Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ Կևին դե Բրույնեն երկարաձգել է պայմանագրի ժամկետը «Մանչեսթեր Սիթիի» հետ:
Բելգիացու պայմանագրի ստորագրումը, սակայն, արտասովոր կերպով է ընթացել, գրում է The Athletic-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերի միջև համաձայնությունը ձեռք է բերվել առանց գործակալի: Դե Բրույնեն վարձակալել է Big data-ի փորձագետների, որոնք վերլուծել ու վիճակագրության միջոցով ներկայացրել են ֆուտբոլիստի դերը թիմում: «Դե Բրույնեն վիճակագրական տվյալների միջոցով կարողացավ ցույց տալ «Սիթիին» իր կարևորությունը թիմի խաղում, ինչի հիման վրա էլ ստացավ ավելի շահավետ պայմանագիր», – գրում է Daily Mirror-ը:
Հաղորդվում է, որ դե Բրույնեն ստանալու է տարեկան 24 մլն եվրո. նա ակումբի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո