Արսեն Բեգլարյանն այդ ցուցանիշին հասած ընդամենը 10-րդ դարպասապահն է - VNews
Բաժիններ

Արսեն Բեգլարյանն այդ ցուցանիշին հասած ընդամենը 10-րդ դարպասապահն է

2Z7A9584 - Արսեն Բեգլարյանն այդ ցուցանիշին հասած ընդամենը 10-րդ դարպասապահն է

«Արարատի» հետ առաջնության 19-րդ տուրի խաղում «Ուրարտուի» դարպասապահ Արսեն Բեգլարյանը Բարձրագույն խմբում հոբելյանական՝ 150-րդ հանդիպումն անցկացրեց և ընդգրկվեց Հայաստանի առաջնությունների ամենափորձառու դարպասապահների ցանկում: Բեգլարյանը դարձավ 150 խաղի սահմանագիծը հատած ընդամենը 10-րդ դարպասապահը:

Ի դեպ, Բեգլարյանը 150 խաղի սահմանագիծն ամենաերիտասարդ տարիքում հատած դարպասապահն է: Նա հոբելյանական խաղում թիմի դարպասը պաշտպանեց 28 տարեկան 48 օրականում: Մինչ այդ լավագույն ցուցանիշն ուներ Գևորգ Կասպարովը, որը 150-րդ խաղն անցկացրել էր 2008թ. 28 տարեկան 113 օրականում՝ պաշտպանելով «Ուլիսի» դարպասը:

Կրասնոդարում ծնված և ֆուտբոլային առաջին քայլերը տեղի «Կուբանի» և «Կրասնոդարի» երիտասարդական թիմերում կատարած Արսեն Բեգլարյանը Հայաստանում հայտնվեց 2012թ. ամռանը: Ելնելով ազգային հավաքականի շահերից, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի որոշմամբ 2012/13թթ. մրցաշրջանից սկսած առաջնության մասնակից թիմերին արգելվել էր հայտավորել այլազգի դարպասապահների:

arsen beglaryan - Արսեն Բեգլարյանն այդ ցուցանիշին հասած ընդամենը 10-րդ դարպասապահն է

Ուստի «Գանձասարը», որի դարպասը նախորդ մի քանի մրցաշրջաններում հաջողությամբ պաշտպանել էր վրացի Լևան Բուբուտեիշվիլին՝ ընդհանուր առմամբ առաջնությունում անցկացնելով 92 խաղ, թիմ էր հրավիրել 19-ամյա Արսեն Բեգլարյանին:

Երիտասարդ դարպասապահը նորամուտը նշեց 2012թ. հուլիսի 29-ին «Ուլիսի» հետ կայացած առաջնության խաղում: Հանդիպումը հաջող դասավորվեց Բեգլարյանի համար, որը դարպասն անառիկ պահելով, նպաստեց գանձասարցիների հաղթանակին՝ 2-0:

Բեգլարյանը միանգամից դարձավ թիմի հիմնական դարպասապահը: Առաջնության 25 հանդիպումներում նա նույնքան գոլ բաց թողեց, 11 անգամ դարպասն անառիկ պահեց: Բարձրագույն խմբում իր առաջին իսկ մրցաշրջանում Արսեն Բեգլարյանը թիմակիցների հետ արժանացավ բրոնզե մեդալի:

10339460 594289617344617 5481503292084450878 o 960x657 - Արսեն Բեգլարյանն այդ ցուցանիշին հասած ընդամենը 10-րդ դարպասապահն է

Հայկական ֆուտբոլի 5 աղմկահարույց մարզչական հեռացումները

Հաջորդ մրցաշրջանում Բեգլարյանը կրկին գանձասարցիների հիմնական դարպասապահն էր: Նա առաջնության 28 հանդիպումներից 24-ում պաշտպանեց դարպասը՝ բաց թողնելով 29 գոլ, 7 անգամ դարպասը պահելով անառիկ:

Առաջնության ավարտից հետո Բեգլարյանը կարճ ժամանակով տեղափոխվեց «Շիրակ»՝ թիմի դարպասը պաշտպանելով Կարագանդայի «Շախտյորի» հետ Գյումրիում կայացած Եվրոպա լիգայի որակավորման 1-ին փուլի խաղում: Իսկ նոր մրցաշրջանը նա դիմավորեց «Ուլիսում»՝ ընդունելով ակումբի նախագահ Վալերի Հովհաննիսյանի հրավերը:

Նոր ակումբում Բեգլարյանի նորամուտը փառահեղ ստացվեց: Առաջնության մեկնարկային 5 հանդիպումներում նա դարպասն անառիկ պահեց և միայն «Միկայի» հետ խաղի ավելացված ժամանակում առաջին գոլը բաց թողեց՝ ընդհանուր առմամբ դարպասն անառիկ պահելով 539 րոպե շարունակ: Այդ ցուցանիշը ռեկորդային էր «Ուլիսում» հանդես եկած դարպասապահների համար, որն այդպես էլ անգերազանցելի մնաց: «Ուլիսում» Բեգլարյանն իր երկրորդ մեդալը նվաճեց՝ դառնալով արծաթե մրցանակակիր:

1896975 862290410457221 4265992944593136981 n - Արսեն Բեգլարյանն այդ ցուցանիշին հասած ընդամենը 10-րդ դարպասապահն է

2015/16թթ. առաջնությունում Բեգլարյանը պաշտպանեց «Միկայի» դարպասը, որի լուծարումից հետո տեղափոխվեց «Ալաշկերտ»: Այստեղ արդեն զգալի փորձ ունեցող դարպասապահը հասավ ֆուտբոլային կարիերայի առայժմ իր ամենամեծ նվաճումներին՝ դառնալով Հայաստանի կրկնակի չեմպիոն, մեկ անգամ պատվո շրջան կատարելով Սուպերգավաթով:

«Ալաշկերտում» անցկացրած իր առաջին մրցաշրջանում Արսեն Բեգլարյանը թիմի դարպասապահների մեջ նոր ռեկորդ սահմանեց՝ 536 րոպե շարունակ դարպասն անառիկ պահելով: Միայն հետագայում Օգնեն Չանչարևիչին հաջողվեց գերազանցել Բեգլարյանի ցուցանիշը՝ գոլ բաց չթողնելով 594 րոպե շարունակ:

2017/18թթ. մրցաշրջանի ավարտից հետո Բեգլարյանը մեկնեց արտերկիր, որտեղ պաշտպանեց լատվիական «Լիեպայայի» և բելառուսական «Դնեպրի» դարպասները:

I6mIRuboLyA 960x640 - Արսեն Բեգլարյանն այդ ցուցանիշին հասած ընդամենը 10-րդ դարպասապահն է

«Լոռիի» 7 ֆուտբոլիստ, որ իսկական թիրախ կլինի հայկական մյուս ակումբների համար

Վերադառնալով Հայաստան, Բեգլարյանն ընդունեց «Ուրարտուի» հրավերը, որի կազմում նորամուտը նշեց անցյալ տարվա մայիսի 25-ին «Արարատի» հետ կայացած առաջնության խաղում: «Ուրարտուի» կազմում էլ նա հաղթող դուրս եկավ Անատոլի Այվազովի հետ թիմի հիմնական դարպասապահի տեղի համար մրցակցությունում: Դրա վառ ապացույցն է, որ առաջնությունում անցկացրած 13 հանդիպումներից 9-ում թիմի մարզիչները դարպասի պաշտպանությունը վստահել են Բեգլարյանին:

Ինչպես վերը նշեցինք, Արսեն Բեգլարյանն ընդգրկվեց ՀՀ առաջնություններում առավել շատ հանդիպումներ անցկացրած դարպասապահների տասնյակում: Ցանկը գլխավորում է ՀՀ առաջնությունների պատմության ամենատարեց դարպասապահ Գևորգ Կասպարովը, որն առաջնության գարնանային հատվածում վերադարձել է «Ալաշկերտ» ու ընկերակցելով Դավիթ Յուրչենկոյին և Օգնեն Չանչարևիչին, առայժմ խաղաժամանակ չի ստացել:

Ցանկում ընդգրկված դարպասապահներից միայն Արթուր Հովհաննիսյանին ու Հարություն Աբրահամյանին է հաջողվել միջինը մեկ խաղում մեկ գոլից պակաս բաց թողնել: Իսկ դարպասն անառիկ պահած խաղերի քանակով ռեկորդակիրը Գևորգ Կասպարովն է:

Kasparov and Beglaryan - Արսեն Բեգլարյանն այդ ցուցանիշին հասած ընդամենը 10-րդ դարպասապահն է

VNews.am-ը ներկայացնում է ՀՀ առաջնությունների ամենափորձառու դարպասապահների ցուցանիշները:

ԴարպասապահներԽաղԱնառիկԳոլՄիջինըՄրցաշրջան
1.Գևորգ Կասպարով3481234041,161997-2002, 2004-2006, 2008-2020/21
2.Ռայմոնդ Զադուրյան261893051,161992-2004, 2006-2008
3.Էդիկ Երիցյան247743601,451992-2007
4.Հարություն Աբրահամյան2141031770,821992-2001, 2004-2005
5.Ստեփան Ղազարյան194652361,212003, 2007-2018/19
6.Գառնիկ Հովհաննիսյան177692091,181993-2001, 2004-2008
7.Արթուր Հովհաննիսյան163851060,651992-2002
8.Մայիս Ազիզյան163532001,221995-95/96, 1997-98, 2000-01, 2004-2012/13
9.Գրիգոր Մելիքսեթյան159621641,032003, 2007-2010, 2014/15-2020/21
10.Արսեն Բեգլարյան150591511,012012/13-2017/18, 2019/20-2020/21

Ինչպես փոխարինել Մելենդեսին. Նազարյանը՝ ամենակարող դառնալու ճանապարհին

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Արտակ Եդիգարյանը միացավ Մխիթարյանին ու գործող ֆուտբոլիստներից ևս 4-ին․ Միանգամից 2 տպավորիչ ցուցանիշ

Դմիտրի Գունկո. «Նոան» մինչև խաղի վերջ պայքարում է, հավատում է հաղթանակին, և դա թիմի ԴՆԹ-ի մեջ է» (տեսանյութ)

Վարդան Բիչախչյան. «Դժվար է, վճռորոշ փուլ ենք մտել, պետք է կարողանանք ճիշտ խաղալ և քիչ սխալվել» (տեսանյութ)

Տիգրան Դավթյան. «Առաջին 15-20 րոպեի ընթացքում 2 գոլ բաց թողեցինք, որի պատճառով մեր պլանները խառնվեցին իրար» (տեսանյութ)

Անատոլի Բայդաչնի. «Այսօր այնքան գոլային պահեր ստեղծեցինք, որ 10 խաղի կբավականացներ» (տեսանյութ)

Արտակ Եդիգարյան․ «Չգիտեի, որ սա կարիերայիս 400-րդ խաղն էր» (տեսանյութ)

Վալերիո Վիմերկատի․ «Ֆանտաստիկ առաջնություն է ընթանում․ մենք ևս ուզում ենք չեմպիոն դառնալ» (տեսանյութ)

Արսեն Բեգլարյանը գերազանցեց Գևորգ Կասպարովի տարիքային ռեկորդը

Վարդան Բիչախչյանն ստացել է VBET ՀՊԼ փետրվար-մարտ ամիսների լավագույն մարզչի մրցանակը

«Նոան» կամային հաղթանակ տոնեց «Արարատի» դեմ գոլառատ խաղում (տեսանյութ)

«Արարատ-Արմենիան» հաղթեց «Շիրակին» (տեսանյութ)

«Արարատ-Արմենիա» – «Շիրակ». Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում

«Ալաշկերտը» վերջնամասում հաղթանակ կորզեց «Ուրարտուից» ու դարձավ առաջատար (տեսանյութ)

«Արարատ», «Բարսելոնա», «Ալաշկերտ», «Ռեալ». Հայաստանում չեմպիոնական պայքարն ամենահամառն է Եվրոպայում

«Վան» – «Փյունիկ». Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում

«Հանրապետականը» սպասում է ուժեղագույն քառյակի թիմերից 2-ի առճակատմանը․ Ինչ է պետք իմանալ VBET ՀՊԼ 20-րդ տուրից առաջ