Առանց Մեսիի ու Ռամոսի, բայց ավելի թեժ պայքարով. Լա լիգա 2021/22-ը չի հիասթափեցնի - VNews
Բաժիններ

Առանց Մեսիի ու Ռամոսի, բայց ավելի թեժ պայքարով. Լա լիգա 2021/22-ը չի հիասթափեցնի

Screenshot 2 1 - Առանց Մեսիի ու Ռամոսի, բայց ավելի թեժ պայքարով. Լա լիգա 2021/22-ը չի հիասթափեցնի

Լա լիգան կորցրեց հետաքրքրությունը, բոլորը հեռացան, Մեսին չկա… այս ու նմանատիպ այլարտահայտություններ ենք լսում Իսպանիայի առաջնության մասին բազմաթիվ երկրպագուներից: 2018-ին Լա լիգան կորցրեց Կրիշտիանու Ռոնալդուին, այս ամռանը՝ 2 ամսվա ընթացքում հեռացան ևս 2 խորհրդանշական ու մեծ կերպարներ՝ Սերխիո Ռամոսը և Լիոնել Մեսին: Հատկապես արգենտինացու հեռանալն էր շոկային. նման իրադարձություն ոչ ոք չէր սպասում: Իսպանիայի առաջնության պատմության լավագույն ռմբարկուն կխաղա այլ ակումբում, այլ երկրում:

Բայց կյանքը շարունակվում է, Լա լիգայում՝ նույնպես: Իսպանիայի առաջնությունը, գուցե, կորցրեց մեծ ֆուտբոլիստների, բայց այդպես ինչ-որ տեղ մրցաշարն ավելի հետաքրքիր դարձավ: Ուժերը մի փոքր հավասարվեցին, չեմպիոնության, մրցանակային տեղերի ու այլ արդյունքների հարցում էլ կանխատեսում անելը չափազանց բարդ է այժմ: Մեկնարկում է վերջին տարիների ամենաանսովոր ու հանելուկային Լա լիգան, այլ կերպ ասած՝ իսպանական ֆուտբոլի համար սկսում է նոր ժամանակաշրջան:

Համեստ տրանսֆերային ամառ

Ակնհայտ է, որ այս ամռանն Իսպանիայից ավելի շատ հեռացան, քան եկան (իհարկե, խոսքը որակի մասին է, ոչ թե քանակի): Մեսիի, Ռամոսի ու Վարանի բացը լրացնելը հեշտ չէ: Տրանսֆերներ եղան, բայց բավական համեստ ու աղքատիկ. միայն «Ատլետիկոն» ու «Վիլյառեալը» ծախսեցին 10 մլն-ից ավելի գումար, մինչդեռ այլ առաջնություններում, օրինակ՝ ԱՊԼ-ում, «Չելսին» Լուկակուին գնեց 115 մլն-ով, «Մանչեսթեր Սիթին» Գրիլիշի համար վճարեց 117 մլն, ՄՅՈւ-ն Վարանի ու Սանչոյի համար՝ մոտ 150 մլն եվրո: Իսպանական ակումբների ֆինանսական իրավիճակը լավագույն ժամանակները չի ապրում, բայց, այդուհանդերձ, շահավետ գործարքներ եղան:

Aguero: «Não posso pedir a Messi para ficar, ele já é crescido» | MAISFUTEBOL

«Բարսելոնան» բաց թողեց Մեսիին ու անվճար ձեռք բերեց Ագուերոյին, Դեպային ու Էրիկ Գարսիային: «Ռեալը» նույնպես առանց որևէ գումար վճարելու «ստացավ» Դավիդ Ալաբային: «Ատլետիկոն» 35 մլն եվրոյով գնեց Ռոդրգիո դե Պաուլին, իսկ «Սևիլիան» փոխանակեց Բրայան Խիլին Էրիկ Լամելայի հետ՝ + վճարելով 27 մլն եվրո:

Չեմպիոնության ֆավորիտներ

«Ատլետիկո»

Գործող չեմպիոնը առաջնության ֆավորիտներից ամենաքիչը տուժեց կադրային առումով: Առանցքային ոչ մի ֆուտբոլիստ չհեռացավ, իսկ թիմ եկավ Ռոդրիգո դե Պաուլը, որը բավական որակյալ համալրում է. աշխատասեր, խաղադաշտում տարբեր գործառույթներ իրականացնող ու արդյունավետ ֆուտբոլիստը, որը փայլեց Արգենտինայի հավաքականի կազմում և նվաճեց Ամերիկայի գավաթը:

