Առաջնությունում գոլ բաց չթողած միակ դարպասապահը՝ տարիքային նոր ռեկորդի հեղինակ - VNews
Բաժիններ

Առաջնությունում գոլ բաց չթողած միակ դարպասապահը՝ տարիքային նոր ռեկորդի հեղինակ

figeredo 1 - Առաջնությունում գոլ բաց չթողած միակ դարպասապահը՝ տարիքային նոր ռեկորդի հեղինակ

«Սևանի» պորտուգալացի 20-ամյա դարպասապահ Դիոգո Ֆիգերեդոն կամ պարզապես Դիդին նոր նվաճման հասավ: Օգոստոսի 13-ին «Նորավանքի» հետ խաղում նշելով նորամուտը VBET ՀՊԼ-ում, Ֆիգերեդոն անցկացրած բոլոր 5 խաղերում էլ դարպասն անառիկ է պահել՝ ընդհանուր առմամբ գոլ բաց չթողնելով 450 րոպե շարունակ:

Այս ցուցանիշը ռեկորդային է ՀՀ առաջնություններում ելույթ ունեցած 20-ամյա դարպասապահների մեջ: Դիոգո Ֆիգերեդոն  գերազանցեց «Փյունիկի» նախկին դարպասապահ Արսեն Պետրոսյանի ռեկորդային ցուցանիշը: Վերջինս 2011թ. առաջնությունում 20 տարեկանում դարպասը 405 րոպե շարունակ անառիկ էր պահել:

Հիշեցնենք, որ պորտուգալացի դարպասապահը մինչ այդ տարիքային ռեկորդ էր սահմանել այլազգի դարպասապահների մեջ՝ գերազանցելով Անատոլի Այվազովի տարիքային ռեկորդը: Վերջինս 2016թ. 20 տարեկանում պաշտպանելով «Շիրակի» դարպասը, 259 րոպե շարունակ առաջնությունում գոլ բաց չէր թողել:

Արսեն Պետրոսյանի ռեկորդը գերազանցելու համար Դիոգո Ֆիգերեդոյին անհրաժեշտ էր «Փյունիկի» հետ կայացած 7-րդ տուրի խաղում առնվազն 46 րոպե գոլ բաց չթողնել: Սակայն պորտուգալացին գերակատարեց իր առջև դրված խնդիրը և 5-րդ անընդմեջ խաղում էլ դարպասն անառիկ պահեց: Նա առաջնության մասնակից միակ դարպասապահն է, որն առայժմ գոլ բաց չի թողել:

figeredo 2 960x641 - Առաջնությունում գոլ բաց չթողած միակ դարպասապահը՝ տարիքային նոր ռեկորդի հեղինակ

Դիոգո Ֆիգերեդոն լավ հնարավորություն ունի ընդգրկվելու դարպասապահների խորհրդանշական «500-ի ակումբի» կազմում: Դրա համար նրան անհրաժեշտ է «Արարատ-Արմենիայի» հետ հաջորդ տուրում կայանալիք մրցավեճում դարպասն անառիկ պահել առնվազն 50 րոպե, ինչը բարդ խնդիր է՝ հաշվի առնելով մրցակցի ցուցադրած արդյունավետ խաղն ընթացիկ առաջնությունում:

VNews.am-ը ներկայացնում է ՀՀ առաջնություններում դարպասն անընդմեջ անառիկ պահած րոպեների քանակով դարպասապահների տարիքային ռեկորդները:

Տարիք ԴարպասապահԱկումբՐոպեԺամանակահատված
16Հայկ Դանիելյան«Բանանց»19630.05-09.11.1993
17Ապուլա Բետե«Փյունիկ»44627.10-22.11.2003
18Անատոլի Այվազով«Փյունիկ»32718.10-18.11.2014
19Ապուլա Բետե«Փյունիկ»43416.06-06.07.2005
20Դիոգո Ֆիգերեդո«Սևան»45013.08.-23.09.2021
21Արսեն Բեգլարյան«Ուլիս»53910.08-31.08.2014
22Ֆելիքս Հակոբյան«Միկա»54122.06-02.08.2003
23Գրիգոր Մելիքսեթյան«Փյունիկ»54922.03-13.05.2009
24Արթուր Հովհաննիսյան«Շիրակ»68110.04.-25.05.1992
25Էդիկ Երիցյան«Կոտայք»59912.08-29.09.1996
26Գարեգին Նաջարյան«Բանանց»57609.04-10.05.1992
27Տիգրան Ասլանյան«Էրեբունի»54407.04-26.07.1999
28Ստեփան Ղազարյան«Արարատ»58014.09-09.11.2013
29Արթուր Հովհաննիսյան«Շիրակ»64407.08-26.09.1997
30Վլադիմիր Մալկով«Ուլիս»53017.04-06.06.2010
31Ռայմոնդ Զադուրյան«Շիրակ»75504.07-30.09.2002
32Արթուր Հովհաննիսյան«Շիրակ»52030.04-13.06.2002
33Ռայմոնդ Զադուրյան«Շիրակ»31112.09-27.09.2004
34Արմեն Ավագյան«Փյունիկ»59515.08-14.10.1996
35Գևորգ Կասպարով«Միկա»38001.03-18.04.2015
36Էդիկ Երիցյան«Գանձասար»39614.04-19.05.2007
37Գևորգ Կասպարով«Գանձասար-Կապան»43819.08-18.11.2017
38Գևորգ Կասպարով«Գանձասար-Կապան»27401.09.-21.10.2018
39Գևորգ Կասպարով«Գանձասար-Կապան»25401.05.-03.08.2019
40Ռոբերտ Պալյան«Կանազ»16602.06-25.07.1992

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


VBET ՀՊԼ. «Փյունիկը» նվազագույն հաշվով առավելության հասավ ԲԿՄԱ-ի նկատմամբ (տեսանյութ)

VBET ՀՊԼ. ԲԿՄԱ – «Փյունիկ». Մեկնարկային կազմեր

VBET ՀՊԼ. «Ուրարտուն» նվազագույն հաշվով հաղթեց «Նորավանքին» (տեսանյութ)

VBET ՀՊԼ. «Նորավանք» – «Ուրարտու». Մեկնարկային կազմեր

Ինչ ֆուտբոլ դիտել այսօր

Վերջին 6 տարիների Հայաստանի չեմպիոնների սկզբունքային մրցավեճը. Ինչ է պետք իմանալ VBET ՀՊԼ-ի 10-րդ տուրից առաջ

VBET Հայաստանի գավաթի խաղարկության 1/4 եզրափակչի վիճակահանության արդյունքը

Փոխվել է «Սևան» – «Ուրարտու» հանդիպման ժամը

«Սևանը» պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել

«Արարատ-Արմենիան» երկու հոբելյան նշեց, Օտուբանջոն ու Բուչնևն էլ տարիքային ռեկորդներ սահմանեցին

VBET ՀՊԼ. «Արարատ-Արմենիա» 3-0 «Արարատ». VNews-ի ֆոտոշարքը

VBET ՀՊԼ. ԲԿՄԱ-ն առաջին հաղթանակն է տոնում ընթացիկ մրցաշրջանում (տեսանյութ)

VBET ՀՊԼ. ԲԿՄԱ – «Նորավանք». Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

VBET ՀՊԼ. «Արարատ-Արմենիան» հաղթեց «Արարատին» և շարունակում է անպարտելի մնալ ընթացիկ մրցաշրջանում (տեսանյութ)

VBET ՀՊԼ. «Արարատ-Արմենիա» – «Արարատ». Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Ինչ ֆուտբոլ դիտել այսօր