-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Վանաձորում այսօր տրվեց Ստեփան Սարգսյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի 24-րդ միջազգային մրցաշարի մեկնարկը, որին մասնակցում են ավելի քան 120 ըմբիշներ 6 երկրներից:
97 կգ և 125 կգ քաշային կարգերում մարզիկները մրցում են շրջանաձև համակարգով:
Հայաստանի մարզական պատիվը պաշտպանեցին ՀՀ առաջնության մրցանակակիրները: Նրանցից եզրափակիչի ուղեգրի համար հիմա պայքարում են Գարիկ Բարսեղյանը (57 կգ), Միհրան Ջաբուրյանը (57 կգ), Մարզպետ Գալստյանը (92 կգ), Գեղամ Գալստյանը (70 կգ), Ռազմիկ Միսակյանը (57 կգ), Գրիգոր Գրիգորյանը (79 կգ) և Անդրանիկ Գալստյանը (125 կգ):
Արսեն Հարությունյանն (61 կգ) էլ դուրս է եկել եզրափակիչ: Գևորգ Մխեյանն ու Հովհաննես Մխիթարյանը պարտություններ կրեցին:
Առաջին անգամ մրցաշարը ցուցադրվում է ուղիղ հեռարձակմամբ Vivaro News-ի Youtube-ի էջում: Մրցաշարի ընթացքում կլինեն բացառիկ հարցազրույցներ մարզիկների և մարզիչների հետ:
MAT A
MAT B
Ներկայացնում ենք Գրիգոր Գրիգորյանի ֆոտոշարքը մրցաշարից:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո