fbpx

Առաջին գոլերն ու առաջին հաղթանակը հույների հետ մրցավեճում. Հունաստան-Հայաստան հանդիպումը՝ 10 փաստով

Խաղի մանրամասները

Եվրոպա, ՈւԵՖԱ Եվրոպայի առաջնություն, Որակավորման Փուլ 4 տուր

11 Հունիս 2019 - 22:45

2

Հունաստան

3

Հայաստան

0 - 1 Ալեքսանդր Կարապետյան - 8`

0 - 2 Գևորգ Ղազարյան - 33`

1 - 2 Jose Carlos Gonalves Rodrigues - 54`

1 - 3 Տիգրան Բարսեղյան - 74`

2 - 3 Կոնստանտինոս Ֆորտունիս - 87`

Ընտրական մյուս մրցաշարերի 4-րդ տուրի հանդիպումներում Հայաստանի հավաքականը պարտվել է (1996թ.՝ Իսպանիա՝ 0-2, 2000թ.՝  Ռուսաստան՝ 0-3, 2004թ.՝ Իսպանիա՝  0-3, 2008թ.՝ Ֆինլանդիա՝  0-1, 2016թ.՝  Ալբանիա՝ 1-2):

6. Հայաստանի հավաքականին 2-րդ անգամ հաջողվեց հունիսին անցկացրած երկու հանդիպումներում էլ հաղթել: Առաջին անգամ դա տեղի էր ունեցել 2007թ. Իան Պորտերֆիլդի օրոք: Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում ՀՀ հավաքականը նախ հունիսի 2-ին Ալմաթիում 2-1 հաշվով հաղթել էր Ղազախստանի ընտրանուն, ապա հունիսի 6-ին Երևանում Համլետ Մխիթարյանի միակ գոլի շնորհիվ պարտության էր մատնել լեհերին:

Վերջին 2 տարիներին ՀՀ հավաքականը հաջող է հանդես գալիս հունիսին՝ անցկացրած 3 հանդիպումներից շահելով 2-ը, մեկն ավարտելով ոչ-ոքի: Իսկ ընդհանուր առմամբ հունիսին անցկացրած 29 հանդիպումներում Հայաստանի հավաքականը տոնել է 11 հաղթանակ, 5 խաղ ավարտել է ոչ-ոքի, կրել է 13 պարտություն, խփել է 41 գոլ, սեփական դարպասը բաց է թողել 44 գնդակ:

Հունիսին անցկացրած հավաքականի հանդիպումներում առավել արդյունավետ են գործել Հենրիխ Մխիթարյանն ու Գևորգ Ղազարյանը՝ խփելով 4-ական գնդակ: 3-ական անգամ աչքի են ընկել Արթուր Պետրոսյանը,  Յուրա Մովսիսյանն ու Տիգրան Բարսեղյանը:

7. Հետաքրքիր զուգադիպությամբ Լիխտենշտեյնի և Հունաստանի հավաքականների հետ հանդիպումներում մեր ընտրանու գոլերը գրանցվեցին ֆուտբոլիստների նույն եռյակի հաշվին (Գևորգ Ղազարյան, Ալեքսանդր Կարապետյան, Տիգրան Բարսեղյան):

Հաղթանակած․ Արմեն Գյուլբուդաղյանցի մամուլի ասուլիսը (ուղիղ)

Հայաստանի հավաքականի պատմության մեջ առաջին անգամ մեր ընտրանու խփած գոլերի քանակը գերազանցեց անցկացրած խաղերի թվին: Հունաստանի հավաքականի հետ հանդիպումը մեր ընտրանու համար 205-րդն էր, որում խփած 3 գնդակների շնորհիվ ՀՀ հավաքականի օգտին 207 գոլ է գրանցված:

8. Գևորգ Ղազարյանը Հայաստանի հավաքականի կազմում 13-րդ գոլը խփեց: Այդ գոլերից 7-ը նրա օգտին գրանցվել է Եվրոպայի առաջնությունների ընտրական մրցախաղերում: Այդ ցուցանիշով Ղազարյանն ընդամենը մեկ գնդակով է զիջում հավաքականի ռեկորդակիր Հենրիխ Մխիթարյանին: Ղազարյանին ընդամենը 2 գնդակ է մնացել պաշտոնական մրցումներում 100-րդ գոլի հոբելյանը նշելու համար:

Ղազարյանին երկրորդ անգամ հաջողվեց երկու խաղ անընդմեջ դառնալ գոլի հեղինակ: Նախկինում նա այդպիսի հաջողության էր հասել 2010թ. Սլովակիայի և Անդորրայի հավաքականների հետ անցկացրած Եվրոպայի առաջնության ընտրական մրցախաղերում: Իսկ ահա 2011թ. Ղազարյանին արդյունավետ 3 խաղերի շարք է հաջողվել Անդորրայի, Սլովակիայի և Մակեդոնիայի հավաքականների հետ անցկացրած Եվրոպայի առաջնության ընտրական մրցախաղերում՝ դառնալով մեկական գոլի հեղինակ:

9. Հայաստանի հավաքականի վերջին հանդիպումներում իր արդյունավետությամբ աչքի է ընկնում Ալեքսանդր Կարապետյանը՝ 6 խաղում 4 անգամ գրավելով մրցակիցների դարպասը: Նա ևս երկրորդ անգամ երկու խաղ անընդմեջ գոլի հեղինակ դարձավ: Մինչ այդ Կարապետյանն աչքի էր ընկել Ազգերի լիգայի մրցաշարում՝ մեկական անգամ խոցելով Ջիբրալթարի և Լիխտենշտեյնի հավաքականների դարպասը:

10. Տիգրան Բարսեղյանը 2-րդ անգամ դարձավ ՀՀ հավաքականի հաղթական գոլի հեղինակ: Մինչ այդ Բարսեղյանը Հայաստանի հավաքականին հաղթանակ էր պարգևել անցյալ տարվա սեպտեմբերի 6-ին Երևանում Լիխտենշտեյնի հավաքականի հետ կայացած Ազգերի լիգայի խաղում: Տիգրանը հավաքականում իր 4-րդ գոլը խփեց:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2

Ադրբեջանի պաշտպանության նախարարը խոսել է Հենրիխ Մխիթարյանի մասին

Տիգրան Բարսեղյանի ցնցող գոլը տուգանայինից (տեսանյութ)

«Դուք մեր օրն ավելի յուրահատուկ դարձրիք»․ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնում

Ռոբերտ Արզումանյան․ «Հավաքականի համար վերջին հաղթանակները շատ կարևոր էին հատկապես հոգեբանական առումով»

Գևորգ Ղազարյանի ծառայությունները առաջարկվում են մի շարք ղազախական ակումբների

«Հիմա Հայաստանի հավաքականից պետք է ավելին պահանջել»․ Դել Բոսկեն պատասխանեց հայ լրագրողների հարցերին

Մխիթարյանի ու Բեթիի հարսանեկան պարը՝ հանրահայտ Ալ Բանոյի կատարման ներքո (տեսանյութ)

Մխիթարյանը տեսանյութ է հրապարակել իր և Բեթիի պսակադրությունից (տեսանյութ)

Հենրիխ Մխիթարյանի և Բեթի Վարդանյանի պսակադրությունը (լուսանկարներ)

Հենրիխ Մխիթարյանն ամուսնացել է (լուսանկար)

«Հաջորդ հանդիպումը կլինի ֆուտբոլային դաշտում». Հենրիխ Մխիթարյանը հանդիպել է 11-ամյա Էդուարդի հետ (տեսանյութ)

Տիգրան Բարսեղյանը գոլի հեղինակ է դարձել «Աստանայի» դեմ խաղում (տեսանյութ)

ՈՒԵՖԱ-ի նախագահ. «Եթե Լոնդոնում երկու ադրբեջանական թիմ խաղար, ոչ ոք չէր անհանգստանա»

Վարդան Մինասյան. «Ազգային հավաքականի ֆուտբոլիստների աչքերում կրկին «կրակ» կար» (տեսանյութ)

Ալեքսանդր Կարապետյան. «Ռասինգի» հետ պայմանագիր չեմ կնքել»

Հայաստանի հավաքականը բարձրացել է 9 հորիզոնականով ՖԻՖԱ-ի վարկանշային աղյուսակում