Արսեն Բեգլարյանը գերազանցեց Գևորգ Կասպարովի տարիքային ռեկորդը - VNews
Բաժիններ

Արսեն Բեգլարյանը գերազանցեց Գևորգ Կասպարովի տարիքային ռեկորդը

73415988 10162764023290247 5219411005909499904 n - Արսեն Բեգլարյանը գերազանցեց Գևորգ Կասպարովի տարիքային ռեկորդը

«Ալաշկերտի» հետ առաջնության 20-րդ տուրում «Ուրարտուի» համար դրամատիկ վերջաբան ունեցած մրցավեճը 28-ամյա դարպասապահ Արսեն Բեգլարյանի 151-րդ խաղն էր Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություններում: «Ուրարտուի» դարպասապահը տարիքային նոր ռեկորդ սահմանեց՝ գերազանցելով Գևորգ Կասպարովի ցուցանիշը, որն այդ տարիքում դարպասապահներից բոլորից շատ՝ 150 խաղի էր մասնակցել:

Արսեն Բեգլարյանն արդեն տարիքային 5-րդ ռեկորդը սահմանեց: Մինչ այդ նրան էին պատկանում նաև 23-25, 27 տարեկան դարպասապահների մեջ ռեկորդային ցուցանիշները:

01.06.2020 Urartu 1 0 Gandzasar 2 960x640 - Արսեն Բեգլարյանը գերազանցեց Գևորգ Կասպարովի տարիքային ռեկորդը

Արսեն Բեգլարյանն այդ ցուցանիշին հասած ընդամենը 10-րդ դարպասապահն է

Արսեն Բեգլարյանը տարիքային առաջին ռեկորդը սահմանել էր 2016թ.՝ գերազանցելով 23 տարեկանում Գառնիկ Հովհաննիսյանի ցուցանիշը (95 խաղ): Հաջորդ մրցաշրջանում Բեգլարյանը կրկին գերազանցեց Գառնիկ Հովհաննիսյանին, որը 24 տարեկանում դարպասապահներից բոլորից շատ՝ 116 խաղ էր անցկացրել Բարձրագույն խմբում: Իսկ 2018թ. նա տարիքային 3-րդ ռեկորդը սահմանեց՝ գերազանցելով Կարեն Բաբայանի ցուցանիշը (125 խաղ):

Մեկամյա ընդմիջումից հետո կրկին հանդես գալով Հայաստանում, անցյալ տարի «Ուրարտուի» դարպասապահը հերթական նվաճմանը հասավ՝ գերազանցելով Ֆելիքս Հակոբյանի տարիքային ռեկորդը, որը 27 տարեկանում դարպասապահներից բոլորից շատ՝ 139 խաղ էր անցկացրել Բարձրագույն խմբում:

21762029 825516007627206 8767760983366029801 n - Արսեն Բեգլարյանը գերազանցեց Գևորգ Կասպարովի տարիքային ռեկորդը

«Արարատ», «Բարսելոնա», «Ալաշկերտ», «Ռեալ». Հայաստանում չեմպիոնական պայքարն ամենահամառն է Եվրոպայում

Արսեն Բեգլարյանն իր ներկայիս տեմպերով զգալիորեն գերազանցում է ՀՀ առաջնություններում անցկացրած խաղերի քանակով դարպասապահների մեջ ռեկորդակիր Գևորգ Կասպարովին: Եվ եթե Բեգլարյանը շարունակի իր վստահ ելույթները VBET Հայաստանի Պրեմիեր լիգայում, ապա առաջիկա տարիներին կգերազանցի ՀՀ առաջնությունների պատմության ամենատարեց դարպասապահի տարիքային մյուս ռեկորդները ևս:

VNews.am-ը ներկայացնում է ՀՀ առաջնություններում անցկացրած խաղերի քանակով դարպասապահների տարիքային ռեկորդները:

ՏարիքԴարպասապահԱկումբԽաղԹվական
16Հայկ Դանիելյան«Բանանց»61993
17Արմեն Հովհաննիսյան«Կոտայք»251992
18Ապուլա Բետե«Փյունիկ»462004
19Ապուլա Բետե«Փյունիկ»582005
20Արմեն Հովհաննիսյան«Կոտայք»661995
21Անատոլի Այվազով«Շիրակ»782017
22Անատոլի Այվազով«Շիրակ»962018
23Արսեն Բեգլարյան«Միկա», «Ալաշկերտ»1112016
24Արսեն Բեգլարյան«Ալաշկերտ»1352017
25Արսեն Բեգլարյան«Ալաշկերտ»1372018
26Գևորգ Կասպարով«Փյունիկ»1372006
27Արսեն Բեգլարյան«Ուրարտու»1472020
28Արսեն Բեգլարյան«Ուրարտու»1512021
29Գևորգ Կասպարով«Ուլիս»1622009
30Գևորգ Կասպարով«Միկա»1732010
31Գևորգ Կասպարով«Միկա»1982011
32Գևորգ Կասպարով«Միկա»2222012
33Ստեփան Ղազարյան«Բանանց»1922018
34Գևորգ Կասպարով«Միկա»2502014
35Գևորգ Կասպարով«Միկա», «Ալաշկերտ»2762015
36Գևորգ Կասպարով«Ալաշկերտ»2942016
37Գևորգ Կասպարով«Ալաշկերտ», «Գանձասար-Կապան»3072017
38Գևորգ Կասպարով «Գանձասար-Կապան»3252018
39Գևորգ Կասպարով «Գանձասար-Կապան»3402019
40Գևորգ Կասպարով «Գանձասար-Կապան», «Շիրակ»3482020

Վարդան Բիչախչյանն ստացել է VBET ՀՊԼ փետրվար-մարտ ամիսների լավագույն մարզչի մրցանակը

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Ուրարտու» – «Վան»․ մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում

«Նոա» – «Շիրակ». Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում

Անկախ եղանակային պայմաններից. VBET Հայաստանի գավաթի եզրափակիչի պրոմոն (տեսանյութ)

Սերգեյ Էրզրումյան. «Բավարարված ենք արդյունքով, քանի որ 3 առանցքային ֆուտբոլիստ բացակայում էր» (տեսանյութ)

Վարդան Բիչախչյան. «Այսօր «Արարատը» այնպիսի վիճակում է, որ մեզ համար շատ կարևոր է թե՛ առաջնությունը, թե՛ գավաթի խաղարկությունը» (տեսանյութ)

Օգնեն Չանչարևիչ․ «Հաղթելու ավելի լավ շանսեր ունեինք, քան «Արարատը» (տեսանյութ)

Կարեն Մուրադյան․ «Ամեն ինչ տալու ենք, նվիրվելու ենք, որ տիտղոս նվաճենք «Արարատի» համար» (տեսանյութ)

VBET ՀՊԼ. «Ալաշկերտը» ոչ-ոքի խաղաց «Արարատի» հետ՝ մնալով 1-ին հորիզոնականում

«Արարատ» – «Ալաշկերտ». մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում

«Գանձասար-Կապանը» ցանկանում է վերադառնալ VBET Պրեմիեր լիգա. Առաջին խումբը բացառված է

Եզրափակիչի նախերգանք կամ 3 հրաշալի ներկայացումներից առաջինը․ Ինչ է պետք իմանալ VBET ՀՊԼ 23-րդ տուրից առաջ

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

Նենադովիչն անկասելի է վերջին 4 հանդիպումներում, Վիմերկատին կրկնեց Երմակովի ցուցանիշը

Վիտինյո․ «Ավելի լավ կաշխատենք, որպեսզի հաջորդ խաղում հաղթանակի հասնենք» (տեսանյութ)

Լևոն Դարբինյան․ «Շատ ուրախ եմ մեկնարկային կազմում նորամուտիս առիթով․ հուսամ՝ շարունակական կլինի» (տեսանյութ)

Տիգրան Եսայան. «Երբ չես խփում, քեզ են խփում. այդ օրենքը աշխատեց» (տեսանյութ)