fbpx
Բաժիններ

Առաջին խմբի մասնակիցները նույնպես պետք է անցնեն արտոնագրման գործընթաց

Հունվարի 16-ին` ՀՖՖ գրասենյակում, կայացել է ՀՖՖ Արտոնագրման բաժնի կողմից կազմակերպված սեմինար-հանդիպում ՀՀ ֆուտբոլային ակումբների արտոնագրման և ֆինանսական պատասխանատուների հետ, հաղորդում է ՀՖՖ պաշտոնական կայքը: Սեմինարը վարել է ՀՖՖ Արտոնագրման բաժնի պետ Վահան Բերակչյանը:

Արտոնագրային մրցաշրջանի սկիզբը ազդարարված է: Այն արտոնագրերը, որոնք կտրվեն ակումբներին մրցաշրջանի ընթացքում, հիմք են հանդիսանալու և մարզական որակավորում ձեռք բերելու պարագայում իրավունք են ընձեռելու նրանց մասնակցել Հայաստանի Բարձրագույն խմբի 2020/2021 թթ. առաջնությանը և ՈՒԵՖԱ-ի ակումբային պաշտոնական մրցաշարերին նույն մրցաշրջանի ընթացքում:

Ի թիվս այլ հարցերի, հանդիպման ընթացքում ակումբների ներկայացուցիչներին ներկայացվել են ՀՖՖ Ակումբների արտոնագրման կանոնակարգի (2019թ. խմբագրություն) հիմնարար դրույթները և փոփոխությունները նախորդ մրցաշրջանի համեմատ :

Սկսած 2020/2021 մրցաշրջանից՝ ՈՒԵՖԱ-ի Կանանց Չեմպիոնների Լիգայի խաղարկությանը մասնակցելուն հավակնող ակումբները նույնպես պետք է ստանան ՈՒԵՖԱ-ի համապատասխան արտոնագիր, ինչը ենթադրում է, որ ակումբները պետք է համապատասխանեն ՀՖՖ-ի և ՈՒԵՖԱ-ի կողմից սահմանված նվազագույն պահանջներին:

Ակումբների արտոնագրման և վերահսկողության համակարգի նորամուծություններից մեկն էլ վերաբերում է Հայաստանի Առաջին խմբի առաջնության մասնակից ակումբներին. ՀՖՖ Առաջին խմբի առաջնության 2020/2021 մրցաշրջանի մասնակցության համար ակումբը պետք է ունենա համապատասխան արտոնագիր, այսինքն՝ անցնի ՀՖՖ Ակումբների արտոնագրման գործընթացը և սահմանված նվազագույն պահանջներին համապատասխանելիության դեպքում ստանա Ակումբների արտոնագրման առաջին խմբի արտոնագիր: Վերոնշյալ արտոնագրման գործընթացը սկսվելու է 2020 թվական փետրվար ամսին: Ակումբների կողմից ներկայացված փաթեթների հիման վրա ապրիլին ՀՖՖ Ակումբների արտոնագրման կոմիտեն կքննարկի ակումբներին արտոնագիր շնորհելու հարցը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Պաշտոնական. ՀՖՖ-ն և Աբրահամ Խաշմանյանը դադարեցրել են պայմանագիրը

Մեկնարկել է ՀՖՖ մարզչական B արտոնագրի դասընթացը, որին մասնակցում են մի շարք անվանի ֆուտբոլիստներ

«Ներկայումս կա հայ որակյալ ֆուտբոլիստների սահմանափակ քանակ»․ Արթուր Սահակյան

ՀՖՖ նախագահը կասեցրել է Էրիկ Վարդանյանի և Արտյոմ Առաքելյանի որակազրկումը

Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիաների ղեկավարները հանդիպել են Թբիլիսիում

Վարդան Մինասյանը՝ Հայաստանի 2019 թ. լավագույն մարզիչ

ՀՖՖ-ն համագործակցության հուշագիր է ստորագրել ԵՏՄ անդամ 3 երկրի հետ

Կայացել է ՀՖՖ գործկոմի հերթական նիստը

8 մարզիչ կպայքարի Հայաստանի 2019թ. լավագույնի կոչման համար

Հայաստանի 2019թ. լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնում է 30 խաղացող

ՖԻՖԱ-ի նախագահն Արմեն Մելիքբեկյանին հանդիպման է հրավիրել

ՀՖՖ-ն նոր տեղեկություն է ստացել «Տորպեդո»-«Մասիս» սկանդալային խաղի վերաբերյալ

Ինչ է խոստացել Արմեն Մելիքբեկյանը

«Տորպեդոն» պաշտոնական հաղորդագրություն է տարածել ՀՖՖ նախագահի ընտրությունների վերաբերյալ

Արմեն Մելիքբեկյան. «Հայկական ֆուտբոլում որևէ անջրպետ չի լինելու» (տեսանյութ)

Հայտնի է ՀՖՖ Գործկոմի կազմը