fbpx
Բաժիններ

Առաջին անգամ անցկացվեց սեղանի թենիսի առաջնություն ՏՏ ընկերությունների միջև

Հունիսի 15-16-ին «Դինամո» մարզադահլիճում առաջին անգամ անցկացվեց Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների սեղանի թենիսի առաջնությունը:

Կանանց և տղամարդկանց միջև անցկացված առաջնությանը  իրենց ուժերը չափեցին 43 մասնակիցներ, որոնք ներկայացնում էին  ՍոֆթԿոնստրակտ, Սինոփսիս, Սինապտիքս, Սիներջի, Պիկսարտ, ՎիԵմՎիԵր , EGS և Բենիվո ընկերությունները:

Կանանց մրցաշարում առաջին տեղը գրավեց Տաթևիկ Մելիքյանը (ՍոֆտԿոնստրակտ), երկրոդը` Լիանա Խաչատրյանն էր (Սինոփսիս), իսկ երրորդ տեղը բաժին ընկավ Լիլիթ Ենոքյանին(ՍոֆթԿոնստրակտ):

Տղամարդկանց առաջնության արդյուքներով պատվանդանի բոլոր երեք տեղերը զբաղեցրեցին Սինոփսիսի ներկայացուցիչները, որոնցից առաջին տեղը բաժին ընկավ Նարեկ Խաչատրյանին: Երկրորդ և երրորդ տեղերը գրավեցին համապատասխանաբար Ռուբեն Գաղուկյանը և Արսեն Մոմջյանը:

Մրցույթին ներկա էր Հայաստսնի Սեղանի թենիսի ֆեդերացիայի նախագահ, Եվրոպայի չեմպիոն Ֆելիքս Սարգսյանը, ով մասնակցեց հաղթողների պարգևատրմանը, հանձնելով մեդալներ և մրցանակներ:

Շնորհավորելով հաղթողներին, մասնակիցներին և կազմակերպիչներին այս մրցաշարի անցակցման կապակցությամբ, ֆեդերացիայի նախագահը իր երախտագիտությունը հայտնեց մարզաձևի մասսայականացմանն ուղղված ջանքերի համար:

Առաջնության գլխավոր մրցավար Արթուր Պողոսյանի խոսքով, մասնակիցները հանդես եկան շատ բարձր խաղային մակարդակով, ցուցադրելով պրոֆեսիոնալ թենիսիստներին հատուկ խաղաոճ և տեխնիկա: Պողոսյանը բարձր գնահատեց նաև մրցումների կազմակերպման մակարդակը:

Կանանց մրցաշարի հաղթող, ՍոֆթԿոնստրակտ ընկերութան ներկայացուցիչ Տաթևիկ Մելիքյանը խոստովանեց. «Գիտեի, որ դժվար է լինելու, այդ պատճառով էլ լարված էի խաղում»: Ըստ նրա,  թեև տեղյակ էր, որ հակառակորդները բավականին ուժեղ են, բայց տրամադրված էր հաղթելու և հաղթեց:

 

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում: