Արսեն Ջուլֆալակյան. «Վտանգ եմ տեսնում, որ ինձ միտումնավոր վնասվածք կհասցնեն կամ կթունավորեն» - VNews
Բաժիններ

Արսեն Ջուլֆալակյան. «Վտանգ եմ տեսնում, որ ինձ միտումնավոր վնասվածք կհասցնեն կամ կթունավորեն»

Աշխարհի, Եվրոպայի չեմպիոն ու Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձել է նախորդ շաբաթ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզչական շտաբի արած հայտարարություններին, որ նրանք Ջուլֆալակյանին առաջարկել են մասնակցել հունվարին անցկացվող Նիսի մրցաշարին 77 կգ քաշային կարգում նրա մրցակից Կարապետ Չալյանի հետ ու պարզել Օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցչին հենց այդ ստուգատեսի միջոցով, սակայն Ջուլֆալակյանը հայտարարել է, որ դեռևս պատրաստ չէ մրցակցության։

«Սեպտեմբերին՝աշխարհի առաջնությունից առաջ, հանդիպում է տեղի ունեցել իմ, Չալյանի, ՀԱՕԿ նախագահի ու ֆեդերացիայի նախագահի մասնակցությամբ, ընդհանուր հայտարարի ենք եկել, որ եթե ԱԱ-ին Կարապետ Չալյանը հասնի եզրափակիչ, ես այլևս չեմ պայքարի Օլիմպիական խաղերին մասնակցելու համար։ Հակառակ դեպքերում, գարնանը լինում է այլ միջազգային մրցաշար, որին մասնակցում ենք երկուսս էլ ու ով  ավելի բարձր տեղ գրավի, նա էլ կներկայացնի Հայաստանը 77 կգ քաշային կարգում։ Ոչ մի առարկություն չի եղել։ Նույնիսկ պատրաստ եմ եղել աշխարհի առաջնության մասնակցության ու այնտեղ հաղթանակի պարագայում, գալ ու նորից ստուգողական գոտեմարտ անցկացնել Կարապետի հետ։

Եղավ աշխարհի առաջնությունը, Չալյանը հինգերորդ տեղը գրավեց, ու եղավ հիանալի վիճակահանություն մեր մարզիկի համար։ Այո՛, նա նվաճվել է ուղեգիրը, բայց ի՞նչ ճանապարհով։ Այս ամենից հետո նոյեմբերին հանդիպում է եղել մեր կողմի, ՀԱՕԿ նախագահի ու ֆեդերացիայի նախագահի միջև, որպեսզի հասկանանք, որ մրցաշարով է որոշվելու Օլիմպիական խաղերի մասնակիցը։ Մենք սկզբում շեշտել ենք, որ մեզ համար նշանակություն չունի, թե ինչպես, որ մրցաշարով։ Հաստատել ենք սեպտեմբերին ձեռք բերած պայմանավորվածությունը, որի մասին հայտնել եմ նաև նախարարությանը։

Երբեք միտք չի հնչել, որ Արսեն Ջուլֆալակյանը դեռ պատրաստ չէ Կարապետ Չալյանի հետ մրցելու, ուղղակի ասվել է, որ համապատասխան մարզավիճակում չէ։ Երբ առաջարկվել է, որ Նիսի մրցաշարին մասնակցենք, Լևոն Ջուլֆալակյանը հանդիպում է ունեցել մարզիչների հետ ու բացատրել, որ այդ մրցաշարով չի կարող օբյեկտիվ ընտրություն կատարվել, քանի որ մարզիկները նոր են սկսում նախապատրաստվածությունը մրցաշրջանին, դեռ դահուկների վրա են սահում, ծանրամարտի դահլիճում մարզվում։ Ասվել է, որ սխալ է վեց կամ յոթ ամիս առաջ որոշել Օլիմպիական խաղեր մեկնող մասնակցի անունը, նրանք չեն ընդունել, մենք էլ հիմք ընդունելով մեր պայմանավորվածությունները, շարժվել ենք մեր ծրագրով։

Դանիայի մրցաշարը (այս մրցաշարում Ջուլֆալակյանը դարձել էր հաղթող-խմբ) իմ պատրաստվածության փուլերից մեկն էր։ Իսկ հայատարարությունները, որ դա թույլ մրցաշար է եղել, ճիշտ չէ, այնտեղ 6-7 թիմ մասնակցում էր առաջին թիմերով,  ես 7 գոտեմարտ եմ անցկացրել, մինչդեռ Չալյանը Նիսի մրցաշարում 4 գոտեմարտ է ունեցել։ Բոլորն էլ կարող են նայել, թե ովքեր են մասնակցել այդ մրցաշարերին։

Մեր խնդիրը հետևյալն է՝ տվեք հնարավորություն ստուգելու, թե ով է ուժեղագույնը, դա է մեր պահանջը, ում ձեռքը բարձրացվեց, նա գնալու է Օլիմպիական խաղերին։

Հաշվի առնելով իմ հարաբերությունները մարզիկների ու թիմակիցներիս հետ, կոչ եմ անում նրանց, որ չմասնակցեն մի քանի հոգու կազմակերպած արկածախնդրությանը, վտանգ եմ տեսնում վնասվածքի, թունավորման, հոգեբանական ծանր վիճակում հայտվելու, այդ պատճառով չեմ մարզվում հավաքականի հետ։ Ընդ որում, ընդգծեմ, որ ինձ համար անբարենպաստ պայմաններ են, եղբայրս է սկսել մարզվել, որ զույգ ունենամ, ինձ համար լրացուցիչ խնդիրներ են ստեղծվել։ Ինքս եմ կազմակերպում մարզումային պրոցեսները։

Հիմա հայտարարում եմ ու էլի եմ ասել, որ եթե երկուսս էլ գնանք միջազգային մրցաշարի ու երկուսս էլ մեդալ չնվաճենք, թող նա գնա Օլիմպիական խաղերին։

Ես լսել եմ, որ նույնիսկ իմ քաշային կարգի մարզիկը պատրաստ է պայքարի, միակ մարդիկ, որոնք դեմ են, մարզիչներն են»,-ասաց Ջուլֆալակյանը։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Արսեն Ջուլֆալակյան. «Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի ղեկավարությանը ներկայացրել եմ իրավիճակն Արցախում»

Անկախ Հայաստանի աշխարհի բոլոր չեմպիոնները

Արսեն Ջուլֆալակյանը վայր կդնի պատգամավորական մանդատը

Հայ ըմբիշների լավագույն հնարքների հավաքածու (տեսանյութ)

«Վերապրել «Տիտանիկը» հանուն սիրո ու դառնալ լեգենդ». Աղետից փրկված թենիսիստների ցնցող պատմությունը

#BlackLivesMatter ակցիան ունի սպորտային նախապատմություն. արմատները տանում են 1968թ. Օլիմպիական խաղեր

Արսեն Ջուլֆալակյանն Արարատ լեռան ֆոնին ըմբշամարտի միջազգային հանրությանը կոչ է անում հետևել կանոններին (տեսանյութ)

Արսեն Ջուլֆալակյանը սպորտի վերաբերյալ սահմանափակումների նվազեցման պարզաբանում է ներկայացրել

Թվեք անկախ Հայաստանի Օլիմպիական, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոններին. VNews-ի Quiz-ը

Արթուր Ալեքսանյանը, Արսեն Ջուլֆալակյանը ըմբշամարտի մյուս աստղերի հետ կոչ են անում մնալ տանը (տեսանյութ)

8 հայ ըմբիշ ընդգրկվել է UWW-ի դասակարգման աղյուսակում

Արսեն Ջուլֆալակյանը՝ ՏՈԿԻՈ 2020-ի մասին․ «Այս պահի դրությամբ շարունակվելու են նախապատրաստական աշխատանքները»

Կարապետ Չալյան․ «Չեմ ուզում ցածրանալ, իջնել Լևոն և Արսեն Ջուլֆալակյանների մակարդակին»

Խաչատրյանը՝ Ջուլֆալակյանի հայտարարության մասին. «Որոշումը կայացնում են հավաքականի մարզիչները»

Լևոն Ջուլֆալակյան. «Մեր միակ պահանջն այն է, որ լինի արդար ու ազնիվ ընտրություն»

Ուղիղ եթեր. Լևոն Ջուլֆալակյանի ու Արսեն Ջուլֆալակյանի ասուլիսը