Արսեն Ջուլֆալակյան․ «Հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի մարզչական խորհուրդ կոչվածը իմ քաշային կարգում կայացնում է ապօրինի որոշում» - VNews
Բաժիններ

Արսեն Ջուլֆալակյան․ «Հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի մարզչական խորհուրդ կոչվածը իմ քաշային կարգում կայացնում է ապօրինի որոշում»

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի մարզչական խորհուրդն իր քաշային կարգում(77 կգ) կայացնում է ապօրինի, հակասպորտային և ոչ պրոֆեսիոնալ որոշում։

Հիշեցնենք, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզչական խորհուրդը որոշում է կայացրել, որ Տոկիոյի Օլիմպիական խաղերում 77 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնելու է Կարապետ Չալյանը, իսկ 97 կգ քաշային կարգում՝ օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը։ 77 կգ քաշային կարգում կարող էր հայտավորվել Արսեն Ջուլֆալակյանը, սակայն նախապատվությունը տրվել  Կարապետ Չալյանին։

«Տեղեկացնում եմ բոլոր մարզասերներին, սպորտային լրագրողներին, պատկան մարմիններին և, առհասարակ, ամբողջ հանրությանը. հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի մարզչական խորհուրդ կոչվածը իմ քաշային կարգում (77կգ) կայացնում է ապօրինի, հակասպորտային, ոչ պրոֆեսիոնալ որոշում…

Նախ, մինչ թեմային անդրադառնալը, ամսի 26-ին ժամը 12։00-ին մամուլի ասուլիս կլինի Արմենպրեսսում։ Կխնդրեմ
լրագրողներին ներկա լինել և ուղղել ցանկացած հարց նշված թեմայի վերաբերյալ։

Շարունակելով ասածս՝ մարզչական կազմը, դրժելով անցած սեպտեմբերին ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները, ցանկանում է առանց պայքարի օլիմպիական խաղեր ուղարկել աշխարհի առաջնությանը 5-րդ տեղ գրաված մարզիկի, ով զուտ այդ մի մրցման ընթացքում անընդմեջ 2 գոտեմարտ է պարտվել (իսկ թե ում է հաղթել, մարզասերները գիտեն…)։ Ամբողջ աշխարհում չկա նման պրակտիկա, երբ մի քաշային կարգում մրցում են երկու ուժեղ մարզիկ և նրանցից մեկին ուղղակի չի տրվում խաղերի համար պայքարելու իրավունք։ Եվ տվյալ դեպքում զրկում են այդ իրավունքից մի մարզիկի, ով նորանկախ Հայաստանի մարզական պատմության մեջ 3-րդն է իր տիտղոսների քանակով։

Ստացվում է` ձևավորվել է մարզչական մի խումբ, որը, զուտ անձնական շահերով և մոտիվներով առաջնորդվելով (սրա մասին ասուլիսին), ասում և անում է այն, ինչ ուզում է, և ոչ մեկ չի խառնվում այդ որոշումներին՝ չցանկանալով վատամարդ լինել ոչ մի կողմի համար։ Արդյունքում տուժում է արդարությունը, և կոպտորեն ոտնահարվում մարզիկի իրավունքները։

Խնդիրն այն է, որ օլիմպիական խաղերին պետությունը պետք է ներկայացնի երկրի ուժեղագույն մարզիկը։ Իսկ հիմա այդ մարդիկ որոշել են, որ պետք չէ ստուգել, թե ով է ուժեղագույնը, այլ ուղղակի ընտրում են իրենց ուզածին, իրենց ճաշակով, կրկնում եմ՝ դրժելով բոլոր պայմանավորվածությունները։ Հարց է առաջանում, եթե անշահախնդիր են, օբյեկտիվ և վստահ, որ իրենց ընտրած մարզիկն ավելի ուժեղ է, ինչո՞ւ են ամեն կերպ խուսափում ստուգողական մրցաշարից և ինչո՞ւ են խաղերից 6 ամիս առաջ հավաքականի կազմ հայտնում, երբ առջևում դեռ վարկանիշային մրցաշարեր կան, և հավաքականի տեսքը դեռ բացարձակ պարզ չէ։ Չկա գեթ մեկ հավաքական աշխարհում, որ այս պահին նման հայտարարություն արած լինի։ Խաղերից 6 ամիս առաջ կազմ չեն հայտնում, քանզի դա կնշանակի, որ կազմում հայտնված մարզիկն արդեն անձեռնմխելի է և անկախ ամեն ինչից (մարզավիճակ, առողջություն, վնասվածքներ, կարգապահություն, զգոնություն և այլն․․․), ինքն է մասնակցելու, իսկ մյուսները կարող են ուղղակի թողնել սպորտը։ Կարո՞ղ են ասել, ո՞ւր են շտապում՝ կիսատ թիմի կազմ հայտնելով։ Ինչի՞ց են վախենում։ Հարցերն իրականում այսքանը չեն…

Կրկնում եմ, սա կոպտագույն խախտում է և ուղղակի այլանդակ պահվածքի դրսևորում նման հաղթական ճանապարհ անցած մարզիկի հանդեպ։ Եվ կասկած անգամ չունեմ, որ սա հատուկ արվում է իմ դեմ, քանի որ ոմանք ոչ մի կերպ չեն կարողանում հաշտվել տարբեր բնագավառներում ունեցածս հաջողությունների հետ։ Երբ էլ ուրիշ ճար չունեն հաղթարշավդ կանգնեցնելու, դիմում են հնարավոր բոլոր անարդար մեթոդների։ Այսինքն, ում ասես պատրաստ են տանել Օլիմպիական խաղեր, միայն թե ես չլինեմ։ Ամոթ է։ Գոնե սպորտում ամեն ինչ հստակ է. ուժեղ է նա, ով հաղթում է։ Բայց հաղթելու համար պետք է մրցելու հնարավորություն տրվի։

Հույս ունեմ, որ գոնե մամուլը չի լռի, ինչպես նաև հանրությունը կպահանջի, որ կայանա նախապես պայմանավորված որոշիչ մրցաշար, և ով հաղթի, նա էլ իրավունք կվաստակի ներկայացնել մեր երկիրը Տոկիո 2020-ին։

Ակնկալում եմ սրտացավ և արդարության համար պայքարող մարդկանց աջակցությունը։ Դեռ ուշ չէ վերականգնելու այն։

հ.գ.1 Մտքովս նույնիսկ չէր անցնի, որ շուրջ 20 տարվա իմ հավաքականում նման բան կկազմակերպվի և հատկապես մարդկանց կողմից, ովքեր իրենց ամբողջ կյանքում ներկայացել են որպես իմ հարազատներ։ Սա ամենատհաճն է այս ամբողջ պատմության մեջ։ Հետո վեհ-վեհ կխոսեն արդարությունից։

Հ.գ. 2․ Ընդամենը վերջին 1 տարվա արդյունքներս՝ համեմատության համար տվյալ մարզիկի հետ (ընդհանուրը ուղղակի անհամեմատելի է)

Նիսի մրցաշար- ոսկի (2019 հունվար)
Եվրոպայի առաջնություն- բրոնզ(2019 ապրիլ)
Կրասնոդարի մրցաշար- ոսկի(2019 նոյեմբեր)
Մոսկվայի մրցաշար- արծաթ (2019 նոյեմբեր)-( քաշային կարգումս գլխավոր հակառակորդ Վլասովի հետ հավասար գոտեմարտ)
Դանիայի մրցաշար- ոսկի(2020 հունվար)

Ընդամենը՝ 22 գոտեմարտ, որից 20-ը հաղթական։

Ընդ որում, թե Նիսի, թե Կրասնոդարի մրցաշարին տվյալ անձնավորությունը ևս մասնակցել է տարբեր տարիներին, և երկուսում էլ արծաթ նվաճել։

Տոկիոյում Հայաստանը պետք է ներկայացնի ուժեղագույնը և դա ապացուցել է պետք»,- գրել է Ջուլֆալակյանը։

Հավաքականի մարզիչները կոչ են անում ինտրիգներ չփնտրել ու տալիս բոլոր հարցերի պատասխանները (տեսանյութ)

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Արսեն Ջուլֆալակյան. «Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի ղեկավարությանը ներկայացրել եմ իրավիճակն Արցախում»

Անկախ Հայաստանի աշխարհի բոլոր չեմպիոնները

Արսեն Ջուլֆալակյանը վայր կդնի պատգամավորական մանդատը

Հայ ըմբիշների լավագույն հնարքների հավաքածու (տեսանյութ)

Արսեն Ջուլֆալակյանն Արարատ լեռան ֆոնին ըմբշամարտի միջազգային հանրությանը կոչ է անում հետևել կանոններին (տեսանյութ)

Արսեն Ջուլֆալակյանը սպորտի վերաբերյալ սահմանափակումների նվազեցման պարզաբանում է ներկայացրել

Արթուր Ալեքսանյանը, Արսեն Ջուլֆալակյանը ըմբշամարտի մյուս աստղերի հետ կոչ են անում մնալ տանը (տեսանյութ)

8 հայ ըմբիշ ընդգրկվել է UWW-ի դասակարգման աղյուսակում

Արսեն Ջուլֆալակյանը՝ ՏՈԿԻՈ 2020-ի մասին․ «Այս պահի դրությամբ շարունակվելու են նախապատրաստական աշխատանքները»

Տոկիոն առաջարկում է Օլիմպիական խաղերը 2 տարով հետաձգել

Ազատ ոճային ըմբիշների կազմը առաջին վարկանիշային մրցաշարի համար

Հայ բռնցքամարտիկների ու գլխավոր մարզչի ակնկալիքները առաջին վարկանիշային մրցաշարից առաջ (տեսանյութ)

Կարապետ Չալյան․ «Չեմ ուզում ցածրանալ, իջնել Լևոն և Արսեն Ջուլֆալակյանների մակարդակին»

Հակոբ Սերոբյանն ամփոփեց Հայաստանի առաջնությունը, Արթուր Դավթյանն ու Վահագն Դավթյանը պատմեցին իրենց մարզավիճակի մասին (տեսանյութ)

Խաչատրյանը՝ Ջուլֆալակյանի հայտարարության մասին. «Որոշումը կայացնում են հավաքականի մարզիչները»

Լևոն Ջուլֆալակյան. «Մեր միակ պահանջն այն է, որ լինի արդար ու ազնիվ ընտրություն»