Արսեն Հարությունյան. «Ինձանից ինչ պահանջվում է արել եմ, որպեսզի այդ օրը ու այդ ժամին ամեն ինչ լավ լինի» - VNews
Բաժիններ

Արսեն Հարությունյան. «Ինձանից ինչ պահանջվում է արել եմ, որպեսզի այդ օրը ու այդ ժամին ամեն ինչ լավ լինի»

Untitled 1as22asd23sas - Արսեն Հարությունյան. «Ինձանից ինչ պահանջվում է արել եմ, որպեսզի այդ օրը ու այդ ժամին ամեն ինչ լավ լինի»

Ազատ ոճի Հայաստանի հավաքականի անդամ Արսեն Հարությունյանը ստիպեց իր մասին խոսել 2019-ին, երբ մեծահասակների գորգում իր նորամուտի մրցաշարում դարձավ Եվրոպայի չեմպիոն 19 տարեկանում՝ հաղթելով եզրափակիչում 0:8 հաշվով պարտվելուց հետո: Այնուհետև, երիտասարդ ըմբիշը ունեցավ վնասվածքներ ու անհաջող շրջան, սակայն 2020-ին նորից ի ցույց դրեց իր տաղանդը՝ դառնալով Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: Հետո Արսենը դարձավ ավելի լավը, կատարեց սխալների ուղղում, աշխարհի գավաթում նվաճեց արծաթե մեդալ, իսկ եվրոպական վարկանիշային մրցաշարում հավասարը չունեցավ:

Հարությունյանը դեռ 2019-ին մեզ պատմել էր ըմբշամարտում առաջին քայլերի, պատանիների ու երիտասարդների գորգում ունեցած հաջողությունների, մեծահասակների պայքարում սենսացիոն նորամուտի մասին, հիմա VNews.am-ին 21-ամյա ըմբիշը պատմեց, թե ինչ տրամադրվածությամբ է մեկնելու Տոկիոյի Օլիմպիական խաղերին:

Արսեն, վերջին անգամ մեծահասակների գորգում Ձեր նորամուտի մրցաշարում՝ Եվրոպայի առաջնությունում, մեծ սենսացիայի հեղինակ դարձաք՝ դառնալով հաղթող: Առջևում Ձեր առաջին Օլիմպիական խաղերն են, ի՞նչ ակնկալենք Ձեզանից:

Ես հավատում եմ, որ ամեն ինչ լավ է լինելու, քանի որ ինձանից ինչ պահանջվում է, ես կատարել եմ գորգում, որպեսզի այդ օրը ու այդ ժամին ամեն ինչ լավ լինի: Իմ առաջին Օլիմպիական խաղերն են լինելու ու 5 տարի շարունակ ես մտածել եմ այս Օլիմպիական խաղերի մասին: Մտածել եմ ու պատկերացրել, թե ինչպես եմ բարձրանալու գորգ, ինչպես եմ գոտեմարտելու ու հոգեբանորեն պատրաստ եմ:

Ի՞նչ են Ձեզ համար Օլիմպիական խաղերը:

Ինձ համար մեծ նպատակ է, որ դրել եմ ինքս իմ առջև ու պետք է հասնեմ դրան:

Ինչպե՞ս եք նախապատրաստվել:

Շատ լավ եմ նախապատրաստվել, շատ լավ ուսումնամարզական հավաքներ ենք անցկացրել: Կատարել եմ մարզիչների բոլոր առաջադրանքները ու հիմա ինձ լավ եմ զգում: Հավատում եմ, որ լավ է լինելու: Ամենակարևորը՝ հավատքն է:

arsen harutyunyan 21 960x708 - Արսեն Հարությունյան. «Ինձանից ինչ պահանջվում է արել եմ, որպեսզի այդ օրը ու այդ ժամին ամեն ինչ լավ լինի»

Ինչպե՞ս տրվեց Օլիմպիական խաղերի ուղեգիրը: Ի՞նչ ճանապարհ անցաք:

Չեմ կարող ասել, որ հեշտ է տրվել: Բոլոր գոտեմարտերն էլ բարդ են եղել: Հիմա նույն ճանապարհը պետք է անցնեմ Օլիմպիական խաղերում:

Երբ 2019-ին դարձաք Եվրոպայի չեմպիոն, հարցազրույց ունեցանք, որի ժամանակ Օլիմպիական ուղեգիրը շատ մշուշոտ էր կարծես թվում Ձեզ համար: Արդյո՞ք հավատում էիք, որ կստացվի մասնակցել Օլիմպիական խաղերին:

Հիշում եմ, որ առաջին անգամ հանդիպեցինք, մեր մարզադահլիճում էինք (Օլիմպիական հերթափոխի քոլեջ-խմբ): Ես հավատում էի իմ մեջ, որ տացվելու է, գիտեի, որ մասնակցելու եմ այս Օլիմպիական խաղերին: Իմ մեջ էներգիան մեծ է, շատ եմ ցանկանում մասնակցել, ուզում եմ, որ այդ ժամանակը շուտ գա, որպեսզի շուտ գորգ մտնեմ ու գոտեմարտեմ: Կարոտել եմ:

