Արսեն Ջուլֆալակյանը՝ ՏՈԿԻՈ 2020-ի մասին․ «Այս պահի դրությամբ շարունակվելու են նախապատրաստական աշխատանքները» - VNews
Բաժիններ

Արսեն Ջուլֆալակյանը՝ ՏՈԿԻՈ 2020-ի մասին․ «Այս պահի դրությամբ շարունակվելու են նախապատրաստական աշխատանքները»

Արսեն Ջուլֆալակյանը, որն ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի կողմից մասնակցել է ՄՕԿ-ի վիրտուալ ժողովին, գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում ՏՈԿԻՈ 2020-ի վերաբերյալ։

«Րոպեներ առաջ ավարտվեց ՄՕԿ-ի կողմից կազմակերպված վիրտուալ ժողովը, որին մասնակցեցի նաև ես՝ Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի կողմից: Բանախոսներն էին ՄՕԿ նախագահ Թոմաս Բախը, Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության պաշտոնյան և այլ բարձրաստիճան ներկայացուցիչներ: Սկզբում նրանք հանդես եկան ստեղծված իրավիճակի մասին հակիրճ ելույթով, որից հետո մոտ մեկ ու կես ժամ պատասխանեցին ժողովի մասնակիցների հարցերին:

Հարցերն ամենարբերն էին՝

  • մարզումների իրականացման համար անհնար պայմաններ
  • սպորտային նպատակով ճամփորդելու անհնարինություն
  • վարկանիշային մրցումների հետաձգում անորոշ ժամանակով
  • դոպինգային ստուգումների անհնարինություն
  • օլիմպիական խաղերի թեկնածու, բայց այժմ վիրուսակիր հանդիսացող մարզիկների խնդիր
  • խաղերի կայացման դեպքում հանդիսատեսների և մասնակիցների անվտանգություն
  • խաղերի հետաձգում և այլն…

Տրվեցին այս պահի դրությամբ հնարավորինս սպառիչ պատասխաններ: Ինչպես նշեց նախագահ Բախը, անհրաժեշտ է լինել իրատես գնահատականների մեջ, լավատես՝ ակնկալիքների, գործնական գործողությունների մեջ:

Այս պահի դրությամբ շարունակվելու են նախապատրաստական աշխատանքները և կոչ արվեց մարզիկներին և մարզիչներին շարունակել իրենց մարզումները: Բոլոր մյուս որոշումները կկայացվեն՝ ելնելով կորոնավիրուսի տարածման ծավալներից: 1-2 շաբաթը մեկ կլինեն նման ժողովներ, որոնց ընթացքում կքննարկվեն զարգացումները և կհայտնվեն որոշումները: Այս պահին վերջնական ոչ մի որոշում չկա:

Եվ կրկին, հղում անելով նախագահ Բախին, ՄՕԿ-ի համար գլխավորը մարզիկների և մասնակիցների առողջությունն ու անվտանգությունն է և Օլիմպիական շարժման շարունակականությունը: Պետք է մնալ ճկուն և համագործակցային»,- գրել է Ջուլֆալակյանը։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Արսեն Ջուլֆալակյան. «Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի ղեկավարությանը ներկայացրել եմ իրավիճակն Արցախում»

Անկախ Հայաստանի աշխարհի բոլոր չեմպիոնները

Արսեն Ջուլֆալակյանը վայր կդնի պատգամավորական մանդատը

Կառավարությունը 232 մլն դրամ կհատկացնի Օլիմպիական խաղերի նախապատրաստությանը

Հայ ըմբիշների լավագույն հնարքների հավաքածու (տեսանյութ)

Ըմբշամարտի մրցումների ժամանակացույցը Օլիմպիական խաղերում

Տոկիոյի Օլիմպիական խաղերը կկազմակերպվեն առանց մեծ շքեղության, առաջնահերթություն կլինի մարդկանց առողջությունը

Տոկիոյի Օլիմպիական խաղերի ճակատագիրը կորոշվի գարնանը

Օլիմպիական խաղերը հնարավոր է անցկացվեն պարզեցված ձևաչափով

Արսեն Ջուլֆալակյանն Արարատ լեռան ֆոնին ըմբշամարտի միջազգային հանրությանը կոչ է անում հետևել կանոններին (տեսանյութ)

Արսեն Ջուլֆալակյանը սպորտի վերաբերյալ սահմանափակումների նվազեցման պարզաբանում է ներկայացրել

Հայտնի է Օլիմպիական խաղերի՝ ըմբշամարտի վարկանիշային մրցաշարերի նոր ժամանակացույցը

Քանի դեռ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը չկա, անիրատեսական է Օլիմպիական խաղերի անցկացումը նաև հաջորդ տարի

Արթուր Ալեքսանյանը, Արսեն Ջուլֆալակյանը ըմբշամարտի մյուս աստղերի հետ կոչ են անում մնալ տանը (տեսանյութ)

Պաշտոնական. Օլիմպիական խաղերի անցկացման նոր ժամկետները

Տոկիոյի օլիմպիական խաղերի մեկնարկի ամենահավանական ժամանակացույցը