Դիեգո Սիմեոնեի թիմն իր ռեսուրսներով, կարգով ու ֆինանսական հնարավորություններով զիջել և զիջում է «Ռեալին» և «Բարսելոնային», բայց վերջին տասնամյակում նրանց հետ կարողացել է արժանի պայքար մղել այլ գործոններում իր ուժը ցույց տալու հաշվին. Սիմեոնեի՝ թիմի մեջ ներարկած հաղթողի հոգեբանությունը, ֆուտբոլիստների նվիրվածությունը և բազմակողմնակիությունը: Հենց այդ բազմակողմանիության շնորհիվ Սիմեոնեն նախորդ մրցաշրջանում արեց տակտիկական փոփոխություն, որ դարձավ թիմի հաղթաթուղթը չեմպիոնական պայքարում նախորդ մրցաշրջանում: Արգենտինացին փոխեց ավանդական 4-4-2 սխեման 3-1-4-2-ով, ինչից հետո թիմը վերադարձրեց ամրությունը պաշտպանությունում, հարձակման գծում էլ դարձավ ավելի վտանգավոր: Սիմեոնեի գերխնդիրը Լա լիգայի խաղարկությունում այս սխեմայի կատարելագործումն է՝ մրցակիցներին կրկին զարմացնելու համար:

Диего Симеоне может возглавить сборную Аргентины - Eurosport

«Ռեալ»

Տրանսֆերային շուկան դեռ չբացված «Ռեալը» հայտարարեց Դավիդ Ալաբայի հետ պայմանագիր կնքելու մասին: Հրաշալի նորություն էր, բայց դա առաջին ու դեռևս միակ համալրումն է «Ռեալում»՝ մի շարք կորուստների ֆոնին: Հեռացավ Զիդանը, հետո Ռամոսը, Վարանը, հիմա էլ խոսում են Մարտին Էդեգորի՝ «Արսենալ» տեղափոխության մասին:

Տեղի ունեցավ Կառլո Անչելոտիի չնախատեսված վերադարձը: Իտալացի մասնագետը, ի տարբերություն իր նախորդ մադրիդյան էտապի, շատ ավելի բարդ խնդիրներ ունի լուծելու: Արդեն իրեն սպառած, տարեց ֆուտբոլիստներ, էականորեն թուլացած պաշտպանություն, արդյունավետության հետ կապված խնդիրներ. թե ինչ կանի այս ամենի հետ Անչելոտին՝ ցույց կտա ժամանակը: Կան ֆուտբոլիստներ, որոնց դեռ հնարավոր է «վերակենդանացնել» (Իսկո, Բեյլ, Ազար, Յովիչ), կան երիտասարդներ, որոնք կարող են աճել (Ռոդրիգո, Վինիսիուս, Միգել Գուտիերես, Անտոնիո Բլանկո): Մբապեի տրանսֆերի մասին Մադրիդում դեռ երազում են, բայց ՊՍԺ-ն նրան վաճառելու նշաններ անգամ ցույց չի տալիս:

Carlo Ancelotti inherits a big problem at Real Madrid

«Բարսելոնա»

«Բարսելոնան» այս տարի բացառիկ մարտահրավեր ունի. ապրել, կառուցել թիմ, խաղալ առանց Մեսիի: Կումանի խնդիրը կատալոնացիների խաղում կայունություն մտցնելն է: Հոլանդացին նախորդ մրցաշրջանի երկրորդ հատվածում խաղաց բավական գրավիչ ու հետաքրքիր ֆուտբոլ: Այդ ֆուտբոլին շարունակություն տալու համար Կումանը ստացել է Մեմֆիս Դեպային, որը «Լիոնում» անցկացրած 177 խաղում խփել է 76 գոլ, Նիդերլանդների ընտրանու կազմում էլ տպավորել է Եվրոպայի առաջնությանը: Եկել է Սերխիո Ագուերոն՝ գոլահար, որի կարիքը «Բարսան» զգում էր Լուիս Սուարեսի հեռանալուց հետո: Եվ, վերջապես, ամենախոցելի դիրքում՝ պաշտպանության կենտրոնում կա նոր անուն՝ Էրիկ Գարսիա, որի հետ մեծ հույսեր է կապում Կումանը: Մեսիի հեռանալուց հետո կմեծանա նաև Անտուան Գրիզմանի դերը, Ֆրենկի դե Յոնգը նույնպես կկրի ավելի մեծ պատասխանատվություն:

Koeman discusses Barcelona without Lionel Messi - Barca Blaugranes

Ամենամեծ խնդիրն այն է, որ «Բարսելոնայի» համար մեկնարկը կարող է դժվար լինել. թիմը դեռ դուրս չի եկել Մեսիի հեռանալու շոկից և բացի դա՝ կան կորուստներ. տեր Շտեգենն ու Ագուերոն վնասվածք ունեն, Անսու Ֆատին լիարժեք չի ապաքինվել, իսկ Պեդրին գերծանրաբեռնված տարվանից հետո հանգստի կարիք ունի:

