-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Փարիզի AccorHotels արենայում ֆրանսահայ բռնցքամարտիկ, WBA վարկածով աշխարհի չեմպիոն Արսեն Գուլամիրյանը մենամարտեց ավստրալացի Քեյն Ուոթսի հետ։
Գուլամիրյանը հաղթանակի հասավ 4-րդ ռաունդում՝ պաշտպանելով չեմպիոնական գոտին։
Նշենք, որ սա Արսեն Գուլամիրյանի 25-րդ մենամարտն էր պրոֆեսիոնալ ռինգում։ Նա բոլոր մենամարտերում հաղթել է, 17-ը՝ նոկաուտով։
Այս իրադարձությունը հայերիս համար յուրահատուկ էր ևս մեկ առումով․ առաջնության գլխավոր հովանավորը հայկական VBET ընկերությունն է, որը նաև աջակցում է Գուլամիրյանին:
«VBET-ը միավորել է ինձ ու հայ ազգին: Նրանք բանակցել են հայկական հեռուստաընկերության հետ, որպեսզի Հայաստանում նույնպես ցուցադրվի իմ մենամարտը: Հայերը իսկական չեմպիոն ունեն, բայց ոչ բոլորն են նրան ճանաչում: VBET-ի նախաձեռնությունը հիանալի է»,- ասել է աշխարհի չեմպիոն Արսեն Գուլամիրյանը:
Ո՞վ է Արսեն Գուլամիրյանը. Ֆրանսիական բռնցքամարտի աստղերից մեկը հերթական նվաճման նախաշեմին է
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո