Առավել հաջողն Արոնյանի, Սարգսյանի ու Մելքումյանի մեկնարկն էր - VNews
Բաժիններ

Առավել հաջողն Արոնյանի, Սարգսյանի ու Մելքումյանի մեկնարկն էր

Մոսկվայում այսօր մեկնարկեց արագ շախմատի աշխարհի առաջնությունը: Մրցումների առաջին օրը տղամարդկանց մրցաշարում կայացան նախատեսված 15 տուրերից 5-ի մրցախաղերը:

Տղամարդկանց մրցաշարում Հայաստանի 7 ներկայացուցիչներից առավել հաջող հանդես եկան Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանն ու Հրանտ Մելքումյանը, որոնք 5 հնարավորից վաստակեցին 3,5-ական միավոր:

Արոնյանը մրցաշարը սկսեց Էլդար Գասանովի և Բասեմ Ամինի նկատմամբ տոնած հաղթանակներով, ապա հաշտություն կնքեց Պավել Պոնկրատովի, Ալեքսանդր Շիմանովի և Հրանտ Մելքումյանի հետ:

Զավեն Անդրիասյանը, Տիգրան Պետրոսյանն ու Մանուել Պետրոսյանը վաստակեցին 3-ական միավոր, Արման Փաշիկյանի հաշվին գրանցվեց 2 միավոր:

4,5-ական միավորով մրցաշարային աղյուսակը գլխավորում են Վան Հաոն, Իլյա Սմիրինը, Շահրիյար Մամեդյարովը, Յան-Կրժիժտոֆ Դուդան և Պերես Դոմինգեսը:

Կանանց մրցաշարում հայ շախմատիստուհիներից մեկնարկային 4 տուրերում առավել հաջող հանդես եկավ Էլինա Դանիելյանը, որը վաստակեց 2,5 միավոր: Լիլիթ Մկրտչյանն ու Աննա Սարգսյանն ունեն 2-ական միավոր, Մարիա Գևորգյանի հաշվին մեկ միավոր գրանցվեց:

4-ական միավորով առաջատարներն են Մերի Արաբիձեն, Օլգա Գիրյան և Իրինա Բուլմագան:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Արոնյանը պարտվեց Նակամուրային և լքեց մրցաշարը

Լևոն Արոնյանը պարտվեց Հիկարու Նակամուրային առաջին մրցախաղում

Լևոն Արոնյանը եզրափակեց լավագույն ութնյակը

Արոնյանը հավակնում է փլեյ-օֆֆի ուղեգրին

Արոնյանը մեկնարկում 50 տոկոսանոց արդյունք գրանցեց

Լևոն Արոնյանը կմրցի ևս մեկ առցանց մրցաշարում

Ազգերի գավաթ. Պատվավոր մրցանակը բաժին հասավ Չինաստանի հավաքականին

Ազգերի գավաթ. Արոնյանի պարտությունը ճակատագրական եղավ Եվրոպայի հավաքականի համար

Ազգերի գավաթ. Եվրոպայի հավաքականը կրկին պարտվեց չինացիներին

Ազգերի գավաթ. Լևոն Արոնյանը 3-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց

Ազգերի գավաթ. Արոնյանի հաղթանակները նպաստեցին Եվրոպայի հավաքականի առաջընթացին

Ազգերի գավաթ. Արոնյանն ու նրա թիմակիցներն անհաջող մեկնարկեցին

Լևոն Արոնյանը կմասնակցի Ազգերի գավաթի առցանց մրցաշարին

Մագնուս Կառլսենը շախմատային սուպերմրցաշար է կազմակերպել, որը կանցկացվի առցանց

Լևոն Արոնյանը բանաստեղծություն է նվիրել Արիանային

«Պարզապես Լևոնի հետ չեմ ամուսնանում. ես ամուսնանում եմ Հայաստանի հետ». Արիանա Կաոլիի ամենահիշարժան մտքերը