որոնք էլ վերջնականապես կորոշեն պայքարը շարունակող 8 ուժեղագույններին:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Արոնյանը եզրափակեց լավագույն եռյակը և 40 հազար դոլար պարգևավճար ստացավ

Արոնյանը վստահ հաղթանակ տոնեց աշխարհի չեմպիոնի նկատմամբ

Արոնյանը հաղթեց ու մոտեցավ առաջատար եռյակին

Արոնյանը կրկին պարտվեց

Լևոն Արոնյանը շարունակում է անկայուն ելույթները

Լևոն Արոնյանը երկրորդ հաղթանակը տոնեց

Լևոն Արոնյանը երկրորդ պարտությունը կրեց

Լևոն Արոնյանն առաջին հաղթանակը տոնեց

Արոնյանը պարտությամբ սկսեց Champions Chess Tour-ի եզրափակիչ փուլը

Արոնյանը կմասնակցի Champions Chess Tour-ի եզրափակիչ մրցաշարին

Արոնյանը բավարարվեց 7500 դոլար պարգևավճարով

Արոնյանը պարտվեց Գարրի Կասպարովին

Մեկնարկն այնքան էլ հաջող չէր Արոնյանի համար

Մագնուս Կառլսենը նվաճեց գլխավոր մրցանակը

Արոնյանը պարտվեց Կառլսենին ու կպայքարի 3-րդ տեղի համար

Ոչ-ոքի՝ աշխարհի գործող չեմպիոնի հետ կիսաեզրափակիչ առաջին մրցախաղում