Առաջնության ամենաարդյունավետ թիմն ընդդեմ անխոցելի Ֆիգերեդոյի. Ինչ է պետք իմանալ VBET ՀՊԼ 8-րդ տուրից առաջ - VNews
Բաժիններ

Առաջնության ամենաարդյունավետ թիմն ընդդեմ անխոցելի Ֆիգերեդոյի. Ինչ է պետք իմանալ VBET ՀՊԼ 8-րդ տուրից առաջ

Ararat Armenia 1 - Առաջնության ամենաարդյունավետ թիմն ընդդեմ անխոցելի Ֆիգերեդոյի. Ինչ է պետք իմանալ VBET ՀՊԼ 8-րդ տուրից առաջ

Մեկնարկում է VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրը:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում կայանալիք 5 հանդիպումներին վերաբերող ամենահետաքրքիր ու ամենաուշագրավ փաստերը:

«ԱԼԱՇԿԵՐՏ»  ԲԿՄԱ

27 սեպտեմբերի, ժ.16:00, Երևան, «Նաիրի» մարզադաշտ 

VBET ՀՊԼ-ում մրցակիցներն առաջին անգամ են հանդիպելու

«Ալաշկերտ»՝  9-րդ տեղ (2 միավոր), ԲԿՄԱ՝  10-րդ տեղ (0 միավոր):

Հետաքրքիր 5 փաստ՝  հանդիպմանն ընդառաջ

  1. Առաջնության բացարձակ հետնապահի հետ հանդիպումն «Ալաշկերտի» համար վերջին փորձամրցումն է ֆիննական ՀԻԿ-ի հետ սեպտեմբերի 30-ին Երևանում կայանալիք Կոնֆերենցիաների լիգայի խմբային մրցաշարի խաղից առաջ: Ալաշկերտցիներն այս հանդիպմանը բարձր տրամադրությամբ են նախապատրաստվել, քանի որ օրեր առաջ «Արարատի» հետ մրցավեճում դարձել էին եռակի սուպերգավաթակիրներ:

grig - Առաջնության ամենաարդյունավետ թիմն ընդդեմ անխոցելի Ֆիգերեդոյի. Ինչ է պետք իմանալ VBET ՀՊԼ 8-րդ տուրից առաջ

  1. ԲԿՄԱ-ի հետ հանդիպմանն «Ալաշկերտը» նախապատրաստվել է նոր գլխավոր մարզիչ, 58-ամյա սերբ մասնագետ Միլան Միլանովիչի գլխավորությամբ, որը փոխարինել է վերջերս թիմից հեռացած Ալեքսանդր Գրիգորյանին: Միլանովիչն «Ալաշկերտի» ղեկը ստանձնած այլազգի առաջին մարզիչն է: Հիշեցնենք, որ Ալեքսանդր Գրիգորյանն «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել էր նախորդ առաջնության վերջնագծում: Նրա օրոք անցկացրած 3 հանդիպումներում էլ հաղթելով, «Ալաշկերտը» չեմպիոն էր հռչակվել: Իսկ ահա ընթացիկ առաջնության մեկնարկային 5 խաղերում Գրիգորյանի օրոք թիմն ընդամենը 2 միավոր է վաստակել:
  2. ԲԿՄԱ-ին առայժմ չի հաջողվում միավոր վաստակել առաջնությունում: Ավելին, վերջին երկու հանդիպումներում բանակային ֆուտբոլիստներին չի հաջողվել գտնել մրցակիցների դարպասի բանալին՝ միևնույն 0-2 հաշվով զիջելով «Սևանին» ու «Արարատին»:

cska 960x640 - Առաջնության ամենաարդյունավետ թիմն ընդդեմ անխոցելի Ֆիգերեդոյի. Ինչ է պետք իմանալ VBET ՀՊԼ 8-րդ տուրից առաջ

  1. Հանդիպմանը մասնակցելու դեպքում «Ալաշկերտի» ավագ Արտակ Գրիգորյանը երկու հաճելի հոբելյան կնշի: Նա թիմի մարզաշապիկով կանցկացնի VBET ՀՊԼ-ում 150-րդ, իսկ պաշտոնական մրցումներում՝ 200-րդ խաղը: Երկու ցուցանիշներով էլ Գրիգորյանը թիմի ռեկորդակիրն է:
  2. «Ալաշկերտի» մեկ այլ ֆուտբոլիստի՝ Ռումյան Հովսեփյանի համար էլ ԲԿՄԱ-ի հետ հանդիպումը կլինի 200-րդը Բարձրագույն խմբի առաջնություններում:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3 4 5

Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ» 0-3 Լասկ. VNews-ի ֆոտոշարքը

Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտը» 3-րդ անընդմեջ պարտությունը կրեց մրցաշարում (տեսանյութ)

Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտն» առաջին կեսից հետո նվազագույն հաշվով պարտվում է Լասկին (տեսանյութ)

VBET ՀՊԼ. «Փյունիկը» նվազագույն հաշվով առավելության հասավ ԲԿՄԱ-ի նկատմամբ (տեսանյութ)

Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտի» մեկնարկային կազմը Լասկի դեմ խաղում

VBET ՀՊԼ. ԲԿՄԱ – «Փյունիկ». Մեկնարկային կազմեր

VBET ՀՊԼ. «Ուրարտուն» նվազագույն հաշվով հաղթեց «Նորավանքին» (տեսանյութ)

Աղբյուր. Ռուսաստանում կհիմնվի «Արարատ» անունով ֆուտբոլային ակումբ

VBET ՀՊԼ. «Նորավանք» – «Ուրարտու». Մեկնարկային կազմեր

Ինչ ֆուտբոլ դիտել այսօր

Վերջին 6 տարիների Հայաստանի չեմպիոնների սկզբունքային մրցավեճը. Ինչ է պետք իմանալ VBET ՀՊԼ-ի 10-րդ տուրից առաջ

VBET Հայաստանի գավաթի խաղարկության 1/4 եզրափակչի վիճակահանության արդյունքը

Փոխվել է «Սևան» – «Ուրարտու» հանդիպման ժամը

«Սևանը» պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել

«Արարատ-Արմենիան» երկու հոբելյան նշեց, Օտուբանջոն ու Բուչնևն էլ տարիքային ռեկորդներ սահմանեցին

VBET ՀՊԼ. «Արարատ-Արմենիա» 3-0 «Արարատ». VNews-ի ֆոտոշարքը