fbpx
Բաժիններ

Առաջին խմբում պայմանավորված խաղի դեպք է բացահայտվել

Ազգային անվտանգության ծառայության պաշտոնական կայքը հաղորդում է, որ ֆուտբոլի Առաջին խմբի առաջնությունում պայմանավորված հանդիպման դեպք է բացահայտվել, ինչի արդյունքում բուքմեյրքերական ընկերություններից մեկին խոշոր չափերի վնաս է պատճառվել:

«Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ լինելով մարդու և կազմակերպությունների իրավունքներն ու ազատությունները պահպանելու սկզբունքին և որպես առաջնահերթություն դիտարկելով կոռուպցիայի հակազդման և հանցավորության դեմ պայքարի օրենքով իրեն վերապահված գործառույթների իրականացումը, 2019 թ. սեպտեմբերին հանցագործության մասին հաղորդում ստանալով բուքմեյքերական ընկերությունից, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ստացել է փաստական տվյալներ, որ «Մասիս» ֆուտբոլային ակումբի ղեկավար անձնակազմի ներկայացուցիչը և մարզիկներից մեկը, նախնական համաձայնությամբ, կաշառքի դիմաց համաձայնեցված գործողությունների արդյունքում դիտավորությամբ կանխորոշել են 06.09.2019 թ.-ին կայացած «Տորպեդո Երևան» և «Մասիս» ֆուտբոլային ակումբների խաղի արդյունքը ձեռնտու հաշվով և ապահովել «Տորպեդո Երևան» ֆուտբոլային ակումբի հաղթանակը, իսկ մի շարք անձանց կողմից դրա շուրջ կատարված խաղադրույքների հետևանքով բուքմեյքերական ընկերությանը պատճառվել է խոշոր չափերով գույքային վնաս:

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով:

Գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա հանցագործություն կատարած հիշյալ անձինք ներգրավվել են որպես մեղադրյալ, նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Պարզված հանգամանքները փոխանցվելու են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա և ՈՒԵՖԱ՝ հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքները պարզելու, նույնանման երևույթները ապագայում բացառելու նպատակով։ Նախաքննությունը շարունակվում է»:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


«Շիրակն» ու «Փյունիկն» ավելի քան 2 տարի է, ինչ չեն հաղթել VBet Հայաստանի գավաթում

Vbet Հայաստանի գավաթ․ «Արարատ-Արմենիան», «Ալաշկերտն» ու «Նոան» քառորդ եզրափակիչում են

Գավաթային կրքերի վերադարձը․ VBet Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչին ընդառաջ

21 գոլ՝ Առաջին խմբի 10-րդ տուրի մեկնարկային 3 խաղում (տեսանյութ)

3 թիմ ձեռք բերեց VBet Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի ուղեգիր (տեսանյութ)

Սամվել Դարբինյանը հեռացել է «Տորպեդոյի» գլխավոր մարզչի պաշտոնից

«Սևանը» նշանակումից մոտ 1 ամիս անց բաժանվել է գլխավոր մարզչից

Ռաֆայել Նազարյան․ «Առաջին խմբում քաոս է տիրում»

«Ուրարտու-2»-ը հաղթեց չեմպիոնին, «Ալաշկերտ-2»-ը և «Արարատ-2»-ը ջախջախեցին մրցակիցներին․ Առաջին խմբի 4-րդ տուրի արդյունքները (տեսանյութ)

«Լոկոմոտիվը» տուգանվել է 2 միլիոն 300 հազար դրամով

2 թիմ 3-ական հաղթանակի շնորհիվ գլխավորում է աղյուսակը․ Առաջին խմբի 3-րդ տուրի արդյունքները (տեսանյութ)

Ծեծկռտուքի պատճառով անավարտ է մնացել «Վան» – «Լոկոմոտիվ» հանդիպումը

«Մակարավանքը» չի մասնակցի Հայաստանի առաջին խմբի առաջնությանը և գավաթի խաղարկությանը

«Մակարավանքը» կարող է դադարեցնել իր մասնակցությունն Առաջին խմբում

18 թիմով մեկնարկում է ֆուտբոլի Հայաստանի Առաջին խմբի առաջնությունը

«Դիլիջանը» ներկայացրել է արտագնա և տնային խաղահագուստը հաջորդ մրցաշրջանի համար (նկար)