Եվրագավաթային տեղերի հավակնորդներ

«Սևիլիա». «Սևիլիան» կադրային լուրջ կորուստներ դեռ չունի, թեև սպասվում է Ժյուլ Կունդեի վաճառքը: Ամեն դեպքում՝ ակումբի առաջ կա դրված խնդիր՝ շարունակել ցույց տալ վստահ խաղ, որ թիմը ձեռք բերեց Խուլեն Լոպետեգիի՝ 2019-ին թիմը գլխավորելուց հետո և մեծացնել հավակնությունները: Լա լիգայի նախորդ խաղարկության վերջում «Սևիլիան» թեկուզ տեսական, բայց շանսեր ուներ չեմպիոն դառնալու: Իսկ ինչո՞ւ հիմա չփորձել:

«Վիլյառեալ». Ունայ Էմերին մեծ վստահություն է տվել «Վիլյառեալին» ու անհնար է չնկատել այս թիմի աճը: «Դեղին սուզանավը» նվաճեց իր առաջին տիտղոսը՝ Եվրոպա լիգան, իսկ «Չելսիի» դեմ Սուպերգավաթի խաղում ապացուցեց, որ դա ամենևին էլ պատահականություն չէր: Էմերիի թիմը շանսեր ունի լավագույն քառյակ մտնելու համար: «Վիլյառեալը» երկար տարիների դադարից հետո խաղալու է նաև Չեմպիոնների լիգայում:

Unai Emery: "You cannot blame the players for anything because they've made a fantastic effort" - Football Espana

«Ռեալ Սոսյեդադ». Բասկյան ակումբն Իսպանիայի ամենահամակրելի թիմերից է, որը փորձում է մրցակցից ավելի լավ խաղալ ԳՆԴԱԿՈՎ, հարձակվել, խփել գոլեր: «Սոսյեդադն» ունի Դավիդ Սիլվայի նման բարձրակարգ առաջատար և Ալեքսանդր Իսակի նման տաղանդավոր հարձակվող: Մյուս դիրքերում ևս բասկերը շատ չեն զիջում իրենցից ավելի ուժեղ մրցակիցներին:

«Խետաֆե». Միչելը, որ 10 տարի անց վերադարձել է «Խետաֆե», կպահի Բորդալասի ժառանգությունը՝ ամուր պաշտպանությունը: Նախորդ՝ ոչ այնքան հաջող մրցաշրջանից հետո «Խետաֆեն» կարող է ավելի լավ ֆուտբոլ խաղալ և պայքարել եվրագավաթային տեղերի համար:

Այստեղ կարող էր լինել նաև «Վալենսիան», բայց Պետեր Լիմի գալուց՝ 2014-ից հետո այս թիմը միայն գահավիժում է: Մնում է սպասել ու տեսնել, թե ինչ կտա թիմին հունվարին եկած Մարսելինոն: Բայց, հաշվի առնելով որ թիմի կազմն առանձնապես չի ուժեղացել, դժվար է մեծ բաներ սպասել «չղջիկներից»:

Մեր ընտրանին

Թիմ, որ կարող է անակնկալ մատուցել

«Գրանադա». Ինտենսիվ, արագ և ուրախ ֆուտբոլ ցույց տվող «Գրանադայի» կյանքում նորություններ կան: Առաջինը, բնականաբար, Ռոբերտո Մորենոյի՝ գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելն է: Իսպանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչն իր նորամուտն է նշում Լա լիգայում: «Գրանադան» իրականացրեց, իր մասշտաբներով, աստղային տրանսֆեր՝ Կառլոս Բական, որն իր փորձով ու արդյունավետությամբ շատ կօգնի թիմին: «Գրանադան» կարող է անակնկալ մատուցել այս տարի:

Carlos Bacca presentado por el Granada - Correo del Caroní

Հարոյանն ու «իր» «Կադիսը»

Շատերիս ուշադրության կենտրոնում է լինելու նաև «Կադիսը», որտեղ կխաղա Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը: «Կադիսը» նախորդ տարի վերադարձավ Լա լիգա ու կարծես հաստատվում է Իսպանիայի առաջնությունում:

«Կադիսը» շեշտը դնում է պաշտպանությունն ու կիսապաշտպանությունն ուժեղացնելու վրա: Այս օղակներում թիմը խոցելի էր նախորդ մրցաշրջանում: Իսպանական ակումբը, նախ, գնեց Վարազդատ Հարոյանին, իսկ հետո արդեն «Ռեալի» ֆուտբոլիստ Վիկտոր Չուստին: Թիմի գլխավոր մարզիչ Ալվարո Սերվերայից շատ բան է կախված, որը բավական լավ մթնոլորտ է ստեղծել հանդերձարանում և մտադիր է մրցունակ թիմ ստեղծել առաջիկա մրցաշրջանի համար: Հարձակման գծում «Կադիսի» հույսը փորձառու վետերան Ալվարո Նեգրեդոն է, որը նախորդ մրցաշրջանում թիմի լավագույն ռմբարկուն էր՝ խփած 8 գոլով: Ակումբը նաև գնեց դարպասապահ Խերեմիաս Լեդեսմայի տրանսֆերային իրավունքները, որը նախորդ մրցաշրջանում տպավորիչ ցուցանիշներ էր գրանցել:

Вараздат Ароян перешел из "Астаны" в "Кадис" - FootBoom

Պիչիչի՝ առանց Մեսիի ու Ռոնալդուի

Վերջին անգամ, երբ Լա լիգայում չէին խաղում ոչ Մեսին, ոչ Ռոնալդուն՝ 2004 թվականն էր: Իհարկե՝ Մեսի-Ռոնալդու մրցակցությունը սկսեց 2009-ից, երբ նրանք գրեթե միշտ սեփականաշնորհում էին Պիչիչի մրցանակը՝ Իսպանիայի առաջնության լավագույն ռմբարկուի կոչումը: Նրանց՝ միասին Լա լիգայում խաղալու տարիների ընթացքում միայն Դիեգո Ֆոռլանին (2010) և Լուիս Սուարեսին (2016) հաջողվեց դառնալ Իսպանիայի առաջնության լավագույն ռմբարկու:

Այս տարի այլմոլորակայինները չկան: Պիչիչիի համար կպայքարեն Կարիմ Բենզեման, որը նախորդ 2 տարիներին կնվաճեր այդ մրցանակը, եթե չլիներ Մեսին, Լուիս Սուարեսը, որն արդեն իր անձնական թանգարանում ունի այդ նվաճումը, Մեմֆիս Դեպայը և Անտուան Գրիզմանը, որոնք, Մեսիի բացակայության պայմաններում, պետք է լինեն «Բարսելոնայի» գոլերի գլխավոր պատասխանատուները: Չմոռանանք Յագո Ասպասին «Սելտայից», Ժերար Մորենոյին «Վիլյառեալից», Յուսեֆ Էն Նեսիրիին «Սևիլիայից» ու Ալեքսանդր Իսակին «Ռեալ Սոսյեդադից»:

Liga - Before Real Madrid - Atlético: Benzema, Suarez, the essential and the one who must become - Archyde

Կատարե՛ք խաղադրույք Լա Լիգայի հանդիպումների վրա

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեսին շնորհավորել է «Բարսելոնայի» 122-րդ ամյակը

Լոպետեգին՝ «Ռեալից» կրած պարտության մասին. «Սևիլիան» արժանի էր հաղթանակի»

Անչելոտին 1 բառով բնութագրել է Վինիսիուսի խաղը

«Ռեալը» կամային հաղթանակ տոնեց «Սևիլիայի» նկատմամբ (տեսանյութ)

«Ռեալի» մեկնարկային կազմը «Սևիլիայի» դեմ խաղում

«Բարսելոնան» հետաքրքրված է Մարսիալի ծառայություններով

Ինչ ֆուտբոլ դիտել այսօր

«Բարսելոնան» հաղթեց «Վիլյառեալին» (տեսանյութ)

«Բարսելոնայի» մեկնարկային կազմը «Վիլյառեալի» դեմ խաղում

Արգենտինայի առաջնության լավագույն հարձակվողը՝ «Բարսելոնայի» թիրախում

«Ռեալի» հայտացուցակը «Սևիլիայի» դեմ խաղի համար

«Սիթին» հայտնել է՝ որքան գումարի դիմաց է պատրաստ հրաժարվել Ֆերան Տորեսից

Ֆերան Տորեսը ցանկանում է կարիերան շարունակել «Բարսայում»

«Բարսելոնան» ու Ռոնալդ Կումանն ընդհանուր հայտարարի են եկել

«Պեպը բուժեց չղջիկի կոտրված թևերը». Ֆերան Տորեսը համաշխարհային ֆուտբոլի ապագան է

«Նյուքասլը» ֆավորիտ է «Բարսելոնայի» կիսապաշտպանի տրանսֆերի համար մղվող պայքարում