fbpx
Բաժիններ

Առանց ավագի, առաջնորդի, ուղեղի ու գոլահարի. Հայաստանի հավաքականում [շատ] «բան չի փոխվել»

Հայաստանի հավաքականի՝ հունիսից սկսված հաղթարշավն ու ոգևորությունը ավարտվեց հոկտեմբերին, երբ ֆուտբոլային բախտի՝ խնամքով փաթեթավորված նվերը՝ Ֆինլանդիայի պարտությունը Բոսնիա և Հերցեգովինայից, մեր տղաներն ուղղակի նետեցին աղբամանը՝ նույնիսկ առանց բացելու։ Հիմա արդեն այս երկու խաղերից հետո, ակնառու է, որ հավաքականում իրականում շատ բան չի փոխվել՝ բացառությամբ Հենրիխ Մխիթարյանի տրամադրվածության։ Ամեն ինչի մասին՝ հերթով․․․

1․ Չէինք պատրաստվել

Լիխտենշտեյնի հավաքականի հարյուրավոր թույլ կողմերից մեկն էլ կանխատեսելիությունն է․ մենք գիտեինք, որ նրանք հետ են քաշվելու, ու ավտոբուսը չեն հեռացնի՝ քանի գոլ էլ նրանց խփես։ Բայց Լիխտենք, ամեն դեպքում, Սան Մարինո չեն, թեև Ջիբրալթարի՝ ուղիղ 1 տարի առաջ տրված դասից հետո մեզ նման չպետք է մնացած լինեին մրցակիցներ, որոնց դեմ կարելի է պատրաստվել կիսով չափ։ Իսկ այս դեպքում՝ հենց այդպես էլ կար․ Հայաստանի հավաքականը չուներ բանաձև, թե ինչպես է կոտրելու մրցակցի՝ ամբողջ թիմով պաշտպանությունը։

Այս միավորների գինն այնքան բարձր էր, որ պետք էր նույնիսկ Պլան C ունենալ, իսկ մենք նույնիսկ Պլան A չունեինք։

Առաջին կեսում տղաները տիրում էին գնդակին, բայց վտանգավոր պահերը քիչ էին, ու առանձնապես վտանգավոր էլ չէին։ Գոլն էլ եկավ հեռվից հարվածից՝ անակնկալ որոշում այդ խաղում ամենաակտիվ Տիգրան Բարսեղյանից։ Առաջին կեսում պահերի նման սակավությունը պետք է մարզչին հուշեին վաղ փոփոխությունների անհրաժեշտությունը։ Նա տանջեց ու տանջվեց մինչև այն վայրկյանը, երբ բան փոխել արդեն ուշ էր։ Ինչո՞ւ․․․ որովհետև չէին մտածել լուծումներ նախօրոք։ Լիխտենշտեյնին առաջին հերթին թերագնահատել էր մարզչական շտաբը, և ոչ թե ֆուտբոլիստները։

Ֆինլանդիայի հետ խաղին մեր հավաքականը ավելի պատրաստ էր թվում, թեև զգացվում էր, որ ձախողած խաղը Լիխտենշտեյնում շատ բան է կոտրել թիմում։ Հետո, անհասկանալի էր գնդակը բարձր փոխանցումներով դուրս բերելու պրակտիկան, երբ ֆինների կենտրոնական պաշտպանը Ալեքսանդր Կարապետյանից բարձրահասակ էր այնքան, ինչքան ինքը՝ Կարապետյանը՝ մեզանից յուրաքանչյուրիցս։

2․ Դաշտում անհատներ էին, այլ ոչ թե թիմ

Լիխտենշտեյնի հետ խաղում մեր հավաքականի խաղում միակ աշխատող էֆեկտիվ փոխհամագործակցությունը նախկին ակումբակիցներ Տիգրան Բարսեղյանի ու Հովհաննես Համբարձումյանի միջև էր՝ աջ եզրում։ Դե, կենտրոնական պաշտպանների իրար փոխանցումները, եթե դեմ չեք, չհաշվենք։ Մնացած բոլոր դեպքերում մեր ֆուտբոլիստները խաղում էին անհատական խաղ։

Ամենաշատը նյարդայնացրեց Սարգիս Ադամյանը։ «Բավարիային» 2 գնդակ ներարկած մեր հերոսը տանն էր թողել «սուպերհերոսի» շորերը, Լիխտենշտեյնի ֆուտբոլիստների դեմ նա մեկը մեկի դեմ անցումների նույնիսկ կեսը չհաջողեց, իսկ երբեմն էլ տարվեց անհատական խաղով, երբ պետք էր փոխանցել։ Ընդ որում, Տուրկուում զգացվեց, որ նրա վրա դրա համար չէին խոսացել։

Գյուլբուդաղյանցի ընտրած մարտավարությունը Լիխտենշտեյնի դեմ բավականաչափ հարձակողական էր թվում, բայց խաղի ընթացքը ցույց տվեց, որ միանգամից մի քանի հոգի ավելորդ դուրս եկան այդ մարտավարությունում։ Արդյունքում, խաղի ավարտին գնդակի՝ վտանգավոր զոնաներ տեղաշարժի մեր միակ տարբերակը բարձրից փոխանցումներն էին, որոնք վտանգավոր եղան ընդամենը մեկ դեպքում․ Բենջամին Բուխելը այդ մեկ դեպքում փրկեց իր թիմին։ Բայց թե ինչպես գնդակ տեղաշարժել արագ և էֆեկտիվ, ու ամենակարևորը՝ ինչպես այն հասցնել մեր գլխավոր հարվածային ուժ Ալեքսանդր Կարապետյանին, հանելուկ մնաց երկու խաղերում էլ։

Թիմային խաղի խնդիրներից մյուս ցայտուն օրինակը պրեսինգն էր։ Խաղի բազմաթիվ հատվածներում կարող եք տեսնել մի պատկեր, երբ ֆուտոլիստներից որևէ մեկը գնում է ագրեսիվ պրեսինգի, բայց նրան միացող չկա, ու մրցակիցը առանց խնդրի դուրս է գալիս այդ ճնշումից։ Եթե նախորդ դեպքերում մեղքը մարզիչներինն էր, ապա այստեղ պետք է ուղեղները և ոտքերը շարժեին նաև ֆուտբոլիստները։

Տակտիկական սխալներ, ոչ նպատակային փոփոխություններ․ Ֆինլանդիա – Հայաստան խաղի մարտավարական կողմը

3․ Բալանսի խնդիրը դեռ լուծված չէ

Այս տարվա բոլոր արժանապատիվ խաղերին մեր հավաքականը մոտեցել էր իր օպտիմալ կազմով, ու պարզ էր, որ կան դիրքեր, որտեղ մենք փոխարինողներ ուղղակի չունենք։ Այս խաղերին մենք զրկվեցինք տարբերակներից գրեթե բոլոր անփոխարինելու դիրքերում, բացառությամբ կենտրոնական հարձակվողի։ Եթե հենակետային գոտում Ռումյան Հովսեփյանը, իսկ ֆինների հետ խաղում էլ՝ + Արտակ Գրիգորյանը քիչ թե շատ համարժեք լրացրեցին բացը, ապա մյուս երկու դիրքերը՝ ձախ եզրային պաշտպանն ու «դիրք-Հենոն» չլրացվեց։

Արման Հովհաննիսյանը՝ ծանրանալով այս կարևոր խաղերին հավաքականի մարզաշապիկը կրելու պատասխանատվությունից, շեշտը դրել էր ամեն կերպ չսխալվելու վրա։ Մեծ հաշվով՝ դա այդպես էլ եղավ, բայց բացի ակնհայտ կոպիտ սխալ չգործելուց, նա մեծ անդունդ ստեղծեց հավաքականի ընդհանուր խաղամակարդակում։ Հովհաննիսյանը ժամանակին չէր բաժանվում գնդակից ու այնքան էլ լավ չէր կարդում դաշտը, փոխանցումների մեծ մասը՝ չսխալվելու վախից դրդված ուղղվում էին հենց հարևան պաշտպան Հայկ Իշխանյանին, մինչդեռ հատկապես եզրերով խաղը զարգացնելու համար / մեր մարզիչները կենտրոնի տարբերակը կարծես չէին էլ դիտարկել / եզրային պաշտպանի որակյալ փոխանցումը մեծ դեր ունի։

Հենրիխ Մխիթարյանին փոխարինելու խնդիրը, որ կարծես գլխավորապես դրված էր Գևորգ Ղազարյանի վրա, կարծես ձախողված էր ի սկզբանե։ Գևորգ Ղազարյանի կարևորությունը ոչ ոք չի ուրանում, բայց և պետք չէ նրան պարտադիր տեսնել դաշտում բոլոր խաղերին։ Ավելին, գուցե կարելի էր համարձակություն ունենալ ու նստարանին թողնել Ադամյանին, չէ որ Ղազարյանը եզրում սովորաբար ավելի էֆեկտիվ է հավաքականում։

Դե իսկ խաղի արդյունքի վրա ազդեցության տեսակետից ամենասուր արտահայտված անհավասարակշռությունը մենք ունեցանք դարպասապահի դիրքում, մրցակիցներն էլ սառնասրտորեն չներեցին Արամ Հայրապետյանի և ոչ մի սխալ։ Առաջ գնացող թիմի համար մեզ պետք է կամ 2-ական համարժեք ու համեմատաբար նույն մակարդակի ֆուտբոլիստ յուրաքանչյուր դիրքի համար, կամ էլ այնպիսի մարզիչ, ով տակտիկական կախարդանքներով կարող է ծակուծուկ փակել կոնկրետ խաղերի համար։ Երկուսն էլ մենք չունենք։

4․ Դաշտում չկար ավագ, ֆուտոլային ուղեղ, առաջնորդ, գոլահար…

Արմեն Գյուլբուդաղյանցի ամենաուժեղ կողմերից մեկը երևի Հենրիխ Մխիթարյանի հետ աշխատանքն է, նրան ճիշտ ազատություն տալը, նրա շուրջ հավաքականում բարձր հոգեբանական ֆոն կառուցելը։ Մեր մարզիչը Հենոյի բացակայությամբ իր ուժեղ կողմը շրջեց իր իսկ դեմ։

Հենոն մեր ավագն է, մեր առաջնորդն է, մեր ֆուտբոլային ուղեղն է, մեր գոլահարն է

Գյուլբուդաղյանցն իրավացի էր, հաջորդ օրը թիմը դաշտում չուներ ոչ ավագ, ոչ առաջնորդ, ոչ ֆուտբոլային ուղեղ, ոչ էլ գոլահար։

Լիխտենշտեյնի դեմ խաղում թիմը ակնհայտորեն սթափվելու կարիք ուներ, խփած գոլից հետո հարձակվողները սկսել էին տարվել անհատական խաղով, պաշտպանվելիս էլ ոչ բոլորն էին վազում մինչև վերջ։ Հենոյի բացակայությամբ այդ սթափեցնող կոչը հնչեցնող չեղավ։

Ֆինլանդիայի դեմ խաղում էլ արդեն թիմը հավաքվեց մրցակցի մեկնարկային ճնշումից հետո, բայց նույնքան արագ էլ կոտրվեց, երբ մրցակիցը խփեց իր գոլը։ Կրկին չունեինք ավագ և ֆուտբոլիստ, ով իր հետևից առաջ կտանի թիմին։ Պատահական չէ, որ խաղից հետո միայն մեկ ֆուտբոլիստ՝ Էդգար Բաբայանը պատասխանատվություն վերցրեց խոսելու ձախողման մասին, իսկ ֆուտբոլիստներից ոմանք էլ մարզադաշտից հեռացան այլ ելքով։

Հայաստանի հավաքականի բոլոր ֆուտբոլիստները այս երկու խաղերն անցկացրեցին ավելի վատ, քան իրենք սովորաբար խաղում են։ Գյուլբուդաղյանցը՝ կրկնակի ավելի վատ։ Իրականում, մեր թիմը կորցրել էր իր գլխավոր տարբերություն ստեղծող հատկանիշը՝ ոգին, որ կար նախորդ խաղերում, հատկապես Իտալիայի և Բոսնիայի դեմ։ Մեր թիմը վառեց ինքն իրենց առանց Մխիթարյանի, ու այդ ամեն հիմքը առաջին հերթին դրեց Գյուլբուդաղյանցը՝ հոգեբանական կախաղանի վերածելով ավագի բացակայությունը։

Ֆուտբոլային 2019-ը ավարտվեց՝ իր հետ ավարտելով նաև 2020-ը, ԱԱ 2022-ի ընտրական փուլը կսկսվի միայն 2021թ․։ ԵՎՐՈ 2020-ի վիճակահանությունից հետո մենք հույս էլ չունեինք պայքարելու ուղեգրի համար, մեր թիմը մեզ բերեց այն ու շատ արագ էլ զրկեց՝ ցույց տալով, որ մեր երազանքները կրկին առաջ են ընկել մեզանից։ Հավաքականը շարունակում է ունենալ նույն այն խնդիրները, ինչ ունեցել է տարիներ շարունակ, ու լուծումներ դեռ չեն նշմարվում։ Իսկ ուժեղների դեմ հաղթանակները գալու և գնալու են, բարոյական հաղթանակները մեր արյան մեջ են, բայց դա ֆուտբոլի հետ կապ չունի։

«Մեր երազանքները խաշվեցին ֆիննական բաղնիքում»․ Մեր հավաքականի ֆուտբոլիստների գնահատականը Ֆինլանդիայի հետ խաղում

Կատարե՛ք խաղադրույք Հայաստանի հավաքականի խաղերի վրա:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Իտալիա-Հայաստան խաղից առաջ. Ամփոփում (տեսանյութ)

Տարվա վերջինը․ Հայաստանի հավաքականի բաց մարզումը Իտալիայի հետ խաղից առաջ (Տեսանյութ)

Հայաստանի հավաքականի մարզումը «Ռենցո Բարբերայում»․ VNews-ի ֆոտոշարքը

Ուղեգիրը գրպանում դրած. Իտալիայի հավաքականի մարզումը Հայաստանի հետ խաղից առաջ (տեսանյութ)

Ուղիղ. Աբրահամ Խաշմանյանի մամուլի ասուլիսը Իտալիա – Հայաստան խաղից առաջ

Իտալիայի հավաքականը մարզվեց «Ռենցո Բարբերայում»․ VNews-ի ֆոտոշարքը

#Vlog_1. Ոչ ֆուտբոլային Պալերմոն՝ VNews-ի աչքերով (տեսանյութ)

Տիգրան Բարսեղյանն ընդդեմ Վահան Բիչախչյանի․ ֆուտբոլիստները չելենջ են անցկացրել (տեսանյութ)

Լեոնարդո Բոնուչի. «Նպատակ չունեի Հայաստանին 10 հոգով թողնելու, բնազդաբար ստացվեց»

Մեր անսարք «ավտոբուսը»․ Հայաստան – Հունաստան խաղի տակտիկական մանրամասները

Ուղիղ. Ռոբերտո Մանչինիի մամուլի ասուլիսը Իտալիա – Հայաստան խաղից առաջ

Այն մարզադաշտը, որտեղ տեղի կունենա Իտալիա – Հայաստան խաղը․ VNews-ի ֆոտոշարքը

Ռոման Բերեզովսկին բացատրել է՝ ինչու հավաքականի հետ չի մեկնել Իտալիա

Ինչպես Հայաստանի հավաքականը մեկնեց ու ժամանեց Իտալիա (տեսանյութ)

Հայաստանի հավաքականը ժամանեց Իտալիա․ VNews-ի ֆոտոշարքը

Հայաստանի հավաքականի մեկնումն Իտալիա․ VNews-ի ֆոտոշարքը