Արսեն, Դուք Ձեր հարցազրույցներում նշում եք, որ մրցման օրը նշանակություն չունեն մրցակցի տիտղոսները: Ի՞նչ չափաբաժնով է մարզական բախտը Ձեր կարիերայում:

Ես չեմ հավատում մարզական բախտ ասվածին: Ես հավատում եմ իմ ուժերին: Եթե ես լավ եմ պատրաստվել ու լավ եմ մարզվել այստեղ, եթե ես շրջվում եմ ու տեսնում իմ անցած ճանապարհը, այսինքն՝ տեսնում եմ հենարան հաջողության համար, դա է ինձ համար մարզական բախտը: Ես ճանապարհ եմ անցել հանուն մարզիչներիս, ընկերներիս ու հայ ազգի, որպեսզի կարողանամ հաղթել: Եթե չլինի ճանապարհ, չեն լինի նաև հաջողություններ:

Այդ 5 տարվա ընթացքում ինչպե՞ս եք բարելավել որպես ըմբիշ: Ի՞նչ սխալների ուղղում եք կատարել:

5 տարվա ընթացքում ավելի ուժեղացել եմ, իմ մեջ շատ բան է փոխվել. գոտեմարտերի վարելու ոճը: Հիմա մեծահասակների գորգում ճիշտ մարտ եմ վարում:

Arsen Harutyunyan European bronze medalist1 960x602 - Արսեն Հարությունյան. «Ինձանից ինչ պահանջվում է արել եմ, որպեսզի այդ օրը ու այդ ժամին ամեն ինչ լավ լինի»

Վստահ եմ, որ Ձեր ավագ ընկերների ու մարզիչների հետ շատ եք զրուցել Օլիմպիական խաղերի մասին: Ո՞րն է եղել լավագույն խորհուրդը, որ ստացել եք:

Շատ խորհուրդներ են տվել ու լավագույն խորհուդներից մեկը եղել է, որ պետք է Օլիմպիական խաղերում շատ հանգիստ լինես: Ամենակարևորը ներքին հանգստությունն է ու ներվերը, որպեսզի կարողանաս կառավարել դրանք գորգում: Օլիմպիական խաղերը տեղի են ունենում 4 տարին մեկ անգամ, ու ամեն մարդ չէ, որ կարող է մասնակցել և հաղթել: Կարող ես լինել աշխարհի եռակի չեմպիոն, բայց չկարողանալ հաղթել, նույնիսկ մեկ գոտեմարտ: Այդ պատճառով Օլիմպիական խաղերում պետք է հանգիստ լինես:

Մեր ընտրանին

Կա՞ն մարզիկներ, որոնց ցանկանում եք հանդիպել Տոկիոյում կամ նրանց եք երկրպագելու Օլիմպիական խաղերում:

Մեր հայ մարզիկներից բոլորի ելույթներին ցանկանում եմ հետևել: Պետք է ամեն ինչ անենք, որպեսզի մեր եռագույնը շատ ծածանվի Տոկիոյում:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Դոպինգի դրական թեստ Օլիմպիական Խաղերում

«Հակառակորդը կեղտոտ մենամարտ էր վարում». Պետրոսյանը՝ Բաչկովի մենամարտի մասին

Պատմական նվաճումից դառը պարտություններ. ինչ եղավ Տոկիոյում անցած օրերի ընթացքում

Մուսա Եվլոև․«Ալեքսանյանն ինձ 3 տարի անընդմեջ պարտվում է․պետք է առաջին հերթին իր մեջ ամեն ինչ վերլուծի»

Տոկիո-2020․ԱՄՆ-ի բասկետբոլի տղամարդկանց հավաքականը եզրափակիչում է

Արագավազքի նոր թագավորը․ Իտալացի վազորդի անհավանական նվաճումը

Տոկիո 2020. Արսեն Հարությունյանը պարտվեց մեկնարկային գոտեմարտում

Ալեքսանյանը՝ կողմնակալ մրցավարության ու ռուսական մամուլում աղմուկ հանած խոսքերի մասին

Ինչպես Բաչկովը հաղթեց ուզբեկ մրցակցին ու դուրս եկավ կիսաեզրափակիչ (ֆոտոշարք)

Տոկիո 2020. Արթուր Ալեքսանյանը կիսաեզրափակիչում է

Տոկիո 2020. Կարապետ Չալյանը հաղթեց ռուս ըմբիշին ու դուրս եկավ կիսաեզրափակիչ

Տոկիո 2020. Արթուր Ալեքսանյանը հաղթեց ղրղզ մրցակցին

Տոկիո 2020. Կարապետ Չալյանը մեկնարկեց հաղթանակով (լուսանկաներ)

Տոկիո 2020. Հայտնի է Արմեն Մելիքյանի առաջին մրցակիցը

Հայ մարզիկների ելույթների ժամանակացույցը Օլիմպիական խաղերում (թարմացվող)

Տոկիո 2020. Հովհաննես Բաչկովը հաղթեց ադրբեջանցուն ու դուրս եկավ քառորդ եզրափակիչ