«Արսեն Հարությունյանը ապացուցեց, որ գորգում չկա անուն ու հեղինակություն, կա միայն ուժեղ մարզիկ». Հաբեթնակ Կուրղինյան - VNews
Բաժիններ

«Արսեն Հարությունյանը ապացուցեց, որ գորգում չկա անուն ու հեղինակություն, կա միայն ուժեղ մարզիկ». Հաբեթնակ Կուրղինյան

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը և մարզիչ Էդգար Էնոքյանը լրագրողների հետ հանդիպմանը ամփոփեցին Եվրոպայի առաջնությունը, որում Արսեն Հարությունյանը նվաճեց մեր հավաքականի միակ մեդալը՝ ոսկի։

Հաբեթնակ Կուրղինյանը ավելորդ համարեց խոսել Արսենի մեծ տաղանդի մասին և պատմեց, որ մինչև առաջնությունը Արսենը մարզչական շտաբին համոզում էր, որ իր ուժերի սահմաններում է տիրանալ ոսկուն մեծահասակների պայքարում և խնդրում իրեն չուղարկել երիտասարդական առաջնությունների։ 19-ամյա մարզիկն էլ պահեց իր խոստումը։

Արսենն, իր հերթին, պատմեց, որ եզրափակիչ գոտեմարտը ամենատպավորիչն էր իր կարիերայում, երբ 0։8 հաշվով պարտվելիս հաղթանակի հասավ 17։11 հաշվով։
Էդգար Էնոքյանն էլ հավելեց, որ ըմբշամարտի աշխարհի ներկայացուցիչները մեծ հիացմունքով էին խոսում Արսենի ունակությունների մասին։

Վազգեն Թևանյանն էլ, որի համար դա նույնպես մեծահասակների առաջին մրցաշարն էլ, խոսեց այն գոտեմարտի մասին, որում զիջեցի ադրբեջանցի ըմբիշին նվազագույն հաշվով։ ԵԱ Մ23 չեմպիոնը արդեն վերլուծել է առաջնությունը և հանգել եզրակացության, որ չպետք է հույս դներ մրցավարական անաչառության վրա ու հնարքների գնար։ Առաջիկայում հենց իր տեխնիկայի վրա է աշխատելու հայ ըմբիշը։

Հավաքականի գլխավոր մարզիչը, ամփոփելով առաջնությունը նշեց, որ գոհ է տղաներից, իսկ մեդալների քանակը իր համար առաջին տեղում չեն։ Մարզչի խոսքով՝ նրա համար ամենակարևորն այն է, որ մարզիկները մեծ ձգտում ունեն ու փութաջան աշխատում են։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


8 հայ ըմբիշ ընդգրկվել է UWW-ի դասակարգման աղյուսակում

Ազատ ոճային ըմբիշների կազմը առաջին վարկանիշային մրցաշարի համար

10 լավագույնների պարգևատրումը, Արմեն Նազարյանի շքանշանը ու վաստակավորի կոչումներ մարզիչներին (ֆոտոշարք)

Ըմբշամարտի Եվրոպայի առաջնություն. Ազատ ոճայինների ելույթի ամփոփումը (տեսանյութ)

Մարզպետ Գալստյանն ու Լևան Բերիանիձեն չհաղթեցին որոշիչ գոտեմարտերում (տեսանյութեր)

Արսեն Հարությունյանի պարգևատրման արարողությունը Եվրոպայի առաջնությունում (ֆոտոշարք)

Արսեն Հարությունյանի տպավորությունները Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր դառնալուց հետո (տեսանյութ)

Արսեն Հարությունյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր (տեսանյութ, լուսանկարներ)

Հաբեթնակ Կուրղինյան. «Տղաները մեծ ներուժ ունեն, բայց դեռ աշխատելու տեղ կա»

Արսեն Հարությունյանը պարտվեց կիսաեզրափակիչում

ԵԱ. Արսեն Հարությունյանն ու Մարզպետ Գալստյանը կիսաեզրափակիչում են

ԵԱ. Պայքարը սկսում է Եվրոպայի գործող չեմպիոն Արսեն Հարությունյանը

Մեկ քայլ 5-րդ ոսկուց. Արթուր Ալեքսանյանը Եվրոպայի առաջնության եզրափակիչում է (տեսանյութ)

ԵԱ. Ղարիբյանը եզրափակիչում է, Ասլանյանը կպայքարի բրոնզե մեդալի համար

Արսեն Հարությունյանի, Գևորգ Մխեյանի ու մարզչի ակնկալիքները Եվրոպայի առաջնությունից (տեսանյութ)

Ազատ ոճայինները վերջին մարզումներն են անցկացնում Եվրոպայի առաջնությունից առաջ (ֆոտոշարք)