fbpx
Բաժիններ

Առաջին գոլերն ու առաջին հաղթանակը հույների հետ մրցավեճում. Հունաստան-Հայաստան հանդիպումը՝ 10 փաստով

Խաղի մանրամասները

Եվրոպա, ՈւԵՖԱ Եվրոպայի առաջնություն, Որակավորման Փուլ 4 տուր

11 Հունիս 2019 - 22:45

2

Հունաստան

3

Հայաստան

0 - 1 Ալեքսանդր Կարապետյան - 8`

0 - 2 Գևորգ Ղազարյան - 33`

1 - 2 Խոսե Կարլոս Գոնսալվեշ Ռոդրիգես - 54`

1 - 3 Տիգրան Բարսեղյան - 74`

2 - 3 Կոնստանտինոս Ֆորտունիս - 87`

Հայաստանի ազգային հավաքականը 2020թ. Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում 2-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց՝ հյուրընկալվելիս առավելության հասնելով Հունաստանի ընտրանու նկատմամբ:

Հանդիպման ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1. Հայաստանի հավաքականին վերջապես հաջողվեց հաղթել Հունաստանի ընտրանուն՝ ռևանշի հասնելով 17 տարի առաջ Աթենքում Եվրոպայի առաջնության ընտրական մրցախաղում 0-2 հաշվով կրած պարտության դիմաց: Իսկ մինչ այդ Հունաստանի հավաքականն այն 32 ընտրանիներից մեկն էր, որի հետ հանդիպումներում մեր ֆուտբոլիստներին չէր հաջողվել հաղթանակ տոնել: 17 տարի առաջ Աթենքում կայացած հանդիպմանը մասնակցած ֆուտբոլիստներից ներկայումս ՀՀ հավաքականում է մեր դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին:

2. Հունաստանի հավաքականի հետ միայն 5-րդ հանդիպման ժամանակ մեր ֆուտբոլիստներին վերջապես հաջողվեց գրավել մրցակցի դարպասը: Դրա համար ՀՀ հավաքականից 368 րոպե պահանջվեց: Իսկ մինչ այդ Հունաստանի հավաքականն այն 13 ընտրանիներից մեկն էր, որի դարպասի բանալին ՀՀ հավաքականը չէր գտել:

Հունաստան – Հայաստան․ Մեր ֆուտբոլիստների գնահատականները

3. Հետաքրքիր է, որ Հունաստանի հավաքականի հետ կայացած 5 հանդիպումներում էլ ՀՀ հավաքականի ղեկին տարբեր մարզիչներ են եղել: 2002թ. Աթենքում կայացած խաղում ՀՀ հավաքականը գլխավորում էր արգենտինացի Օսկար Լոպեսը: Հաջորդ տարի երևանյան ընտրական մրցախաղում Հայաստանի հավաքականը հույներին նվազագույն հաշվով զիջեց ռումինացի Միխայ Ստոյկիցայի օրոք:

2008թ. Օֆենբախում կայացած ընկերական խաղում (0-0) մեր հավաքականի ղեկին դանիացի Յան Պոուլսենն էր, իսկ 4 տարի անց ավստրիական Կուֆշտայնում անցկացված ընկերական մրցավեճում ՀՀ հավաքականը նվազագույն հաշվով պարտվել էր Վարդան Մինասյանի օրոք:

4. ՀՀ հավաքականն ընտրական մրցաշարում 2-րդ անընդմեջ հաղթանակը տոնելով, 4 խաղում իր օգտին 6 միավոր է գրանցել: Այս արդյունքը 2-րդն է Հայաստանի հավաքականի համար Եվրոպայի առաջնությունների ընտրական մրցաշարերի 4 տուրից հետո: Ավելի հաջող մեր ընտրանին հանդես է եկել Վարդան Մինասյանի գլխավորությամբ 2012թ. Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում՝ մեկնարկային 4 հանդիպումներում վաստակելով 7 միավոր (Իռլանդիա՝ 0-1, Մակեդոնիա՝ 2-2, Սլովակիա՝ 3-1, Անդորրա՝ 4-0):

5. Եվրոպայի առաջնությունների ընտրական մրցաշարերի 4-րդ տուրում Հայաստանի հավաքականին 2-րդ անգամ հաջողվեց հաղթել: Մինչ այդ միայն 2012թ. Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում էր հաջողվել 4-րդ տուրում պարտության մատնել մրցակցին՝ 4-0 հաշվով Երևանում ջախջախելով Անդորրայի ընտրանուն:

Երբ մեր երկրպագուներն ավելի շատ էին, ու ավելի ուրախ. Հունաստան – Հայաստան խաղի ֆոտոշարքը


Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2

Արմեն Գյուլբուդաղյանցը միակն էր, որի օրոք հավաքականը հասել է խփած և բաց թողած գնդակների դրական տարբերության

Մխիթարյանը շարք է վերադարձել (լուսանկար)

Հայ երկրպագուներն ամենուր են. Ինչպիսի աջակցություն ուներ հավաքականը վերջին խաղերին (տեսանյութ)

Պաշտոնական. Արմեն Գյուլբուդաղյանցը հրաժարական է տվել

Podcast #7. Ցտեսություն, ԵՎՐՈ 2020. Հայաստանի հավաքականի սարսափելի ելույթների ամփոփումը

Թվեք Հենրիխ Մխիթարյանի բոլոր գոլերը Հայաստանի հավաքականի կազմում. VNews-ի Quiz-ը

Առանց ավագի, առաջնորդի, ուղեղի ու գոլահարի. Հայաստանի հավաքականում [շատ] «բան չի փոխվել»

Ռոբերտ Արզումանյան․ «Ֆեդերացիայի նախագահն ինչո՞վ է զբաղված․ բացատրություն եմ պահանջում»

Տակտիկական սխալներ, ոչ նպատակային փոփոխություններ․ Ֆինլանդիա – Հայաստան խաղի մարտավարական կողմը

Նոր տեղեկություններ Մխիթարյանի վիճակից. հայտնի է՝ որ խաղին նա կվերադառնա խաղադաշտ

Ֆինլանդիայի հավաքականը միակ թիմն է, որի դարպասն այս ընտրական փուլում չհաջողվեց գրավել

Թվել Հայաստանի հավաքականի մարզիչներին՝ ըստ իրենց հաղթանակների քանակի. VNews-ի Quiz-ը

France Football-ը ծավալուն հոդված է հրապարակել Հենրիխ Մխիթարյանի ու հայկական ֆուտբոլի մասին

Անավարտ ճամփորդություն ու գորշ խաղ. Ֆինլանդիա-Հայաստան խաղը լուսանկարներով

«Մեր երազանքները խաշվեցին ֆիննական բաղնիքում»․ Մեր հավաքականի ֆուտբոլիստների գնահատականը Ֆինլանդիայի հետ խաղում

Բոսնիացիները չկարողացան միավորներով շրջանցել Հայաստանի հավաքականին, Իտալիան շարունակում է հաղթել, մյուս արդյունքները (տեսանյութ)