Արսեն Հարությունյան․ «Զգում եմ, որ երազանքս շատ մոտ է» - VNews
Բաժիններ

Արսեն Հարությունյան․ «Զգում եմ, որ երազանքս շատ մոտ է»

Arsen Harutyunyan awarding ceremony3 - Արսեն Հարությունյան․ «Զգում եմ, որ երազանքս շատ մոտ է»
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 23:06

-

-

57 կգ քաշային կարգի ըմբիշ Արսեն Հարությունյանը, որը դարձել է Եվրոպական գոտու Օլիմպիական վարկանիշային մրցաշարի ոսկե մեդալակիր, նաև նվաճել Օլիմպիական խաղերի ուղեգիր, Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի բաժնի հետ զրույցում ամփոփել է իր մասնակցությունը:

«Իմ նպատակներից մեկն էր Օլիմպիական խաղերին մասնակցելը, իսկ վարկանիշային մրցաշարը՝ քայլ էր դեպի նպատակ։

Բոլոր գոտեմարտերը բարդ են եղել, եթե կա մրցակցություն կա նաև բարդություն: Չեմ առանձնացնի գոտեմարտներս, բոլորին էլ հոգեբանորեն պատրաստ եմ եղել։

Մրցագորգ բարձրացել եմ հաղթողի հոգեբանությամբ, որի համար շնորհակալ եմ անձնական մարզիչներիս հավաքականի մարզիչներին և իմ հոգեբանին, որը միշտ կողքիս է և հոգեբանորեն նախապատրաստում է գոտեմարտերիս։

Աշխարհի գավաթի խաղարկությունից հետո վերադարձել եմ մարզումներիս։ Մարզիչներիս հետ օր ու գիշեր աշխատել ենք սխալների ուղղման վրա։ Դուք էլ ականատես եղաք, որ աշխատանքները ապարդյուն չէին, կարողացա արդարացնել բոլորի սպասումները։

Տրամադրությունս շատ լավ էր, շատ սպասված օր էր։ Շատ էի սպասել այս վարկանիշային մրցաշարին։ Լավ տրամադրվածությամբ ու էմոցիաներով բարձրանում էի գորգ։

Մարզիչներիս հրահանգներով պետք է պատրաստվեմ Օլիմպիական խաղերին։ Զգացողություն արդեն կա, որ երազանքը ինձ շատ մոտ է»,- ասել է Արսենը։

Վազգեն Թևանյան․«Հարազատներիս ուրախությունը տեսնելուց հետո իմ երջանկությունը տասնապատկվեց»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Խնդրում եմ չկտրվել իրականությունից». Հայ ըմբիշները հանդիպել են Դումանյանին և Գիլոյանին

Մարզիչներն ու մարզիկները ամփոփեցին վարկանիշային մրցաշարը

Հայ ըմբիշների տրիումֆը Բուդապեշտում, ՉԼ վիճակահանություն. ինչ կատարվեց նախորդ շաբաթ

Հաբեթնակ Կուրղինյան․ «Տղաները մի քանի անգամ գերազանցել են մեր սպասելիքները»

Արսեն Հարությունյան. «Անելու եմ ամեն բան՝ բոլորի սպասելիքներն արդարացնելու համար»

Արսեն Հարությունյանը՝ վարկանիշային մրցաշարի ոսկե մեդալակիր (տեսանյութ)

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի անդրադարձը՝ Թևանյանի ու Հարությունյանի փայլուն հաղթանակներին

Արսեն Հարությունյանը հաղթեց 10-0 հաշվով՝ նվաճելով Օլիմպիական ուղեգիր (տեսանյութ)

Արսեն Հարությունյանին մեկ քայլ է բաժանում ուղեգրից, Թևանյանը քառորդ եզրափակիչում է (տեսանյութ)

Վարկանիշային մրցաշար. Թևանյանը ու Հարությունյանը հաղթանակներով մեկնարկեցին

Վարկանիշային մրցաշարում այսօր մեկնարկում է 4 ազատ ոճային ըմբիշ

Դեպի Տոկիո-2020. Ազատ ոճայիններից ուղեգրի հավակնորդները, նրանց մարզավիճակն ու մրցակիցները

Ազատ ոճային ըմբիշները մի քանի օրից պայքարելու են Օլիմպիական ուղեգրերի համար ( տեսանյութ)

Օլիմպիական խաղերին ընդառաջ. Հարությունյանը վստահ է մեկնում վարկանիշային մրցաշարին

«Գոհացուցիչ ելույթներ». Ազատ ոճի Հայաստանի հավաքականի մարզիչներն ամփոփեցին աշխարհի գավաթը

ԱԳ. Արսեն Հարությունյանը՝ արծաթե մեդալակիր (տեսանյութ)