-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Արսեն Հարությունյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ անդրադառնալով վերջին օրերին Հայաստանի սահմանային շրջանում տիրող լարվածությանը։
«Հայրս եղել է 1991 թվականի Հայկական բանակի 1-ին դեսանտագրոհայիններից մեկը։ Լաչինի դիրքերում 6 ամիս պայքարելուց հետո տեղափոխվել է Կուբաթլու, որտեղ թեժ մարտերի ընթացքում ստացել է ծանր մարտական վիրավորում:
Երկարատև ժամանակ ապաքինվելուց հետո վերադարձել է իր առօրյա կյանքին, զբաղվել սպորտով և մարզել պատանիներին: Ակտիվ մասնակցություն է ունեցել նաև 2016-ի Ապրիլյան պատերազմին:
Հիմա նույնպես ես և հայրս պատրաստ ենք ամեն վայրկյան մեկնել առաջնագիծ և կանգնել մեր հերոս սահմանապահ տղերքի կողքին»,- գրել է Հարությունյանը՝ գրառմանը կցելով ստորև տեղադրված լուսանկարը։
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո