«Առանց ինձ «Ռեալը» ավելի ուժեղ կլինի». Ինչու՞ Զիդանը որոշեց հեռանալ «Ռեալից» - VNews
Բաժիններ

«Առանց ինձ «Ռեալը» ավելի ուժեղ կլինի». Ինչու՞ Զիդանը որոշեց հեռանալ «Ռեալից»

criza atalayar zinedine zidane entrenador real madrid portada 0 - «Առանց ինձ «Ռեալը» ավելի ուժեղ կլինի». Ինչու՞ Զիդանը որոշեց հեռանալ «Ռեալից»

«Ռեալի» երկրպագուների մոտ դեժավյուի զգացողությունը. «Պաշտոնական հայտարարություն. Զիդանը հեռանում է «Ռեալից», – այս հաղորդագրությունը նրանք կարդում են 2-րդ անգամ՝ 3 տարվա դադարից հետո: Ավարտվեց նաև Զիդանի երկրորդ էտապը «Ռեալում»՝ որպես գլխավոր մարզիչ: Ֆրանսիացու երկրորդ հրաժեշտը որոշ նմանություններ ունի առաջին հրաժեշտին, բայց որոշ հարցերում էլ կան այլ երանգներ, տողատակեր ու պատճառներ:

Զիդանն այսօր էլ վայելում է «Ռեալի» ղեկավարության, մասնավորապես՝ Ֆլորենտինո Պերեսի վստահությունը և միանշանակ հեռացել է սեփական կամքով, ինչի մասին վկայում է ակումբի հաղորդագրության հենց առաջին նախադասությունը. «Զինեդին Զիդանը որոշում է կայացրել հեռանալ «Արքայական ակումբից»: Զիդանը վայելում է նաև իր ֆուտբոլիստներից բոլորի, անխտիր բոլորի սերն ու հարգանքը. «Եթե Զիդանը հեռանար, ինձ կասեր դրա մասին» (Կրոս), «Զիզուն չի հեռանա, այ կտեսնեք» (Բենզեմա): Այդուհանդերձ՝ Զիդանը հեռանում է: Ինչո՞ւ:

Վերհիշենք Զիդանի՝ պաշտոնավարման երկրորդ ժամանակահատվածի ամենակարևոր պահերն ու կետերը, և հասկանանք այս անգամ նրա հեռանալու իրական ու ավելի խորը պատճառները:

Մեր ընտրանիները

Կազմի չստացված հեղափոխություն. Զիդանը չստացավ Պերեսի կադրային աջակցությունը

2018-ին Զիդանը «Ռեալից» հեռացավ Չեմպիոնների լիգայի 3 անընդմեջ գավաթը հաղթելուց օրեր անց: Այդ ժամանակ նրա որոշման մոտիվը հետևյալն էր՝ կազմի հագեցվածություն, արմատական փոփոխությունների անհրաժեշտություն/անխուսափելիություն և, իհարկե, «Ռեալից» հաղթած հեռանալու ցանկություն: Այդ ժամանակ միակ մեծ փոփոխությունը, որ հաջորդեց Զիդանի որոշմանը՝ Կրիշտիանու Ռոնալդուի հեռանալն էր: Պերեսի հանցավոր անգործության հետևանքը դարձավ հաջորդ իսկ ձախողած մրցաշրջանը, որում «Ռեալը» տապալվեց ամենուր ու մնաց առանց որևէ տիտղոսի:

Հայտնի չէ՝ ինչպես էր Պերեսը 2019-ի մարտին Զիդանին համոզել վերադառնալ, ինչ խոստումներ էր տվել նրան, բայց փաստ է, որ Զիդանը համարձակություն գտավ իր մեջ իր հեռանալուց 9 ամիս անց վերադառնալ «Արքայական ակումբ»՝ այն նույն թիմ, որում ոչ մի խնդիր էլ չէր լուծվել ու ամեն ինչ պետք էր նորից սկսել: Տրամաբանությունը հուշում էր, որ Զիդանն ուներ տրանսֆերային բոլոր որոշումներին միջամտելու երաշխիքներ. նրան պետք է տրվեին այն ֆուտբոլիստները, որոնց շուրջ ցանկանում էր նոր թիմ կառուցել: Բայց ամեն ինչ չստացվեց այնպես, ինչպես կանխատեսվում էր:

florentino perez zinedine zidane 960x540 - «Առանց ինձ «Ռեալը» ավելի ուժեղ կլինի». Ինչու՞ Զիդանը որոշեց հեռանալ «Ռեալից»

2019-ի ամռանը, այո՛, «Ռեալը» բավական առատաձեռն գտնվեց տրանսֆերային շուկայում: Ծախսեց մոտ 300 միլիոն եվրո, բայց ո՞ւմ գնեց: Զիդանի պահանջած ֆուտբոլիստների թվում էին Ֆեռլան Մենդին ու Էդեն Ազարը, և այդ պահանջները Պերեսը բավարարեց: Բայց մնացած որոշումները Ֆլորենտինոն կայացրեց միանձնյա, ընդ որում՝ որոշ տրանսֆերներ, օրինակ՝ Էդեր Միլիտաոյի գործարքն իրականացվեց մինչև Զիդանի նշանակումը (50 մլն եվրո), Լուկա Յովիչը չէր մտնում Զիդանի ծրագրերում (60 մլն), իսկ Ռոդրիգոն՝ բրազիլացի երիտասարդ ֆուտբոլիստներ գնելու նոր քաղաքականության մաս էր, որ իրեն դեռ չի արդարացնում: Ռոդրիգոյի ու Վինիսիուսի համար «Ռեալն», ընդհանուր, վճարել է 90 մլն, իսկ Ռեինիերի համար, որը գրեթե չխաղաց այս մրցաշրջանում «Բորուսիայում», վճարել է 25 մլն: Մի՞թե արժեր 18-ամյա ֆուտբոլիստի համար վճարել 45 մլն՝ կատարելով ապագային միտված խաղադրույք, երբ կազմդ ունի ներկայի, արդեն պատրաստ աստղի կարիք, որը կխաղա մեկնարկային կազմում ու կլրացնի հարձակման գծում առկա հսկայական բացը:

real madrid v real betis sevilla la liga santander 5def735d6bb2ba0287000001 - «Առանց ինձ «Ռեալը» ավելի ուժեղ կլինի». Ինչու՞ Զիդանը որոշեց հեռանալ «Ռեալից»

Փոխարենը՝ Զիդանի 2 գլխավոր պահանջները (Պոգբա, Մբապե) Պերեսը չիրականացրեց: Ֆրանսիացին ցանկանում էր իր թիմում յուրաքանչյուր գնով ունենալ Պոլ Պոգբային, որին դեռ խնդրել էր գնել 2016-ին. այն ժամանակ Պերեսը պատճառաբանել էր, որ կիսապաշտպանությունն ամուր է: Բա ա՞յս անգամ. «Յունայթեդը» քիչ գումար չէր պահանջում ֆրանսիացու համար՝ մոտ 150 մլն, բայց ինչո՞ւ Յովիչի ու Ռոդրիգոյի համար վճարել այդքան գումար, բայց ժլատություն անել Պոգբայի դեպքում: Պոգբան իր խաղով չէր հրապուրել Պերեսին, և այդ տրանսֆերն այդպես էլ մնաց ցանկություն, Մբապեն էլ դեռ հարց է՝ կտեղափոխվի Մադրիդ, թե ոչ: Մինչդեռ Զիդանը վաստակել էր իր ցանկացած ֆուտբոլիստներին ստանալու անվերապահ իրավունքը:

Արդյունքում՝ 300 միլիոն ծախսելուց ու 5 տրանսֆեր իրականացնելուց հետո «Ռեալի» հիմնական կազմը գրեթե նույնն էր, ինչ, օրինակ, 2014 թվականին: Եթե չհաշվենք Կուրտուային ու Մենդիին, «Ռեալի» հիմնական կազմում կրկին խաղում էին նույն Ռամոսը, Վարանը, Կարվախալը, Կազեմիրոն, Կրոսը, Մոդրիչը, Բենզեման… Այդուհանդերձ՝ Զիդանին հաջողվեց նույնիսկ այս կազմից ստանալ չեմպիոնական թիմ ու վերակենդանացրեց ծերուկներին: Զիդանը, ստիպված, ստեղծեց իր Պոգբային՝ բացահայտելով այդ դիրքում թիմում եղած ֆուտբոլիստներից մեկին՝ Ֆեդերիկո Վալվերդեին: Չստացվեց թիմում ներգրավել Ազարին, բայց դա չափազանց անհատական խնդիր է. ոչ ոք չի կարող քեզ օգնել, երբ երազանքներիդ ակումբ տեղափոխվելիս արձակուրդից հետո վերադառնում ես 7 կգ ավելորդ քաշով:

Զիդանի «Ռեալը» 2019/20-ին դարձավ Իսպանիայի չեմպիոն:

Зинедин Зидан прокомментировал чемпионство «Реала»

2020/21-ից առաջ Ֆլորենտինո Պերեսն ընդհանրապես որևէ տրանսֆեր չիրականացրեց՝ տարված «Սանտիագո Բեռնաբեուի» վերանորոգումով: Որպես պատճառաբանություն բերվում էր նաև կորոնավիրուսի ճգնաժամի հետևանքները: Ու եթե 2021-ին, առանց նոր տրանսֆերի, Զիդանի առաջ շատ ավելի բարդ խնդիր էր դրված: Առանց համալրումների ու ռեկորդային քանակի վնասվածքների (62) պայմաններում Զիզուն ավելի շատ կայացավ որպես մարզիչ, որպես ստրատեգ ու մի շարք փորձարկումներ արեց, կարևոր որոշումներ կայացրեց. Զիդանը նոր սխեմաներ օգտագործեց (3-4-3, 4-4-2, 5-2-3) և կարողացավ հաղթել մեծ խաղերում, Չեմպիոնների լիգայում հասավ կիսաեզրափակիչ, իսկ Լա լիգայի համար պայքար մղեց մինչև վերջին վայրկյանը: Այս իրավիճակում, այս ռեսուրսներով ու այս պայմաններում դա առավելագույնն էր, որին կարելի էր հասնել: Դա սխրագործություն էր, փոքրիկ հրաշք, հերոսություն: Զիդանը ապացուցեց, որ թոփ մարզիչ է, որ կարող է հաղթել՝ ձեռքի տակ չունենալով աշխարհի լավագույն կազմը, որ հանդերձարանում տպավորիչ ճառ ասելուց ու ֆուտբոլիստներին հոգեբանորեն լավ տրամադրելուց բացի կարող է նաև տակտիկական հայտնագործություններ անել:

Զիդանը կրկին խուսափեց ցավոտ հրաժեշտներից

Զիդանի համար չափազանց թանկ են լավ հիշողությունները, գրանցած նվաճումները և այն մարդիկ, որոնց հետ նա հասել է այդ ամենին: Իսկ այդ մարդկանց մեծ մասը դեռ «Ռեալում» են և «Ռեալից» հեռանալու եզրին են: Եթե 2019-ին հին գվարդիան մնաց, ապա այժմ կադրային ջարդն անխուսափելի է:

Marca: Real Madrid count on Zidane to make Ramos stay - Tribuna.com

Զիդանը միշտ իր ֆուտբոլիստների կողքին է եղել ու պաշտպանել նրանց ասուլիսների ընթացքում՝ որքան էլ անհաջող խաղ ցուցադրած լինեին նրանք: Զիդանը հասկանում է, որ իր՝ «Ռեալը» գլխավորելու առաջին էտապում Մարսելոն, Ռամոսը, Վարանը, Իսկոն ու մյուսները շատ բան են տվել իրեն, և պատրաստ չէ «գլխատել» նրանց: Որքան էլ կադրային փոփոխություններն անհրաժեշտ լինեն՝ բաժանումը ցավոտ է: Զիդանը նախընտրում է պարզապես հեռանալ ու խուսափել դրանից:

Զիդանը հոգնեց մամուլի և որոշ մարդկանց անտեղի քննադատություններից

Զիդանի ասուլիսներին, որպես կանոն, ինտրիգները շատ չեն լինում: Ֆրանսիացին միշտ ունի հավասարակշռված վարքագիծ, հարգալից է արտահայտվում ու սկանդալային հայտարարություններից զերծ է մնում:

Բայց այս մրցաշրջանում անսովոր իրավիճակ եղավ: «Ռեալը» Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ավարտից 1 տուր առաջ կարող էր դուրս չգալ 1/8 եզրափակիչ: Այդ ժամանակ մամուլում սկսեցին Զիդանի հեռացման մասին խոսակցությունները: Մեկ ամիս անց՝ հունվարին, այդ խոսակցությունները չափազանց շատ ակտիվացան, քանի որ «Ռեալը» շարունակում էր անհաջող արդյունքներ ցույց տալ. թիմը պարտվեց Սուպերգավաթում, առաջնությունում էլ 11 միավորով զիջում էր «Ատլետիկոյին»: Զիդանի ու ֆուտբոլիստների հասցեին քննադատությունների ալիքը մեծացավ, ինչը Զիզուն արդեն չհանդուրժեց: Փետրվարի սկզբին կայացած ասուլիսում Զիդանը կոպիտ տոնով բոլոր լրագրողներից հարգանք պահանջեց իր ու իր ֆուտբոլիստների հանդեպ: Ժամանակի հետ «Ռեալը» բարելավեց արդյունքները, բայց Զիդանն արդեն հասկացավ՝ որքան կարճ է մամուլի ու երկրպագուների զգալի հատվածի հիշողությունը:

Zinedine Zidane returns to Real Madrid

Եթե հավատանք «Ռեալին» մոտ կանգնած իսպանական պարբերականներին, ապա «Արքայական ակումբի» ղեկավարության որոշ անդամներ նույնպես մրցաշրջանի ընթացքում կասկածի տակ են դրել Զիդանի ապագայի հարցը: Զիդանը չի ընդունել նման վերաբերմունքը՝ հաշվի առնելով, որ բացի գավաթից ոչ մի մրցաշարում «Ռեալը» դեռ դուրս չէր մնացել պայքարից: Այս իրավիճակում «Ռեալի» անհաջող արդյունքներում չէր կարելի մեղադրել գլխավոր մարզչին, որն անում էր առավելագույնը: Դա նման է իրավիճակի, երբ ինչ-որ մեքենայի անվադողերն են փչացած, բայց դու ցանկանում ես փոխել շարժիչը: Զիդանը պարզապես հոգնեց այս ամենից:

Որոշ աղբյուրներ գրում են, որ Ֆլորենտինո Պերեսը 2 ժամ տևած հանդիպմանն ամեն ինչ արել է՝ Զիդանին համոզելու համար, բայց ֆրանսիացին անդրդվելի է: Զիդանը հեռանում է՝ միջինը յուրաքանչյուր 24 խաղում մեկ տիտղոս արդյունքով: Այն Զիդանը, որ եզրային գծի մոտ կանգնած հանգիստ դեմքով, առանց աղմուկի, առանց պատճառաբանությունների պարզապես ծափահարում էր իր ֆուտբոլիստներին: Այն Զիդանը, որին փոխարինելը չափազանց դժվար է, ու որի արժեքը դեռ հետո բոլորը կիմանան: «Ռեալին» սպասում է դեռևս անհայտ ապագա. ապագա, որում Զիդանը չտեսավ իրեն:

Վստահ եմ՝ «Ռեալը» կարող է ավելի ուժեղ լինել առանց ինձ. Զիդան

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Ինչպես «Ռեալի» աստղից դառնալ ոչինչ 7 տարում. Խամեսի կործանման պատճառները

Պերեսը «Ռեալի» երկրպագուին ասել է, որ Մբապեն հաջորդ տարի մադրիդյան ակումբ կտեղափոխվի (տեսանյութ)

Անչելոտի․ «Մեր բախտը բերել է, որ Կուրտուայի պես դարպասապահի ունենք»

Գոլազուրկ ոչ-ոքի՝ «Ռեալ» – «Վիլյառեալ» խաղում

«Ռեալի» մեկնարկային կազմը «Վիլյառեալի» դեմ խաղում

«Ռեալի» հայտացուցակը «Վիլյառեալի» դեմ խաղի համար

Անչելոտի. «Բարսելոնայի» խնդիրներն ինձ չեն երջանկացնում»

«Ռեալը» նոր պայմանագիր կառաջարկի իր կիսապաշտպանին

Կառլո Անչելոտին ասել է՝ երբ խաղալու հնարավորություն կստանա Լուկա Յովիչը

Բենզեման Լա լիգայի 6 խաղում 15 արդյունավետ գործողություն է կատարել

«Ռեալի» ամենաարդյունավետ մեկնարկը Լա լիգայում վերջին 34 տարիներին

Ուրիշի կյանքով ապրողը. ինչու և ինչպես է Ա սերիայի աստղը 6 տարի խաղացել կեղծ անունով

Ասենսիոյի հեթ-տրիկն ու Բենզեմայի դուբլը նպաստեց «Ռեալի» ջախջախիչ հաշվով հաղթանակին (տեսանյութ)

Յովիչը կարող է տեղափոխվել ԱՊԼ

«Ռեալի» մեկնարկային կազմը

«Ռեալի» հայտացուցակը «Մալյորկայի» դեմ խաղի համար