fbpx

Արսեն Ջուլֆալակյանը՝ Նիսի մրցաշարի մասին. «Որպես պատգամավոր էլ ավելի զգոն ու հաղթական պետք է լինեմ»

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը փետրվարի 1-ից 3-ը մասնակցելու է ֆրանսիական Նիս քաղաքում կայանալիք միջազգային մրցաշարին:

77 կգ քաշային կարգում մեր ընտարնում առկա մրցակցությունը միշտ բարդ ընտրության առաջ է դնում հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանին: Սակայն տարվա առաջին ստուգատեսում հայ մասնագետը վստահել է Արսեն Ջուլֆալակյանին:

«Հայաստանի հավաքականում (Կարապետ Չալյանի հետ) առկա մրցակցության առումով բացարձակ լարվածություն չկա։ Կա միայն մեծ պատասխանատվություն՝ կապված տարվա կարևորության հետ:

Ամբողջ հավաքականով հավաք ենք անցկացրել Ծաղկաձորում, որը հիմնականում ընդհանուր ֆիզիկական պատրաստվածության բարելավմանն էր ուղղված։ Շատ արդյունավետ մարզումներ ստացվեցին։ Բայց, բնականաբար, նման ծանրաբեռնվածությունից հետո չես կարող քո լավագույն մարզավիճակում լինես։ Այնուամենայնիվ, մրցաշարին մեկնում եմ հաղթելու ակնկալիքով և կարծում եմ, որ այս փուլի համար մեր թիմի պատրաստվածությունը բավական է բարձր արդյունքներ գրանցելու համար»,-VNews.am-ի հետ զրույցում ասաց Արսեն Ջուլֆալակյանը:

Հայ ըմբիշը նաև առաջին անգամ մրցավայր է մեկնելու որպես Ազգային Ժողովի պատգամավոր, և դա Ջուլֆալակյանի համար պարտավորեցնող է:

«Փորձում եմ շատ չկենտրոնանալ դրա վրա, ավելորդ լարվածություն է առաջացնելու։ Բայց իհարկե, չի ստացվում ամբողջովին խուսափել: Կրկին պատասխանատվությունն է ավելի մեծանում, հասկանում եմ, որ արդեն նաև որպես պատգամավոր էլ ավելի զգոն ու հաղթական պետք է լինեմ։ Ինչպես ասում են՝ «կարգավիճակը պարտավորեցնում է»։ Իսկ իրականում,պատգամավորական մանդատը ինձ բնավ չի փոխել, այլ միայն հնարավորություն է տվել տարբեր ծրագրեր ու բարեփոխումներ կյանքի կոչել։

Ինչ վերաբերում է կոլեգաներիս, մարզասերերն (մարզասեր պատգամավորները-խմբ.) անընդհատ հետաքրքրվում են և միշտ հաջողություն մաղթում։ Ոգևորված են շատ։ Իսկ մյուսներն էլ, կարծում եմ, այս կարգավիճակում առաջին հաղթանակներս հենց լինեն, կսկսեն ավելի ուշադիր լինեն սպորտին։ Ցանկությունս է շատերին «վարակել» սպորտով և ոչ միայն ԱԺ-ում։ Դա իրոք լավ է և կարևոր մեր պետության համար»,-եզրափակեց 2014թ. աշխարհի չեմպիոնը:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Արդեն առաջիկա զորակոչից ՀՀ Զինված ուժերում վերականգնվելու է մարզական վաշտը

«Արթուր Ալեքսանյանը 99 տոկոսով կմասնակցի Եվրոպական խաղերի». Լևոն Ջուլֆալակյան

Արսեն Ջուլֆալակյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Ըմբշամարտի ԵԱ. Այսօր մեկնարկած մեր հունահռոմեականները պարտվեցին վաղ փուլերում

Ըմբշամարտի ԵԱ. Ջուլֆալակյանն ու Գալստյանը հավակնում են բրոնզի, Մանուկյանը լքեց պայքարը

Ըմբշամարտի ԵԱ․ 5 ըմբիշներ սկսում են պայքարը, ևս 3-ը կպայքարեն միայն բրոնզի համար

Ըմբշամարտի ԵԱ. Պայքարը շարունակում է միայն Մաքսիմ Մանուկյանը (տեսանյութ)

Ջուլֆալակյանն ու Մանուկյանը վստահ մեկնարկեցին, 2 ըմբիշ ձախողվեցին որակավորման փուլում

Ըմբշամարտի ԵԱ. Պայքարի են դուրս գալիս հունահռոմեականները

Ումից՝ ինչ ակնկալել. Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը ընդառաջ

Հունահռոմեական ոճի ըմբիշների բաց մարզումը Եվրոպայի առաջնությունից առաջ (տեսանյութ)

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմը Եվրոպայի առաջնության համար

Լևոն Ջուլֆալակյանը նորմալ է գնահատում հայ ըմբիշների ելույթները Նիսի մրցաշարում (տեսանյութ)

Նիսի մրցաշար․ Հայ ըմբիշները 4 ոսկե մեդալ նվաճեցին, 2՝ բրոնզե

Նիսի մրցաշար. Պատգամավոր մարզիկը և այլ ինտրիգներ տարվա առաջին ստուգատեսում

Ֆրանսիայի մրցաշարին կմասնակցի հունահռոմեական ոճի 6 ըմբիշ